«Ամպերի տակ» ժողովածուն` սիրո, կորստի ու ջնջված իղձերի մասին

«Ամպերի տակ» ժողովածուն` սիրո, կորստի ու ջնջված իղձերի մասին

Բրիտանացի բանաստեղծուհի և երաժիշտ Ջինի Հենսոնն իր աշխատությունը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

3
«Ամպերի տակ» գիրքը Ջինի Հենսոնի անդրանիկ ժողովածուն է: Գիրքը հայերեն է թարգմանել Արծվի Բախչինյանը: Շնորհանդեսն անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

«Ինձ ոգեշնչում է կյանքը, կյանքի փիլիսոփայությունը, որը հանձնում եմ թղթին: Ինձ համար Հայաստան գալը համարժեք է տուն գալուն», – ասել է Ջինի Հենսոնը:

2

Բրիտանացի բանաստեղծուհի և երաժիշտ Ջինի Հենսոնն իր աշխատությունը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ամպերի տակ» ժողովածուն սիրո, կորստի ու ջնջված իղձերի մասին է: Ջինի Հենսոնը Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի հյուրն է: Նրա հետ Հայաստան է եկել ամուսինը` շոտլանդանցի հայտնի դիրիժոր Դեյվիդ Դեվիսը:

 

Գրել կարծիք