7 գեղարվեստական ֆիլմ՝ ուժեղ կանանց մասին

7 գեղարվեստական ֆիլմ՝ ուժեղ կանանց մասին

Ասում են՝ կինը նուրբ, քնքուշ ու անպաշտպան էակ է: Նուրբ ու քնքուշը հասկացանք, իսկ անպաշտպանի առումով՝ ախորժակներիդ քացախ: Կանայք բազմիցս ապացուցել են, որ նույնիսկ տասնյակ տղամարդկանցից ավելի ուժեղ կարող են գտնվել, երբեմն՝ նույնիսկ ֆիզիկապես: Դրա 7 հայտնի ապացույց ենք ներկայացնում՝ ֆիլմի տեսքով:

print-58-69ԴՈՄԻՆՈ/(«Domino», 2005), Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ

Դեմի Մուրը դեպրեսիայի մեջ ընկավ ապահարզանից հետո միայն, իսկ մինչև այդ նա այդպիսին չէր. ամուր կին էր ու հենց այդպիսի կանանց դերեր էր գերադասում խաղալ:

«Զինվոր Ջեյնում» նա իսկական զինվորի է մարմնավորում, որին ծեծում են, սափրում են գլուխը, ստորացնում են, բայց նա դիմադրում է. այդպիսին է կյանքը զինվորի: Ի դեպ, ամերիկյան զինվորականների սլենգով «Ջեյն» նշանակում է կին:

Էնպես որ ֆիլմը կարելի էր թարգմանել նաև որպես «Զինվոր կինը»:

 

 

print-58-74ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՓՈՔՐԻԿԸ/(«Million Dollar Baby», 2004) ԱՄՆ

Բոլորս էլ երբեմն մտածում ենք մեր կյանքն արմատապես փոխելու մասին, թեթև-մեթև հետաքրքրություններ ենք գտնում, բայց 30-ամյա մատուցողուհի Մեգիի ընտրությունը ամեն մեկի բանը չէ:

Աղջիկը դառնում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ու ռինգում այրվում գիսավորի պես: Սա Քլինթ Իսթվուդի ամենասենտիմենտալ ֆիլմն է թերևս, որի համար նա լավագույն դերասանի «Օսկար» չստացավ, բայց վերցրեց լավագույն ռեժիսորի ու լավագույն ֆիլմի մրցանակները:

Մեգիի դերակատար Հիլարի Սվենկը, ի դեպ, նույնպես առանց «Օսկարի» չմնաց:

 

print-58-71ԶԻՆՎՈՐ ՋԵՅՆԸ/(«G. I. Jane», 1997) ԱՄՆ, Մեծ Բրիտանիա

Իրական Դոմինո Հարվին, իհարկե, այդքան լավիկը չէր, որքան Կիրա Նայթլին (չնայած Հարվին անձամբ ինձ ավելի է դուր գալիս), բայց կարողացել է ֆոտոմոդելի կարիերա անել:

Այդուհանդերձ, Դոմինոն ավելի շատ տարված էր իր մյուս մասնագիտությամբ. նա գլուխների որսորդ էր ու հիմնականում զբաղվում էր թմրավաճառների որսով:

Այս ֆիլմում Հարվին փոքրիկ կամեո ունի (եթե դիտեք, պայթյունից հետո հեռացող աղջիկն է) ու գրել է ֆիլմի երաժշտությունը: Բայց այնպես ստացվեց, որ «Դոմինոն» թողարկվեց նրա մահից ամիսներ անց:

 

print-58-72ՖԱՐԳՈ/(«Fargo», 1995) ԱՄՆ, Մեծ Բրիտանիա

Անցած տարի ֆիլմի մասին խոսակցություններն ակտիվացան համանուն սերիալի թողարկման առիթով, բայց իսկական կինոմանները վստահաբար այն երբեք էլ մոռացության չէին մատնել:

Կոեն եղբայրների ֆիլմը ոչ թե պարզապես ոստիկանի, այլ շատ հղի ոստիկանի մասին է, ու նրա վիճակը բոլորովին չի խանգարում, որ հերոսուհին հետաքննի միանգամից երեք սպանություն:

Ի դեպ, պատմությունն իրական փաստերի հիման վրա է, այնպես որ այդ ուժեղ կինը, որին մարմնավորել է Ֆրենսիս Մաքդորմանդը, իրոք գոյություն է ունեցել:

 

print-58-73ՕՏԱՐԸ/(«Alien», 1979) ԱՄՆ, Մեծ Բրիտանիա

Ծերուկ Ռիդլի Սքոթը մի ժամանակ հրաշալի ֆիլմեր էր նկարահանում, որոնք ժանրային օրիգինալություն գուցե չունեին, բայց աչքի էին ընկնում իրենց օրիգինալ լուծումներով: Այդպիսի լուծում էր կին դերասանի ընտրությունը «Օտարը» ֆիլմի գլխավոր դերի համար:

Բանն այն է, որ սցենարը տղամարդու համար էր գրված: Հիմա խոստովանե՛ք՝ նույնքան հաճույքո՞վ կդիտվեր ֆիլմը, եթե անհասկանալի արարածի դեմ պայքարի բեռն իր վրա չվերցներ Սիգուրնի Ուիվերը:

Ոչ մի տղամարդ, կյանքը վտանգելով, վերջին վայրկյանին կատու չէր փրկի:

 

41BKBJG9FALԳԱՌՆՈՒԿՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ/ («The Silence of the Lambs», 1991) ԱՄՆ

Սա Ջոդի Ֆոսթերի թերևս ամենահայտնի դերն է: Կանիբալ դոկտոր Լեկտերն էլ, որը մեզ համար ճանաչելի դարձավ սըր Էնտոնի Հոփքինսի շնորհիվ, դասական դարձած կերպար է կինեմատոգրաֆում: Ֆիլմն էլ բացառիկ է նաև նրանով, որ ստացել է «Օսկարի» բոլոր հինգ գլխավոր մրցանակները:

Էլ ի՞նչ ասես այս ֆիլմի կամ գլխավոր հերոսուհու մասին: Միայն ուժեղ կինն այդքան ոգի կունենար՝ դաշն կնքելու համար իսկական սատանայի հետ:

Ի դեպ, Կլարիսա Սթարլինգի դերի հավակնորդ են եղել նաև Միշել Փֆայֆերն ու Մեգ Ռայանը:

 

print-58-75ԾԱՌԱՅՈՂԸ/ («The Help», 2011) ԱՄՆ, Հնդկաստան

Սա մի պատմություն է երիտասարդ, ամբիցիոզ սպիտակամորթ աղջկա մասին, որը երազում է ոչ թե ամուսնանալ ու երեխաներ ունենալ, այլ լրագրող դառնալ: Բայց լավ գործ գտնելու համար լավ նյութ է պետք: Ու նա որոշում է գիրք գրել սպիտակամորթ տերերի մոտ աշխատող սևամորթ կնոջ անունից:

Առաջին դեմքով: Մասնագիտական հավակնություններն աստիճանաբար իրենց տեղն են զիջում արդարության սրված զգացողությանը ու իրերի վիճակը փոխելու մղմանը:

Ֆիլմն «Օսկարի» է արժանացել կնոջ երկրորդ պլանի դերի համար:

Գրել կարծիք