[ Նոր ֆլեշմոբ ] Աշխարհը խելագարվել է ու ծածկվում է 100 շերտով

[ Նոր ֆլեշմոբ ] Աշխարհը խելագարվել է ու ծածկվում է 100 շերտով

Ցանցային աշխարհը վարակվել է նոր խելագարությամբ: newmag-ը պատմում է Youtube-յան հարթակի նոր ֆլեշմոբի մասին:

YouTube-յան հարթակում սկսվել և սոցցանցերում մեծ արագությամբ տարածվում է  նոր ֆլեշմոբ:  100 Layers՝  հեշթեգով ֆլեշմոբը ներկայացնում է այն ամենը, ինչ կարելի է անել  100 շերտով: ՀեղինակըSimply Nailogical յութուբյան ալիքի հեղինակ Քրիստինն է, որը մեկ օր որոշեց եղունգները հարյուր շերտ գունավոր լաքով ներկել: Նա այս գործին նվիրեց իր մեկ օրը: «Լաքային սարի» ստեղծման գործընթացը Քրիստին տեղադրեց YouTube-ում: Տեսանյութը ակնթարթորեն դարձավ հիթ:

100 Layers կրկնեցին հարյուրավոր ցանցաբնակներ, և ոչ միայն եղունգների լաքով:

Մենք արդեն գիտենք ի՞նչ կլինի, երբ դեմքը ծածկենք հարյուր շերտ տոնային քսուկով կամ շրթներկով:

Կարելի է անգամ հարյուր շերտ հագուստ հագնել՝ առանց խեղդվելու:

Նույնիսկ բուտերբրոտ պատրաստել 100 շերտ պանրով:

Առաջին հայացքից սա ցանցային պարապություն է, բայց բլոգերները մտածում են հնարավոր ու անհնար ամեն ինչ, շատ դիտումներ հավաքելու և այդ ամենը մոնետիզացնելու համար:

Գրել կարծիք