Մենթալիտետ. Վլադիմիր Գասպարյան

Մենթալիտետ. Վլադիմիր Գասպարյան

Վլարդիմիր Գասպարյանը «ծառա չէ. ծառայում է», «հոտով է զգում իր թշնամիներին», խորհուրդ է տալիս «դմբոյությանը չհավատալ», «մոլորյալներին էլ ճամփա է ցույց տալիս»:

Ոստիկանապետի առաջին նիստը ոստիկանները երբեք չեն մոռանա.

– Բարև ձեզ, մլիցա-պեպելնիցանե՛ր:

– Դուք կույս երբեք չեք եղել, պարոնա´յք պոռնիկներ, չեք էլ լինելու:

– Ներսի´կ (Ն. Նազարյան), դու այնքան հին ես, այնքան անտիկվար, որ եթե փորձեմ քեզ տեղափոխել, ձեռներիս մեջ կփշրվես:

– Ծեծող ոստիկանը ցույց է տալիս, որ ինքը զոռբա ա, քյոխվա ա, մսագործ ա:

– Թիկնապահը պիտի թիկնապահություն անի, ոչ թե նազիրվեզիրություն:

– Թաղի տղաների ոստիկանապետն էլ եմ, գողականներինն էլ, հարիֆներինն էլ:

– Դուք գողակա՞ն եք, թե՞ պատգամավոր, արա´:

– Սրիկաների բազմացման պրոցեսը կասեցված է:


 

Լրագրող – «Ոչ»-ի ճամբարի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը կրկին «պարի» միջոցո՞վ է ցրելու ցուցարարներին:

Ոստիկանապետ –Եթե ցույցերը լինեն օրենքի սահմաններում, մենք չենք ցրի, հակառակ դեպքում կպարենք: Լողանալուց հետո մի քիչ էլ պետք է պարել:

– Սթափվե՛ք: Սթափվե՜ք, սթափվե-ե-եք: Սա փո´քր երկիր ա, փո´քր երկիր ա, փո՜քր երկիր: Սա մեր ու ձեր քաղաքն ա:

– Ես Գասպարյան Վովան եմ, Վովան եմ: Ես բացառիկ երևույթ եմ, 60 տարով եմ եկել, հաշտվե՛ք էն մտքի հետ, որ պիտի փոխվեմ:

– Աշխարհը սատանին ա պատկանում. շահ, շահ, պաշտոն, պաշտոն… Պետք է սուրբ հոգով լցվել: Որպեսզի խավարը լույսով փոխվի:

– Երիտասարդը ինչ-որ տեղ պիտի խելառ լինի: Գժուկ ու խև լինի. Մի քիչ գժուկ չեղան` չի ստացվելու: Թմբլիկ թաթիկից ոչինչ չի ստացվի: Մի քիչ գժոտ պետք է լինի:

– Մենք ծառա չենք. մենք ծառայում ենք: Վա՜յ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի:

Գրել կարծիք