Փողը դրամապանակ բերելու ֆենշույի կանոնները

Փողը դրամապանակ բերելու ֆենշույի կանոնները

Հնագույն ժամանակներում դրապանակի տեսքին քիչ էին ուշադրություն դարձնում, կարևորը մինչև վերջին գրոշը չդատարկելն էր:

dramapanak
Առաջին դրամապանակները պայուսակ էին հիշեցնում: Եգիպտացիները դրանցում պահում էին թանկ քարեր, խոտաբույսեր և կարևոր իրեր, որոնք նրանց պետք էին գալու նաև հանդերձյալ կյանքում: Ասորեստանցիներն ու բաբելոնցիները կտավից էին դրամապանակ՝ փոքրիկ պարկ, կարում և այն ամրացնում գոտուն: Հռոմեացիներն առաջինն էին, որ կաշվից քսակ կարեցին ու այն զարդարեցին:

Ամենաթանկը

Ամենաթանկ դրամապանակը պատրաստվել է Դուբայում: «Հազար և մի գիշեր» անվամբ ադամանդակուռ դրամապանակն արժե 3,8 միլիոն դոլար: Ռեկորդակիրն արդեն Գինեսի գրքում է: Սրտաձև դրամապանակը ծածկված է 4517 ադամանդներով՝ 105-ը դեղին, 56-ը վարդագույն, 4356-ն անգույն: Այն պարունակում է նաև 18-կարատանոց ոսկուց ձուլված էլեմենտներ:

Դրամապանակների թանգարան

Ամստերդամում լինեք` չմոռանաք պայուսակների և դրամապանակների թանգարան մտնել: Այն աշխարհում ամենամեծն է: Ավելի քան 4 հազար ցուցանմուշ կա այնտեղ՝ միջին դարերից մինչև մեր օրերը: Թանգարանի հիմնադիրը Հենրիկ Իվոն է: Դրամապանակների հանդեպ նրա կիրքը սկսվել է կրիայի պատյանով կանաչ քսակի պատճառով: 1820 թվականին պատրաստված դրապանակը գերել էր նրան: Այդ օրից հետո 35 տարի շարունակ Իվոն իր հավաքածուն է ժողովել: Հիմա Ամստերդամ ոտք դնող զբոսաշրջիկների մեծ մասն ուզում է տեսնել այդ հավաքածուն:

Վերադարձ անցյալից

Ամերիկացի վետերան Ռոբերտ Բելը չէր էլ պատկերացնի, որ 1941 թվականին Չիկագոյում կորցրած դրամապանակը երբևէ կգտնի: Բայց հրաշքներ լինում են: 70 տարի հետո Բոբ Ջորդանը վերադարձրեց դրամապանակը: Այն գտել էր 1985-ին զինվորական ակադեմիայում: Գումար մեջը գրեթե չի եղել. ընդամենը 7-8 դոլար: Ամենաարժեքավորը լուսանկարներն էին: Բոբին հենց դրանք ստիպեցին փնտրել և գտնել դրամապանակի տիրոջը: Ռոբերտն իր դրամապանակում թողել էր առաջին կնոջ լուսանկարները: Կինն ավելի շուտ էր մահացել, և լուսանկարները նրանից մնացած սև-սպիտակ հուշ էին:

newmag #47

Գրել կարծիք