Հայկական «Triada Studio»-ն արժանացել է Apple Design Awards մրցանակին

Այս մրցանակը ընկերությունը ստացել է մեծ հեղինակություն վայելող Shadowmatic համակարգչային խաղի համար:

1

Հայկական «Triada Studio»-ն երեկ արժանացել է համաշխարհային հայտնի Apple ընկերության ամենամյա Apple Design Awards մրցանակին: Այս մրցանակը ընկերությունը ստացել է մեծ հեղինակություն վայելող Shadowmatic համակարգչային խաղի համար:

Այս մասին տեղեկացնում է խաղի պաշտոնական ֆեյսբուքյան էջը: Հայկական խաղի ստեղծողներից բացի, այս անվանակարգի մրցանակին են արժանացել ևս 9 ընկերություն աշխարհի տարբեր երկրներից:

Հայկական նոր խաղի մասին է պատմում «Ժամը» լրատվականի «Ստվերի հակառակ կողմը» ռեպորտաժը:

 

 

Գրել կարծիք