Խելացիների շարքը համալրած made in Armenia բաժակը (տեսանյութ)

Խելացիների շարքը համալրած made in Armenia բաժակը (տեսանյութ)

Yecup խելացի բաժակը տաքացնում է ներսում եղած հեղուկը, լիցքավորում է սմարթֆոնն ու նույնիսկ սելֆի անում:

Yecup-4

Ինովացիոն թերմո բաժակն աշխատում է հատուկ բջջային հավելվածի միջոցով: Հայկական սթարթափի ստեղծած ֆունկցիոնալ բաժակը սմարթֆոնին ծանուցում է ուղարկում` երբ է սուրճը կամ թեյը հասել անհրաժեշտ ջերմաստիճանի: Հեղինակներն իրենց բաժակը թերմոսի հետ չեն համեմատում, ֆունկցիոնալ հնարավորությունները տարբեր են: Բաժակի վրայի հատուկ կոճակն էլ սելֆի համար է: Բաժակը լիցքավորվում է USB-ի միջոցով, որոշ դետալներ էլ ստացվել են 3D պրինտերով: Այն կարելի է լվանալ ծորակի ջրով, վնասվելու վտանգ չկա:

Yecup-585x333

Yecup-ը կլինի տարբեր գույներով ու չափերով: Նախատեսվում է արտադրությունն սկսել ամռան ավարտին: Նորարար երիտասարդների թիմը բաժակի մասսայական արտադրության համար գումար է հավաքում օն լայն դրամահավաքության հարթակում: Ովքեր նախագծին գումար կհանգանակեն, նրանք էլ արտադրությունն սկսելուն պես՝ թերմո բաժակը նվեր կստանան:

Yecup-1 (1)

Մի քանի ամսից էլ բջջային հավելվածը կհայտնվի AppStore-ում և Google Play-ում: Թիմը մտադիր է առանձին հավելված մշակել նաև Apple Watch-ի` խելացի ժամացույցի համար:

Գրել կարծիք