Tsu.co` սոցիալական շուկայում նոր խաղացող է հայտնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Tsu.co` սոցիալական շուկայում նոր խաղացող է հայտնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Tsu.co-ն օգտատերերին վճարում է գրառումներ կատարելու և ընկերներին ցանց հրավիրելու համար:

Facebook-ի ու Twitter-ի նմանությամբ, բայց ավելի եկամտաբեր: Tsu.co-ն օգտատերերին վճարում է ինտերնետ բովանդակություն ստեղծելու` գրառումներ կատարելու և ընկերներին ցանց հրավիրելու համար: Tsu աղմուկը հասավ Հայաստան, երբ սոցցանցը մեծ ներդրում ստացավ` 7 մլն դոլար: Օգատատերերին վճարումը կատարվում է գովազդային եկամտից: 10%-ը կայքը պահում է իրեն, 90%-ը տալիս է ցանցաբնակներին: Գրառման դիմաց վճարման չափը կախված է օգտագործողի ակտիվությունից: Վճարման նվազագույն գումարն էլ 100 դոլար է և կատարվում է միայն չեկով:

Tsu.co

Facebook-ից զանգվածային արտագաղթը է սկսվել, թեև մեծ գումարներ վաստակելու հույսը քիչ է: Նրանք, ովքեր որոշել են այստեղ հարստանալ, պետք է լայքեն ինչ տեսնում են:

Աղբյուրը՝ armeniatv.am

Գրել կարծիք