9 հուշում, որ դուք հանդիպել եք Ձեր տղամարդուն

Դուք նրա կյանքի անբաժան մասն եք, և Դուք երջանիկ եք, որ նա կա Ձեր կյանքում:

images1. Նրա կողքին Դուք ձևացնելու կարիք չունեք

Երբ նրա կողքին եք, կարող եք լինել այնպիսին, ինչպիսին կաք: Ձեզ ինքնավստահ ու պաշտպանված եք զգում: Ձեր հարաբերություններում չկան խաղ, կեղծիք կամ խաբեություն: Նա Ձեզ ընդունում է ու հասկանում՝ անկախ այն բանից՝ խելացի միտք եք ասում, թե հիմարություն, բարձր ծիծաղում եք հանրային վայրում, թե լուրջ կերպար եք ընդունել: Դուք միշտ նրա ուշադրության կենտրոնում եք:

2. Ձեր երջանկությունը նրա երջանկությունն է, և ընդհակառակը

Դուք գիտակցում եք, որ նա Ձեր կյանքի միակ տղամարդն է: Նա լավագույնն է: Ձեր հետաքրքրություններն անսպասելիորեն նաև նրանն են դարձել: Նրան բավականություն է պատճառում այն ամենը, ինչ բավականություն է պատճառում Ձեզ: Իր զբաղված առօրյայում նա միշտ ժամանակ է գտնում Ձեզ համար:

3. Ամենածանր օրվա ավարտին միակ ցանկությունը նրա կողքին լինելն է

Անկախ այն բանից՝ լավ տրամադրություն ունեք, թե վատ՝ Ձեզ համար ավելի լավ է նրա հետ լինել, քան առանց նրա: Նա ընդունակ է ուշադիր լսել Ձեր տեսակետը, եթե անգամ ունի այդ հարցի շուրջ այլ կարծիք: Նա համբերատար է և կարողանում է դրականորեն ազդել Ձեր խնդիրների լուծման վրա: Նա Ձեզ երբեք ուղղակիորեն ու կոշտ չի քննադատում:

4. Ձեր փոխադարձ հակումն ու համակրանքը անհնար է չնկատել

Դուք համատեղելի եք բոլոր հարթություններում՝ ֆիզիկական, հոգևոր, զգայական: Ձեր փոխադարձ մղումը ուժեղ է բոլոր արտաքին գործոններից: Նույնիսկ երբ համատեղ կատարում եք ոչ կարևոր գործողություն, օրինակ՝ առավոտյան վազքը, Դուք Ձեզ երջանիկ եք զգում, քանի որ նա Ձեր կողքին է:

images (1)5. Նրա հետ ուզում եք կիսել այն ամենը, ինչ ունեք

Երբ երևակայության մեջ պատկերում եք ապագան, նա այդ պատկերի գլխավոր հերոսն է: Ձեզ չի վախեցնում այն միտքը, որ կյանքի մնացած օրերն անցկացնելու եք նրա հետ, և նա դառնալու է Ձեր կյանքի վերջին տղամարդը: Նրա գիրկը Ձեզ համար ամենաապահով վայրն է: Երբ ինչ-որ լավ բան է տեղի ունենում, կամ մի լավ լուր եք ստանում, առաջին գործողությունը, որ ցանկանում եք կատարել, նրան այդ մասին պատմելն է: Ձեզ հետաքրքրում է ամեն բան՝ սկսած նրանից, թե ինչ է նա կերել նախաճաշին, թե ինչ ֆիլմ է դիտել քնելուց առաջ: Նրա կյանքը Ձեզ հետաքրքրում է ամբողջովին:

6. Ռոմանտիզմը երկուսիդ համար էլ կարևոր է

Ընթրիք՝ մոմերի ներքո, համատեղ զբոսանքներ ու ռոմանտիկ պահեր: Դուք սիրում եք բավականություն պատճառել միմյանց: Նա առանց ամաչելու Ձեզ պատմում է իր դժվարությունների ու իրեն հուզող մտքերի մասին: Չի թաքցնում Ձեզնից իր թուլությունները: Դուք նրան ընդունում եք իր բոլոր թերություններով:

скачанные файлы7. Ձեր սերը ցանկացած տարաձայնությունից ավելի ուժեղ է

Բոլոր վեճերին ու տարաձայնություններին հաջորդում է հաշտությունը: Դուք չեք կարող երկար գժտված մնալ, քանի որ չեք ուզում միմյանց ցավ պատճառել: Օրվա վերջում Դուք արդեն ներել եք միմյանց ու երջանիկ եք այդ փաստից:

8. Նա ոչ միայն լսում, այլև հասկանում է այն ամենը, ինչ իրեն ասում եք

Ձեր ընտրյալը կարողանում է հասկանալ ենթատեքստը, կիսում է Ձեր պահանջմունքներն ու հասկանում է Ձեր կարիքները: Նա կես բառից հասկանում է այն, ինչ ցանկանում եք, և Դուք կարիք չունեք կրկնելու Ձեր ցանկությունը: Դուք օգնում եք միմյանց որպես անհատականություններ, և ձեզնից յուրաքանչյուրը փոխադարձ շփումից միայն ավելի լավն է դառնում:

9. Ձեր ընտրյալը գիտի Ձեր բոլոր թերությունները, բայց Ձեզ նաև դրանց համար է սիրում

Երբեմն Դուք անփույթ եք. բարձրաձայն խոսում եք հեռախոսով, չեք հասկանում նրա որոշ կատակները, բայց նա Ձեզ սիրում է նաև այդ հատկանիշների համար: Նա Ձեզ վստահեցնում է, որ Ձեր բոլոր թերությունները Ձեր առավելություններն են: Նա պարծենում է Ձեզանով ընկերների մոտ, քանի որ Դուք ամենաթանկն եք նրա կյանքում: Դուք նրա կյանքի անբաժան մասն եք, և Դուք երջանիկ եք, որ նա կա Ձեր կյանքում:

Գրել կարծիք