Ուկրաինական երկընտրանքի ստալինյան ճաքերը

Ուկրաինական երկընտրանքի ստալինյան ճաքերը

Եթե «Ի՞նչ է Ուկրաինան» հարցի պատասխանը տրվեր անկախության սկզբին, այսօր այն կլիներ աշխարհի գերհաջողակ երկրներից մեկը, մինչդեռ ստացվում է ճիշտ հակառակը:

Չլսված բան, Գերմանիայի ԱԳ նա-խարարը, ԱՄՆ պետքար-տուղարի տեղակալը, ԵՄ պաշտոնյաներ գալիս են Ուկրաինա, ելույթ ունենում ընդդիմության հանրահավաքում, հետո միայն` հանդիպում նախագահի հետ: Լեհ պատգամավորները նույնիսկ վրան են տեղադրում Կիևի կենտրոնում` խախտելով ուկրաինական դատարանի որոշումը: Ու բոլորը երջանիկ են, կարծես ոչինչ տեղի չի ունենում: Պատահական չէ, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը ոչ ոք հաշվի չի առնում:

Ու դա կապված չէ այդ երկրի չափերի, հնարավորությունների հետ: Ուկրաինան ունի խոշոր հանքեր, մոտ հիսուն միլիոն բնակչություն, Եվրոպան կապում է Ռուսաստանի հետ, ռուսական գազը հասցնում է Եվրամիության երկրներ: Բայց այդ երկրիինքնուրույնությունը կարծես գոյություն չունի, ուղղակի չկա:

Ուկրաինան մեծ երկիր է, այն Հայաստան չէ, բայց այսօր ստալինյան քաղաքականությունից տուժում է նույնքան, որքան Հայաստանը, Արցախը, բոլորը: Ուկրաինայի արևմուտքը ավանդաբար հակառուսական է, այն ավելի շատ նման է Լեհաստանին պատմությամբ, ճակատագրով, աշխարհագրությամբ: Ուկրաինայի արևելքը բոլորովին այլ երկիր է. Ռուսաստան է: Ու հանկարծ գալիս է ընտրության պահը. երկիրը կանգ է առնում: Ընտրել նշանակում է կործանվել, երկիրը մասնատել: Ուկրաինան խորհրդային տարիներին դարձավ ուկրաինացիների և ռուսների խորհրդային երկիր, որպես նվեր էլ ստացավ Ղրիմը, որն Ուկրաինայի հետ ընդհանրապես կապ չուներ: Հանկարծ երկիրը փլուզվեց, ի հայտ եկավ մեծ, շատ մեծ Ուկրաինա:



Հենց այդ պահին էր պետք մտածել նոր երկիրը կայացնելու համար, մինչդեռ ամեն ինչ մնաց նույնը: Ի՞նչ է Ուկրաինան՝ ռուս-ուկրաինակա՞ն, թե՞ ուկրաինական պետություն: Հարցի պատասխանը գտնելն այնքան էլ բարդ չէ, բայց դա ժամանակին էր պետք անել: Ուկրաինան Ռուսաստանը կապում է Եվրոպայի հետ, կապում է ոչ թե արևելյան ու արևմտյան սահմաններով, այլ ներսից. արևելքը Ռուսաստան է, արևմուտքը` Եվրոպա, իսկ Կիևը` երկրի կենտրոնը` Եվրասիական միացյալ երկրի միակ մայրաքաղաքը: Եթե «Ի՞նչ է Ուկրաինան» հարցի պատասխանը տրվեր անկախության սկզբին, այսօր այն կլիներ աշխարհի գերհաջողակ երկրներից մեկը, մինչդեռ ստացվում է ճիշտ հակառակը: Երկիրը կիսվում է, քանի որ ժամանակ չի տրամադրել ամենակարևոր հարցի պատասխանը գտնելուն:

Ուկրաինայի երկընտրանքը Հայաստանի հետ որևէ կապ չունի: Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսամիություն դիլեման Ուկրաինայի ներսում է, ոչ թե հարց դրսից: Ընտրել նշանակում է դադարեցնել այսօրվա Ուկրաինայի գոյությունը: Չընտրելն էլ այլևս անհնար է:

Գրել կարծիք