Ինչպե՞ս շատ արագ գրավել տղամարդու միտքն ու սիրտը

Ձգտե՛ք տարբերվել ամբոխից: Սա տղամարդու սիրտը նվաճելու առաջին քայլն է:

imagesՆույնիսկ այնպիսի սրտակերներ, ինչպիսիք էին Մերիլին Մոնրոն ու Կլեոպատրան, հասկանում էին` տղամարդուն հետաքրքրելու համար պետք է ինքդ հետաքրքրվես նրանով:

1. Ձգտե՛ք տարբերվել ամբոխից: Սա տղամարդու սիրտը նվաճելու առաջին քայլն է: Պատահական չէ, որ երաժիշտները երգեր են ձոնել հենց կարմիր զգեստով կնոջը, ու քիչ են երգեր գրվել սևազգեստների մասին: Կարմիր գույնը գրավում է ուշադրությունը, միաժամանակ ստեղծում վտանգի զգացողություն: Եթե չեք սիրում այս գույնը, փորձե՛ք աչքի ընկնել գեղեցիկ պարով, ռոմանտիկ երգով, շարժուձևով, բացառիկ ճաշակով: Ամեն գնով փորձե՛ք ընդգծել սեփական արժանիքները:

2. Փորձե՛ք տեսողական կոնտակտ ստեղծել: Ամենից արդյունավետը ծնոտը փոքր-ինչ իջեցրած դիրքում գցված հայացքն է: Վերևից ներքև հայացքը տղամարդու մեջ արթնացնում է գերիշխանության ցանկություն: Ուղիղ հայացքը կարող է անպատկառ թվալ: Երեք վայրկյան անընդմեջ հայացքը՝ զուգակցված խորհրդավոր ժպիտով, կհուշի նրա հանդեպ Ձեր հետաքրքրության մասին:

3. Անցե՛ք նրա կողքով: Ընդ որում բառի բուն իմաստով: Դա մի քանի արդյունք կտա: Նախ` տղամարդը Ձեզ կնկատի, ինչը բազմամարդ միջավայրում արդեն իսկ նվաճում է: Երկրորդ` նա կկարողանա գնահատել Ձեր քայլվածքը, օծանելիքի բույրը, վարսերի գեղեցկությունն ու արտաքինի մյուս գրավիչ կողմերը:

couple_hearts4. Թիկունքից շեղ հայա՛ցք գցեք նրա վրա: Հենց այդ դիրքով է Մերիլին Մոնրոն արտացոլված իր լուսանկարների մեծ մասում. ողնաշարը՝ փոքր-ինչ կորացած, ոտքերը` ուղիղ դիրքում: Այս կեցվածքն ասես տղամարդուն կոչ է անում` բռնի՛ր ինձ, թե կարող ես:

5. Վերջապես, երբ նա արդեն Ձեզ մոտեցել է, շփման մեջ ցուցաբերե՛ք հետաքրքրություն ու ոգևորություն: Չքնաղ անծանոթուհիները չքնաղ են մինչև ծանոթության պահը: Դրանից հետո պետք է փորձել չքնաղ ծանոթի վերածվել: Եթե չգիտեք` ինչի մասին զրուցել, շոշափե՛ք ճամփորդությունների, երաժշտության, ֆիլմերի և այլ չեզոք ու բացասական հույզեր չառաջացնող թեմաներ: Տղամարդկանց մի մասին կարող է դուր չգալ գործունեության մասին տրվող վաղաժամ հարցը:

6. Օգնե՛ք տղամարդուն իրեն զգալ յուրահատուկ: Դրա համար պարտադիր չէ նրան ողողել հաճոյախոսություններով: Կարող եք պարզապես ժպիտով, ծիծաղով զգալ տալ, որ նա իսկապես յուրահատուկ է:

 

Գրել կարծիք