20-րդ դարի ամենահաջողակ կին գրողները

20-րդ դարի ամենահաջողակ կին գրողները

Ովքե՞ր են մեզ ծանոթ գրչուհիները: Կին գրողները համարձակվեցին իրենց մասին բարձրաձայնել 19-րդ դարավերջից: 20-րդ դարը կանանց իրավունքների և հավասարությունների ամրագրման ժամանակահատվածն էր: 21-րդ դարում կանայք ոչ միայն Նոբելյան դափնիների համար մրցակցեցին տղամարդկանց հետ, այլ նաև իրենց գրչի շնորհիվ դարձան միլիոնատիրուհիներ:

print-58-83ԺԵՐՄԵՆ ԴԵ ՍՏԱԼ/«ԿՈՐԻՆՆԱ ԿԱՄ ԻՏԱԼԻԱ»

Նրան ատում էր Նապոլեոնը, պաշտում էր Պուշկինը: Աննա Լուիզա Ժերմեն դե Ստալը հայտնի էր ոչ միայն գրական ստեղծագործություններով: Նա մեծ ներդրում ունի փիլիսոփայության և հանրապետական լիբերալիզմի զարգացման գործում:

Մադամ դե Ստալի հերոսուհին անգլիացի լորդի և իտալուհու դուստրն է: Նա կրթված է, սրամիտ, երգում է և պարում, նաև բանաստեղծություններ գրում:

Իզուր չէ, որ նրան Կորիննա են անվանել հին հունական պոետուհու պատվին: Բայց Կորիննան չի կարողանում գրավել սիրելիի սիրտը:

 

 

print-58-84ԷՄԻԼԻ ԲՐՈՆՏԵ/«ՄՈԼԵԳԻՆ ՀՈՂՄԵՐԻ ԴԱՐԱՎԱՆԴ»

Ամենահակասական դասական սիրավեպն է: Կա՛մ հավանում են այն, կա՛մ զզվում են այս գրքից: Ընդ որում երկու դեպքում էլ ընթերցողները նույն հիմնավորումներն են բերում: Վեպ-հանելուկ է, վեպ-կործանում, կիրք և կլանում:

Քեթրինը հասարակության դոգմաների ճնշման տակ ամուսնանում է չսիրելով: Հեթքլիֆը չարացած է ամբողջ մարդկության վրա սիրելիից բաժանման համար. նրա ատելությունը ամենակուլ է:

Բրոնտեն Քեթրինի ու Հեթքլիֆի պատմությամբ ցույց է տալիս, որ սերն ու ատելությունը նույն բնույթն ունեն. ավերիչ են:

 

print-58-85ՄԱՐԳԱՐԵԹ ՄԻՏՉԵԼ/«ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ»

8 տարեկանում ուներ իր սեփական «հրատարակչությունը»։ Մարգարեթը իր գրքերը գրում էր հենց իր կարած օրագրերում: Նա իրեն անվանում էր «անբարեխիղճ սիրախաղ անող»: Ատլանտայի սոցիալական շրջաններում նա հայտնի էր իր կոկետությամբ։

1920-ականների սկզբին Միտչելը սկսում է Նյու Յորք Սիթիի գրախանութներից գնել միմիայն էրոտիկ գրականություն։ Նա հետաքրքրված էր սեքսուալ փորձառության բոլոր տարբերակներով։ Այդ տպավորություններով էլ գրեց աղջիկների սիրելի «Քամուց քշվածները»:

 

 

print-58-86ՎԻՐՋԻՆԻԱ ՎՈՒԼՖ/«ՕՐԻՈՐԴ ԴԵԼՈՈՒԵՅ»

Վիրջինիա Վուլֆի գրելաոճը նման է Մոնեի կտավներին: Մոտիկից` լղոզված, գունավոր կետեր են, 10 քայլ հետ ես կանգնում… Ու ահա Բոնդ սթրիթը, հետպատերազմյան աղմկոտ Լոնդոնը, ծաղկավաճառի բազմաբույր կրպակը… Իսկ Կլարիսան հյուր ունի:

Հին ընկերը` Փիթերն է եկել Հնդկաստանից: Ինչո՞ւ նա այն ժամանակ չամուսնացավ Փիթերի հետ: Հիմա Կլարիսան մոտենում է 50-ի շեմին, իսկ Փիթերը սիրահարված է ուրիշին:

Դեպրեսիա, դրամատիզմ ու անիմաստ անցած կյանք. Վուլֆին պետք է կարդա յուրաքանչյուր աղջիկ ու կին:

 

print-58-87ՍԻԼՎԻԱ ՊԼԱՏ/«ԱՊԱԿԵ ԱՆՈԹԸ»

Ամերիկյան գրականության ֆեմինիստուհու միակ արձակ ստեղծագործությունն է: Գեղարվեստական ինքնակենսագրություն է: Սիլվիան պատմում է 19-ամյա աղջկա մասին, որն ունի լավ ծնողներ, որն իրեն փնտրում է մասնագիտական ասպարեզում, երիտասարդ է և լի կյանքով:

Եվ մի օր հայտնվում է «ապակե անոթի» մեջ: Դեպրեսիան հերոսուհուն դրդում է ինքնասպանության փորձերի: Վեպում ամեն ինչ այդքան վատ չէ: Իրականում Սիլվիա Պլատին ինքնասպանությունից ետ չպահեցին ո՛չ երեխաները, ո՛չ ամուսինը:

 

 

 

print-58-88ԶԵԼԴԱ ՖԻՑՋԵՐԱԼԴ/«ՓՐԿԻ՛Ր ԻՆՁ, ՎԱ՛ԼՍ»

Նա ջազ դարաշրջանի իդեա-լական կնոջ մարմնացումն էր: Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդն իր վեպերում իր հերոսուհիներին կնոջ նմանությամբ էր կերտում: Զելդան էլ հեռու չէր գրական տաղանդից: Եվ նրա միակ գիրքը դրա ապացույցն է:

Չփորձելով հասնել ամուսնու փառքին ու առավել ևս չկրկնօրինակելով` Զելդան գրել է ինքնատիպ կենսագրական իր և Ֆրենսիսի մասին: Հոգնեցուցիչ են աղմկոտ երեկույթները, անիմաստ է բարձրաշխարհիկ կյանքը, դժվար է կեղծ ժպտալը. Զելդան փրկվելու փորձ է անում պարով:

 

 

 

print-58-89ՖՐԱՆՍՈՒԱԶ ՍԱԳԱՆ/«ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԺՊԻՏ»

Նուրբ է, ֆրանսիական և չափազանց կանացի: Սկանդալային ֆրանսուհու այս գիրքը հեշտ ընթեռնելի է, լի է անհասկանալի, լուսավոր թախիծով և ապատիայով: Սիրո պատմություն է, որն ապագա չունի:

Ուղղակի ինքնամոռացում է, ինքնակամ խաբեություն` առանց մի գրամ հույսի: Եթե հիասթափված եք Սագանի հայտնի «Բարև՛, թախի՛ծ»վեպի մակերեսայնությունից, մադամ Ֆրանսուազն առեղծվածային ժպիտով կզարմացնի անսպասելի խորաթափանցությամբ և նրբաոճ գրականությամբ:

Գրել կարծիք