10 ամենականանց ամենաալբոմները

10 ամենականանց ամենաալբոմները

Այս կանայք չհամակերպվեցին պարզապես տնային տնտեսուհի լինելու մտքի հետ ու որոշեցին… փոխել երաժշտական աշխարհը:

1294264_10151610044655780_1266283041_oՈչ միայն երգել ու ստեղծագործել, այլև փոխել` դառնալով միլիոնավոր տղամարդկանց և կանանց կուռքն ամբողջ աշխարհում:

 

Մադոննա/Madonna. Կարելի է չսիրել նրան, կարելի է պնդել, որ վոկալային տվյալները այնքան էլ լավը չեն (ի դեպ` այստեղ դուք օբյեկտիվորեն ճիշտ կլինեք), սակայն անհնար է ժխտել, որ ժամանակակից երաժշտության մեջ բացառիկ ազդեցիկ է փոփ-թագուհին` Մադոննան: 275 միլիոն վաճառված ալբոմ ամբողջ աշխարհում (ռեկորդային` Գինեսի գրքի մակարդակով): Նրանից ոգեշնչվում ու սովորում են ժամանակակից փոփ-արքայադուստրերն ու փոփ-սկսնակները: Նրա կարիերայի բեկումնային ալբոմն է «Like a Virgin»-ը, որի համանուն հիթային երգը քննարկում են Տարանտինոյի` «Կատաղած շներ»-ի հերոսները:

 

Բեյոնսե/Beyonce. Դեռևս Destiny’s Child խմբում եղած ժամանակ Բեյոնսեն, գուցե բնազդաբար, զգում էր, որ կարող է անել ավելին, ու որ դա պետք է անել մենակ: Եվ 22-ամյա Բեյոնսեն խմբի առաջին տրոհման ժամանակ (2003) թողարկեց իր առաջին սոլո ալբոմը` «Dangerously in Love»-ը: Ու ստացավ 5 Գրեմմի: 5 տարի անց արդեն միայն որպես սոլո կարիերայով հայտնի երգչուհին գերազանցեց իր իսկ ռեկորդը` 6 Գրեմմի տանելով «I am… Sasha Fierce» հիթային ալբոմի համար: Ի դեպ` Սաշա Ֆիրսը Բեյոնսեի ալտեր-էգոն է: Ըստ երգչուհու` առօրյայում նա հանդարտ Բեյոնսեն է, բեմում` կրքոտ Սաշա Ֆիրսը:

http://www.youtube.com/watch?v=-sSIeoREyyY

 

Քրիստինա Ագիլերա/Christina Aguilera. Գրեմմիների քանակով Բեյոնսեին չզիջող Ագիլերան ծնվել է իռլանդուհու և էկվադորցու ընտանիքում: Երևի նաև հենց այս էկզոտիկ խառնուրդն է նրան դարձրել 20-21-րդ դարերի լավագույն երգչուհիներից մեկը: 18 տարեկանում նրան համաշխարհային հռչակ բերեց «Genie in a Bottle»` «Ջինը շշում» սինգլը: Ընդհանրապես` իր կարիերայի ընթացքում Ագիլերան ավելի շատ աչքի է ընկնում «ռումբային» սինգլներով, որոնք հաշված օրերի ընթացքում հայտնվում են աշխարհի գրեթե բոլոր ձայնարկիչներում: Ալբոմների տեսանկյունից ամենահաջողվածը կարելի է համարել բազմիմաստ անվանում ունեցող «Stripped»-ը:

 

Էմի Ուայնհաուս/Amy Winehouse. 27 ակումբի նորեկ Ուայնհաուսը իր արժանի տեղն է զբաղեցնում ակումբակիցների կողքին: Բացի ինքնատիպ արտաքինից ու վոկալից` Էմին հասցրեց մեծ ազդեցություն թողնել ժամանակակից երաժշտության վրա` կոտրելով փոփի, սոուլի, R’n’B-ի և ջազի միջև եղած սահմանները: Ասվածի լավագույն ապացույցն է նրա երկրորդ` «Back to Black» աշխարհահռչակ ալբոմը, որը ձայնագրելուց 2 տարի անց Ուայնհաուսը գրանցվեց Գիննեսի ռեկորդների գրքում` որպես միակ բրիտանուհի, որը միանգամից 5 Գրեմմի է ստացել:

 

Ադել/Adelle. 26-ամյա երգչուհու կարիերան ու հաջողությունները կարելի է առանց վարանելու ֆանտաստիկ անվանել: Հզորագույն վոկալ, 10 Գրեմմի մրցանակ և տասնյակ միլիոնավոր վաճառված ալբոմներ: «21» կոչվող ալբոմից հետո երգչուհին արդեն իսկ կարող էր հանգիստ անցնել վաստակած հանգստի: Դատեք ինքներդ` 25 միլիոն օրինակ վաճառք ամբողջ աշխարհում, 2 տարի անընդմեջ (2011-2012) լավագույն ալբոմի տիտղոս ԱՄՆ-ում. մինչև այդ այդպիսի հաջողության էր հասել միայն Մայքլ Ջեքսոնի «Thriller»-ը: Սակայն Էթա Ջեյմսի ավանդույթները շարունակողԱդելը չի դադարում աշխատել ու փոխել աշխարհը. այս տարի սպասվում է նրա նոր, գուցե կրկին հեղափոխական ալբոմը` «TBA»-ն:

 

Թեյլոր Սվիֆթ/Taylor Swift. Ամերիկյան քանթրի երաժշտությունը շարունակում է պոպուլյար մնալ հենց Սվիֆթի շնորհիվ, որը ոչ միայն շարունակում է այդ ոճի ավանդույթները, այլև դրանք հարմարեցնում 21-րդ դարի պահանջներին: 2008-ին նրա թողարկած «Fearless» ալբոմը հաջորդ տարի շահեց 4 Գրեմմի մրցանակ. Սվիֆթը ճանաչվեց ամենաերիտասարդ երգչուհին, որը երբևէ Գրեմմի է շահել ալբոմի համար: 2014-ի օգոստոսին նրա «Shake it Off» տեսահոլովակը դարձավ ամենասկանդալային, բայց և ամենաքննարկվածներից մեկը համացանցում` կես միլիարդից ավելի դիտում: Պետք է խոստովանենք, որ իսկապես այնքան էլ հաջող աշխատանք չէ: Եթե իրական Թեյլոր Սվիֆթ եք ուզում` «Fearless»-ում փնտրեք:

http://www.youtube.com/watch?v=3SOuhKczICs&list=PLUWRNMbqjjWPeRImjctM8Ag2Foa7Ydns7

 

Ռիհաննա/Rihanna. 60 միլիոն` ահա այս քանակությամբ սինգլներ է վաճառել 27-ը դեռ չբոլորած Ռիհաննան: Սրանից 10 տարի առաջ նույնիսկ Երևանում, հատկապես սպիտակ նիվաների միջից թնդում էր այդ ժամանակ դեռ անչափահաս Ռիհաննայի «Pon de Replay»-ը: Իսկ դրանից հետո, ինչպես ասում են, գնա՜ց` մեկը մյուսից հաջողակ սինգլներ ու ալբոմներ: Այսօր նրա պահարանում արդեն կա 8 Գրեմմի և 6 American Music Awards մրցանակ: Աղջիկները փորձում են կրկնօրինակել նույնիսկ նրա դաջվածքները: Դժվար է առանձնացնել Ռիհաննայի համար բեկումնային համարվող ալբոմը. գրեթե բոլորը հավասարապես հաջողակ են եղել:

 

Սիա/Sia. Հիմա դժվար է հավատալ, որ այսօր ամենաքննարկվող երգչուհիներից մեկը` Սիան, իր առաջին ալբոմը թողարկել է դեռևս 1997թ., սակայն հաջողության աստղը նրա գլխավերևում փայլատակեց միայն 11 տարի անց` «Some People Have Real Problems» ալբոմի շնորհիվ: Սիային առաջին հերթին առանձնացնում են տեսահոլովակները, հատկապես փոքրիկ, շիկահեր պարուհու մասնակցությամբ, որը դարձավ նրա այցեքարտը համաշխարհային երաժշտության մեջ: Սիայի ազդեցությունը առավել նկատելի է սկսնակ երգչուհիների կատարումներում` «Սիայի նման է երգում». է՞լ ինչ է պետք չափանիշ լինելու համար:

http://www.youtube.com/watch?v=kEiopL0AIkg

 

Լեդի Գագա/Lady Gaga. Շատ անգամներ Մադոննայի հետ համեմատված Լեդի Գագային փոփ-թագուհուց առանձնացնում է 1 շատ կարևոր հանգամանք` Գագան ունի փայլուն վոկալ: 21-րդ դարի ամենաէպատաժային երգչուհին ունի 5 ալբոմ: Քանյե Ուեստից մինչև Թոնի Բեննեթ խոստովանում են, որ երկրպագում են Գագային: Նա զբաղվում է նաև ակտիվ հասարակական գործունեությամբ, ասում են` նաև ծրագրում է համերգ տալ տիեզերքում: Դժվար է այսքանից հետո ինչ-որ բան ավելացնել, եթե իհարկե դուք էլ Լեդի Գագա չեք:

http://www.youtube.com/watch?v=7PxWetSHfR8

 

Շակիրա/Shakira. Արաբների համար` շնորհակալ, հնդիկների` Լույսի Աստվածուհի. ահա այսպես է թարգմանվում Գաբրիել Գարսիա Մարկեսի հայրենակցուհու անունը: Ի դեպ` Մարկեսը նույնպես անտարբեր չէր Շակիրայի արվեստի նկատմամբ: 2001թ. Շակիրան իր հանրահայտ տեսահոլովակի երամակի պես սրընթաց ներխուժեց համաշխարհային երաժշտություն ու մնաց մինչև այսօր: Ոչ միայն յուրահատուկ ձայնը, այլև յուրահատուկ շարժումները նրան այսօր դարձրել են չափանիշ ու ընդօրինակման առարկա: Կոլումբիայում կա նույնիսկ նրա արձանը: 10 թողարկված ալբոմ, որոնցից բեկումնայինը դարձավ «Laundry Service»-ը. հենց այստեղ այն բոլոր երգերը, որոնցով նա 15 առաջ դարձավ հայտնի, իսկ այսօր` ամենաազդեցիկներից մեկը:

Գրել կարծիք