Ի՞նչ քայլերով ակտիվացնել «YouTube»-ի նոր դիզայնով նվագարկիչը

Նվագարկիչի նոր տեսքը դեռևս հասանելի է միայն բետա-տարբերակով, սակայն այն կարելի է փորձարկել արդեն այսօր։

253074-1Kddld1423857570

YouTube-ում հայտնվել է նվագարկիչի նոր տեսք։ Չնայած նրան, որ նվագարկիչի նոր տեսքը դեռևս հասանելի է միայն բետա-տարբերակով, սակայն այն կարելի է փորձարկել արդեն այսօր։

bsmart.am կայքը ներկայացնում է, թե ինչպե՞ս ակտիվացնել նոր ինտերֆեյսը Firefox բրաուզերում

  • Մուտք գործեք YouTube և սեղմեք Shift+F2, որպեսզի հայտնվի կոնսոլը,
  • Կոնսոլում մուտքագրեք հետևյալ տեքստը՝ cookie set VISITOR_INFO1_LIVE Q06SngRDTGA,
  • Սեղմեք Enter և F5-ի օգնությամբ թարմացրեք YouTube-ի էջը,
  • Նվագարկիչի նոր տեսքը Ձեր առջև է։

Ինչպե՞ս ակտիվացնել նոր ինտերֆեյսը Chrome բրաուզերում

 Chrome-ի օգտագործողները պետք է նախևառաջ տեղադրեն հատուկ հավելվածը, որը թույլ կտա աշխատել cookie-ների հետ։

  • Սեղմեք հավելվածի կոճակին, երբ գտնվում եք YouTube-ում,
  • Գտեք cookie VISITOR_INFO1_LIVE տողը,
  • Դրա նշանակությունը փոփոխեք Q06SngRDTGA-ով,
  • Թարմացեք էջը։

Ինչպե՞ս վերադառնալ հին նվագարկիչին

Եթե Ձեզ դուր չեկավ YouTube-ի նոր նվագարկիչը և ցանկանում եք վերադարձնել նախկին նվագարկիչը, ապա պետք է cookie VISITOR_INFO1_LIVE տողի տվյալները։

Գրել կարծիք