7 ֆիլմ՝ Մեծ հայրենականի մասին

7 ֆիլմ՝ Մեծ հայրենականի մասին

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Խորհրդային միությունը տվեց մոտ 20 միլիոն զոհ՝ երկրի բնակչության 15 տոկոսը։ Այս թեման և արյունալի մարտերը մերօրյա կինոռեժիսորների ուշադրության առանցքում են, իսկ լավագույն կինոընտրանին՝ ստորև է։ 

ՍՏԱԼԻՆԳՐԱԴ/ («Сталинград», 2013), Ռուսաստան

Ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկի «Ստալինգրադ» ռուսական դրաման ռուսական առաջին կինոֆիլմն էր, որը նկարահանվել էր IMAX 3D ֆորմատով։ Ֆիլմը նկարագրում է Ստալինգրադյան արյունալի ճակատամարտը։

Սյուժեի հիմքում ընկած է սիրո դրամատիկ պատմություն: 1942 թվական, Ստալինգրադ։ որհրդային բանակը պաշտպանության է անցել ոլգա ետի աջ ափին։

Հակահարձակման անհաջող փորձից հետո խորհրդային բանակը ստիպված է նահանջել։ Բայց մի քանի զինվոր գրավում են մի տուն, որտեղ հանդիպում են Կատյային։

26683070ԱՏԻ-ԲԱՏԻ, ԳՆՈՒՄ ԷԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ/ («Аты-баты, шли солдаты…», 1977), ԽՍՀՄ

Գեղարվեստական ֆիլմ, որը դարձավ 49-ամյա ռեժիսոր Լեոնիդ Բիկովի վերջին ռեժիսորական աշխատանքը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում «Պոբեդնայա» կայարանում, որտեղ թեժ մարտեր են եղել:

Կայարան են շտապում այն մարդկանց հարազատները, որոնք, կերտելով հաղթանակը, ցավոք, չտեսան այն: Ֆիլմում զարգանում է սյուժետային երկու գիծ. առաջինը՝ 1970-ականների կեսին, երկրորդը՝ 1944-ի գարնանը:

Ֆիլմի ավարտին այս երկու սյուժետային գծերը հատվում են ռազմի դաշտում 44-ի մարտի 18-ին և 74-ի նույն օրը:

13191ԲԵՌԼԻՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ/ («На пути в Берлин», 1969), ԽՍՀՄ

Բեռլինի ճակատամարտը Հայրենական մեծ պատերազմի վերջին փուլի ամենաարյունահեղ մարտերից է։ Երկու կողմերն էլ, հաշվի չառնելով մարդկային կորուստները, հավասարապես պատրաստ էին զոհվել հանուն իրենց նպատակի։ Գարուն, 1945 թվական:

Բոլորը՝ զինվորից մինչև գեներալ, հասկանում են, որ հաղթանակը մոտ է: Առ- ջևում վճռորոշ մարտն է:

Բեռլինի գրավման օպերացիայի և բուն մարտական գործողությունների մասին է «Բեռլինի ճանապարհին» ֆիլմը, որի տևողությունը 92 րոպե է: ԽՍՀՄ-ում պրեմիերան կայացել է 1969-ի հուլիսի 14-ին:

18315ԲԱԼԼԱԴ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՍԻՆ/ («Баллада о солдате», 1959), ԽՍՀՄ

Երիտասարդ զինվորը՝ Ալյոշա Սկվորցովը, սխրանք է գործում: Նա վնասազերծում է երկու գերմանական տանկ: Հրամանատարական կազմը ցանկանում է նրան պարգևատրել մեդալով, բայց զինվորը խնդրում է իրեն տուն ուղարկել՝ մորը տեսակցելու:

Ստանալով 6-օրյա արձակուրդը՝ Ալյոշան ճամփա է ընկնում դեպի տուն: Նա օգնում է պատերազմից հաշմանդամ դարձած մի մարդու, հետո՝ հանդիպում Շուրային, որին էլ սիրահարվում է՝ ապրելով առաջին սիրո բերկրանքը: Վերջում հարազատ մոր հետ հանդիպմանը մնում է ընդամենը մի քանի րոպե:

Նա գրկում է մորն ու խոստանում. «Մա՛մ, անպայման կվերադառնամ»: Ֆիլմի պրեմիերան կայացել է 1959-ին:

скачанные файлыՍՊԻՏԱԿ ՎԱԳՐ/(«Белый тигр», 2012), Ռուսաստան

Հայրենական մեծ պատերազմի մասին է նաև Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» աղմուկ հանած ֆիլմը, որն արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակին։

Ֆիլմի սցենարի հիմքում գրող և պատմաբան Իլյա Բոյաշովի «Տանկիստը կամ սպիտակ վագրը» պատմվածքն է: Իվան Նայդենովը հրաշքով փրկվում է վառվող տանկից և մահացու մարտի է բռնվում «Սպիտակ վագրի»՝ գերմանական ուրվական տանկի հետ:

Մարտական դրվագների մեծ մասը նկարահանվել է առանց համակարգչային գրաֆիկայի օգտագործման: Բյուջեն 11 միլիոն դոլար է:

kinopoisk.ru

ԲՐԵՍՏԻ ԱՄՐՈՑԸ/ («Брестская крепость», 2010), Ռուսաստան, Բելառուս

Ալեքսանդր Կոտի «Բրեստի ամրոցը» պատերազմական դրամա է: 1941 թվական, հունիս: Կինոնկարը պատմում է, թե ինչպես այդ օրերին խորհրդային զորքերը ինն օր շարունակ պահում էին սահմանային ամրոցը:

Բրեստի ամրոցի պաշտպանները 1941 թվականի հունիսի 22-ի վաղ առավոտյան առաջինն իրենց վրա ընդունեցին պատերազմի հարվածը, որը պետք է տևեր ևս չորս երկար և արյունալի տարիներ:

Ֆիլմն ընդգրկվել է նաև «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի «ԱՊՀ երկրների կինոն. անկախության 20 տարի» ծրագիր:

kinopoisk.ruԹՌՉՈՒՄ ԵՆ ԿՌՈՒՆԿՆԵՐԸ/ ( «Летят журавли», 1957), ԽՍՀՄ

Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու» դափնեկիր «Թռչում են կռունկները» (1957) ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մոսկվայում նախքան պատերազմն ու դրանից հետո:

Բորիսն ու Վերոնիկան սիրում են իրար և ուր որ է կամուսնանան: Մի օր՝ Մոսկվայով զբոսնելիս, երկնքում նկատում են կռունկների երամը: Վերոնիկայի ծննդյան տոնից մեկ օր առաջ Բորիսը կամավոր մեկնում է ճակատ՝ սիրելիին թողնելով խաղալիք սկյուռիկ:

Այս հուշ-նվերը դառնում է ֆիլմի անձայն հերոսը, որը տեսնում է ամեն բան, հիշում, հիշեցնում սիրո և հավատարմության մասին:

Գրել կարծիք