Ձայն և Լռություն. Վիգեն Չալդրանյանի կինոարվեստի հիմքը

Ձայն և Լռություն. Վիգեն Չալդրանյանի կինոարվեստի հիմքը

Մենք շատ աղմուկ ենք լսում, բայց պիտի կարողանանք լսել նաև լռությունը, դա ձայնն է Աստծո. Վիգեն Չալդրանյան:

708388Չալդրանյանական այս երկհերոսները՝ Ձայնը և Լռությունը, անցնում են նրա գրեթե բոլոր ֆիլմերով: Ռեժիսորը վստահ է, որ ճշմարտությունը հենց լռության մեջ է ծնվում:

Մենք շատ աղմուկ ենք լսում, բայց պիտի կարողանանք լսել նաև լռությունը, դա ձայնն է Աստծո: Գիտեք, ինձ միշտ թվացել է, որ ես իմ ֆիլմերով մաքրում եմ մարդկանց հոգիները, – անկեղծանում է Վիգեն Չալդրանյանը:

«Ձայն լռության» կինոնկարի հերոսը սփյուռքահայ ռեժիսոր է, որը պատրաստվում է իր նոր ֆիլմը նկարահանել հայրենիքում: Տեղանք փնտրելիս էլ աղբանոցում լսում է կնոջ ձայնը, և հայտնվում է Ջիջին՝ ֆիմի գլխավոր հերոսուհին: Սկիզբ է առնում հոգեբանական դրաման: 2 ժամ տևողությամբ կինոնկարը կառուցված է երկու կերպարների վրա, որոնց մարմնավորում են Վիգեն Չալդրանյանն ու Մարիամ Դավթյանը: Ի դեպ, սա Մարիամի դեբյուտն էր գեղարվեստական ֆիլմում:

img_5287323096_02_exposure

Մարիամ Դավթյանը լավագույն դերակատրման համար արժանացել է «Հայակ» մրցանակի: Անցած տարի Չինաստանում «Մետաքսի ճանապարհ» միջազգային կինոփառատոնին «Ձայն լռության» ֆիլմն արժանացել էր «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի:

Գրել կարծիք