Քարե վերնաշապիկով պողպատե կմախք` Թաուեր Բրիջ

Քարե վերնաշապիկով պողպատե կմախք` Թաուեր Բրիջ

Ոչ ոք չէր էլ մտածում, որ ժամանակին տգեղ ու անճոռնի համարվող կամուրջը տարիներ հետո դառնալու է Լոնդոնի այցեքարտը:

2840780000000578-0-image-a-9_1430603688560

Քարե վերնաշապիկով պողպատե կմախք` Լոնդոնի բնակիչներն այսպես են անվանում պատմական Թաուեր Բրիջը: 1894-ին ճարտարապետ Հորաս Ջոնսի նախագծով սկսվեց կամրջի կառուցումը: 8 տարի պահանջվեց, 14000 տոննա երկաթ և միլիոն ֆունտից ավելի գումար: Բայց արդյունքը չգոհացրեց մառախլապատ քաղաքի բնակիչներին:
Ոչ ոք չէր էլ մտածում, որ ժամանակին տգեղ ու անճոռնի համարվող կամուրջը տարիներ հետո դառնալու է Լոնդոնի այցեքարտը: Թաուեր Բրիջը համարվում է քաղաքի զարկերակը: Այն իրար է կապում Լոնդոնի հյուսիսային և հարավային ափերը, նաև բացվում է` Թեմզայով անցնող առևտրական նավերին ճանապարհ տալու համար: Թաուեր Բրիջը բացվում է նախապես կազմված գրաֆիկի: Ժամանակացույցը երբեք չի փոխվում:

2014-ին կամուրջը համալրվեց նոր հարկով՝ 42 մետր բարձրությամբ և թափանցիկ հատակով: Այդպես անցորդները կարող են հետևել, թե ինչպես է այն բացվում ուղիղ իրենց ոտքերի տակ: Հարկն իրար կապող գոթական աշտարակներում կան հատուկ սրահներ: Պատմական այս վայրում հնարավոր է կազմակերպել մասնավոր, կորպորատիվ միջոցառումներ և նույնիսկ հարսանիքներ:

Կամուրջը գիտի նաև զարմացնել: 2015-ի մայիսի 2-ին այն ամբողջությամբ ծածկվեց վարդագույն լույսերով: Այդ օրը Անգլիայի թագավորական ընտանիքում ծնվեց փոքրիկ արքայադուստրը:

Գրել կարծիք