Քաղաքամայր Երևանին նվիրված 10 ամենապոպուլյար երգերը

Քաղաքամայր Երևանին նվիրված 10 ամենապոպուլյար երգերը

2797 տարեկան քաղաքին նվիրված երգերի շարքը սկիզբ է առել 20-րդ դարի 20-30-ական թվականներին: Գրեթե ամեն մի հայ երգիչ ու երգահան Երևանին նվիրված գոնե մեկ երգ ունի: Առանձնացնենք 10 յուրահատուկները:

 

yerevan-1Հայկական առաջին ջազ բենդի հիմնադիր Արտեմի Այվազյանի ստեղծագործությունները չեն հնացել:

1938 թ. ստեղծված բենդը հայտնի է կոլորիտային երգերով, որոնցից ամենահայտնին է «Երևանում տոն է» ստեղծագործությունը: Հրաշալի օդի և անմահական ջրի մասին պատմել է Հովհաննես Ղուկասյանը:

 

 

 

yerevan-2Գևորգ Էմինի «Այբուբենը» շատերը անգիր գիտեն դեռ դպրոցից: Ոչ պակաս հայտնի են «Երևան, իմ բարի քաղաք» տողերը, որոնց հեղինակը նույնպես Էմինն է:

Իսկ երբ խորհրդային կոմպոզիտոր Ջիվան Տեր-Թադևոսյանը այդ բանաստեղծությանը ավելացրեց գեղեցիկ ջազային երաժշտություն, ծնվեց բարի Երևանի մասին երգը` առավել հայտնի Բելլա Դարբինյանի կատարմամբ:

 

 

 

yerevan-3Դե´, իսկ ի՞նչ Երևան` առանց սիրուն աղջիկների: Վլադիմիր Հարությունյանի խոսքերով և Առնո Բաբաջանյանի հրաշալի երաժշտությամբ ստեղծված այս երգը մի անգամ նույնիսկ Առնոյին փրկել է փողոցային խուլիգաններից: Խուլ փողոցում Բաբաջանյանին պատրաստվում էին թալանել, երբ վերջին պահին գողերից մեկը ճանաչում է կոմպոզիտորին և գոչում`« «Երևանի սիրուն աղջիկը» ինքն ա գրել»: Մյուսները զգաստանում են, ներողություն խնդրում ու հեռանում:

 

yerevan-4Երևանը գեղեցիկ է հատկապես գիշերը: Պատահական չէ, որ ամենահուզական ու գեղեցիկ երգերը նվիրված են օրվա հենց այդ ժամին: Այդ շարքում ամենաառաջիններից է «Երևանի գիշերները կապուտակ» երգը:

Խոսքերի հեղինակ` Աշոտ Գրաշի, երաժշտությունը` Ալեքսանդր Դոլուխանյանի: Հայտնի է Տաթևիկ Սազանդարյանի կատարմամբ:

 

 

 

yerevan-5Երևանի մասին խոսելիս անհնար է չհիշել Ռուբեն Հախվերդյանին, որն ունի երգեր Երևանի օրվա գրեթե բոլոր ժամերի ու տարվա բոլոր եղանակների մասին, իսկ «Սա Երևանն է»-ն դարձել է մեր մայրաքաղաքի ոչ պաշտոնական հիմնը:

Գիշերային Երևանը` իր ամբողջ հմայքով ու մարդկային ճակատագրերով, ամփոփված է այս երգի մեջ` «Երևանի գիշերներում»: Այս երգը ստիպում է կարոտել` այդպես էլ չհասկանալով, թե ինչն ես կարոտում ու ինչու:

 

 

 

yerevan-7Գանք ավելի ժամանակակից ստեղծագործություններին: Դժվար է չհիշատակել Ֆորշին: Նա երևի ռեկորդակիր է Երևանին նվիրված երգերի քանակով` «Զբոսանք Երևանով», «Երևանը մենք ենք», «Երևանյան վալս»…

Այս շարքում առանձնացնենք կոմպոզիտոր Արմեն Մանդակունյանի գրած «Իմ Երևան» երգը` միակ օթևանի, երևանցու անցնել-գնալու ու Երևանի հավիտյան ապրելու մասին:

 

 

 

yerevan-6Մութ ու ցուրտ տարիներին հաջորդած զարթոնքը նոր սերունդն ասոցիացնում է «Մեր բակը» ֆիլմի հետ, որտեղ հնչած երգերը ֆիլմի կոլորիտի անբաժան մասն են: «Մեր բակը 2» ֆիլմի վերջում, եթե հիշում եք, բոլոր հերոսները նստում են ռետրո կաբրիոլետը և շրջում դեռ Հյուսիսային պողոտա չունեցող Երևանով: Շրջում են ու կատարում կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի անչափ գեղեցիկ երգը` «Ամեն բացվող առավոտ»:

 

 

yerevan-10«Արձագանք»-ին բոլորս նախ և առաջ գիտենք որպես «Happy Birthday»-ին արժանի հակահարված հասցրած խումբ. «Ծնունդդ շնորհավոր»-ը տարեդարձների ժամանակ շատ ավելի հաճելի է երգել:

Երևանի մասին երգեր փնտրելիս պարզեցի, որ այդ գործում անմասն չեն մնացել նաև Բայաթյանն ու Պետրոսյանը` «Սա իմ քաղաքն է» երգով: Երգը շատ «արձագանքային» է` անմիջական ու առանց պաթոսի:

 

 

yerevan-8Երևանը սովորաբար ներկայացվում է միայն դրական կողմից, բայց բացասականն էլ իր հմայքն ունի: Հենց այդ բացասականի մասին են «Ռեինկարնացիայի» «Երևան» երգն ու տեսահոլովակը. «Ուրիշ գույներով քեզ զարդարել են ու անցյալն էլ քո մոռացել են…»: Այնոամենայնիվ, երգը ոչ թե հուսալքության, այլ Երևանի լուսավոր ապագայի մասին է:

 

 

yerevan-921-րդ դարի մի ստեղծագործություն` միքս: Հեղինակը ամերիկահայ երաժիշտ է` Բեի Ռու անունով: Նա վերցնում է հայկական ռետրո երգերն ու դրանք դարձնում ժամանակին ու երիտասարդներին համահունչ: Հենց այդպիսի գործ է «Midnight in Yerevan»-ը` «Կեսգիշերը Երևանում»: Միքսի հիմքում Վահան Տերյանի «Էստոնական» բանաստեղծությամբ գրված երգն է: Ուղղակի որքան հնարավոր է, բա´րձր միացրեք, պարե´ք ու շնորհավորե´ք Երևանին:

Գրել կարծիք