Հայտնի են «WEB ԾԻՐԱՆ» առցանց կինոփառատոնի հաղթողները

Գլխավոր մրցանակին արժանացել է ռեժիսոր Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը:

IMG_2773Ամփոփվել է «WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները:

«WEB ԾԻՐԱՆ» օնլայն կինոփառատոնը եզակի հնարավորություն է սկսնակ կինոգործիչներին ցուցադրելու իրենց աշխատանքները` ինտերնետի օգնությամբ:

Չորրորդ «WEB ԾԻՐԱՆ»-ը մեկնարկել է փետրվարի 26-ին: Փառատոնի ժյուրի կազմում են եղել կինոռեժիսոր Միհրան Ստեփանյանը, կինոպրոդյուսեր Յուլյա Գրիգորյանցը և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: Youtube-ի պաշտոնական ալիքում տեղադրված է եղել 42 ֆիլմ:

Ժյուրիի որոշմամբ գլխավոր մրցանակին արժանացել է ռեժիսոր Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը, որի օպերատորը Մարտին Հովհաննիսյանն է, իսկ պրոդյուսերը՝ Էդգար Բաղդասարյանը: Գլխավոր մրցանակակիրը ստացել է 400 000 ՀՀ դրամ:

«WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի ֆիլմերը մեկ ամսվա ընթացքում ունեցել են 23 000 դիտում՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից:

Երկու խրախուսական մրցանակ և «Համակրանք» խրախուսական մրցանակին՝ ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմի համար արժանացել է Նահապետ Սարգսյանի «Էխո» ֆիլմը և ռեժիսոր Անդրանիկ Հարությունյանի «Գորգեր» ֆիլմը:

«Համակրանք» խրախուսական մրցանակը շնորհվել է Անի Հակոբյանին`«Ուղերձ» ֆիլմի համար:

 

 

 

Գրել կարծիք