Փոքրիկ տանիք՝ գլխավերևում. էքստրավագանտ ու հարմար

Փոքրիկ տանիք՝ գլխավերևում. էքստրավագանտ ու հարմար

Ի սկզբանե այն արևից պաշտպանվելու համա, իսկ հիմա հիշում ենք, երբ անձրև է գալիս:

11

 

Իշխանության խորհրդանիշ

Մինչև հիմա հովանոցի հայրենիքը որոշված չէ: Մ. թ. ա. 11-րդ դարում գրեթե միաժամանակ այն հայտնվեց և՛ Եգիպտոսում, և՛ Չինաստանում: Երկու երկրներում էլ այն իշխանության խորհրդանիշ էր: Հովանոց ունեին միայն կայսրն ու փարավոնը: Դրանք այնքան մեծ էին ու ծանր, որ տեղափոխելու համար հատուկ ստրուկներ էին պահում:

Հովանոցն իշխանության խորհրդանիշ էր նաև Հնդկաստանում: Տիբեթում դեղին և սպիտակ հովանոցները հոգևոր մեծության նշան էին: Ավելի ուշ հովանոցները հայտնվեցին Հունաստանում և Հին Հռոմում: 17-րդ դարում հովանոցը հայտնվեց Ֆրանսիայում:

7

 

umbrella

 

Անձրևից պաշտպանվողը

1637-ին առաջին անգամ հովանոցը կիրառվեց որպես անձրևից պաշտպանվելու միջոց: Նորարարը ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս 13-րդն էր: Մինչև այդ հովանոցը միայն արևից պաշտպանվելու համար էր:

 

 

13

 

 

 

Մինչև մեր օրերը

1715-ին Փարիզում հայտնվեց առաջին ծալովի հովանոցը: Հեղափոխությունն ավելի ուշ եղավ՝ 1850-ին: Հենց այդ ժամանակ հայտնագործվեց հովանոցը, որն օգտագործում ենք մեր օրերում: Գյուտարարը անգլիացի Սեմուել Ֆոքսն էր:

 

 

 

 

 

 

 

Ամենա

Ամենամեծ հովանոցը Շվեդիայում է: 240 սմ տրամագծով հովանոցի տակ միաժամանակ 16 մարդ է տեղավորվում:

9

11

 

Ամենաթանկ հովանոցը պատրաստում են լոնդոնյան նորաձևության տանը` հատուկ պատվերով: Կոկորդիլոսի կաշվից պատրաստված հովանոցն արժե 50 հազար դոլար:

 

Ի նշան

Արքայազն Ռուպերտին 1682-ին 2 մեծ հովանոց նվիրեցին: Մի քանի ամիս անց հերցոգը մահացավ: Սնահավատները նրա մահը կապեցին հովանոցների հետ: Հենց այդ պահից սկսած՝ տանիքի տակ հովանոց բացելը անհաջողության նշան է համարվում:

 

Մուսա

Հովանոցով կանայք եղել են նաև նկարիչների մուսան: Հովանոցը կանացիության նշան է:

1 3 24

 

Ժամանակակից…

Այսօր հովանոցը նորաձևության աքսեսուար է: Կան անսովոր, բայց հարմար հովանոցներ: Փոքրիկ ու շարժական տանիքը հարմար է ու թեթև: Թրջվելու մասին անհանգստանալու առիթ այլևս չկա:

 newmag #46

 

Գրել կարծիք