Երևանյան ժամանց. հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

Երևանյան ժամանց. հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

Ի՞նչ դիտել կինոյում, թատրոններում և մշակութային մյուս կենտրոններում. ուիքենդը հաճելի անցկացնելու համար newmag-ը կազմել է շաբաթ-կիրակի սպասվող իրադարձությունների ցանկը:

ԿԻՆՈ

ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ
ԴԱՍԸՆԿԵՐՈՒՀԻՆԵՐԸ Երեք ընկերուհիներ  թողնելով ամեն ինչ, ուղևորվում են Սոչի՝ իրենց դասընկերուհու հարսանիքին մասնակցելու և, ինչպես հարկն է, լիցքաթափվելու համար: Հարսանիքի նախօրեին հարսնացուն հայտանբերում է, որ իր ապագա ամուսինը իրեն դավաճանում է: Արդյունքում Կատյան որոշում է ոչ թե չեղարկել հարսանիքը, այլ մեկ օրում այլ փեսացու ընտրել:
Կկարողանա արդյոք նա իր  համառ ընկերուհիների օգնությամբ իրականացնել այդ համարձակ քայլը:
ՇԱԲԱԹ

 

ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ 2 Աշխարհի լավագույն իլյուզոնիստներից կազմված «Չորս ձիավորները» խումբը վերամիավորվել է:Նրանց «կախարդանքը» դարձել է ավելի կատարյալ, իսկ թշնամիները՝ ավելի վտանգավոր: Այս անգամ նրանք պետք է պայքարեն իրենց պատվի համար՝ բացահայտելով դաժան հակառակորդի բոլոր խարդախությունները: ԿԻՐԱԿԻ
ԿԻՆՈ ՊԱՐԿ
ՎԱՐՔՐԱՖԹ Շտորմգրադի ամուր պատերն և կախարդանքը դարեր շարունակ պաշտպանել են այնտեղ ապրող մարդկանց արտաքին վտանգից: Սակայն նախկինում մոռացված չար ուժերը կրկին արթնանում են և չլսված ռասայի ներկայացուցիչները ներխուժում են Ազերոտ:

Նոր իրադարձությունները փոխում են աշխարհի ճակատագիրը:

ՇԱԲԱԹ
ԲԱՐԵՀՈԳԻ ՏՂԱՆԵՐԸ Վարձու թիկնապահ Ջեքսոն Հիլը և մասնավոր խուզարկու Հոլլանդ Մարչը երիտասարդ կնոջ անհետացման պատճառը բացահայտելու և նրան գտնելու համար ստիպված են միասին աշխատել: Անհետացած կնոջը գտնելու համար  նրանք կա՛մ պետք է միավորվեն, կա՛մ նրանցից յուրաքանչյուրը պետք է օգտագործի իր սեփական մեթոդը: ԿԻՐԱԿԻ
ՄՈՍԿՎԱ  ԿԻՆՈԹԱՏՐՈՆ
ՓՈՐՁԱՇՐՋԱՆ Տուրիստական գործակալություններից մեկը բարձր աշխատավարձով փնտրում է էքսկուրսավար, որի համար էլ կազմակերպել է հարցազրույց ցանկացողների համար:Ցավոք, աշխատանքային թափուր տեղը միակն է, իսկ ցանկացողներն՝ շատ: Քսանհինգամյա Միքայելը, ով մասնագիտությամբ աշխարհագրագետ է, վաղուց չի կարողանում աշխատանք գտնել:

Գործակալության տնօրինությունն կանգնած է երկընտրանքի առջև: Որոշում է կայացվում երկու թեկնածուներին տալ փորձաշրջանի հնարավորություն, որի արդյունքում էլ պարզ կդառնա ցանկալի աշխատանքը:

ՇԱԲԱԹ
ԱԼԻՍԱՆ ՀԱՅԵԼՈՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ Այս անգամ ֆիլմի գլխավոր հերոսուհուն վիճակված են նոր փորձություններ: Իր ընկերոջը՝ Խելագար Գլխարկագործին փրկելու համար նա պետք է հասկանա, թե ինչ բան է ժամանակը:Միայն այս դեպքում նա կփրկի իր զարմիկին և նրա երազանքը կկատարվի: ԿԻՐԱԿԻ

ԹԱՏՐՈՆ

Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
ԻՆՁՆԻՑ ՊՐԾՈՒՄ ՉԿԱ Կատակերգություն 2 գործողությամբ

Դերերում՝ Բորիս Պեպանյան , Մարիամ Ղազարյան , Հմայակ Հակոբյան , Հովակ Գալոյան , Համլետ Համբարձումյան , Ավետիք Խալաթյան , Արթուր Կարապետյան , Վարուժան Մանուկյան , Անի Քոչարյան

ԿԻՐԱԿԻ
19:00
  ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
ՇԱՆ ԱՂՋԻԿ

 

Լիրիկական կատակերգություն ըստ Ա. Հերնիի:
Գունեղ, ժամանցային և միաժամանակ հոգեբանական ենթաշերտերով հարուստ ներկայացում և փայլուն դերասանական խաղ։
ՇԱԲԱԹ

19:00

  Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
ՄՈՐԳԱՆԻ ԽՆԱՄԻՆ

 

Երաժշտական կատակերգություն 2 գործողությամբ
Ներկայացումը մի սնանկացած երբեմնի մեծահարուստի մասին է, ով հեղափոխությունից հետո հայտնվելով Փարիզում, երազում է Մորգանի խնամին դառնալ:
ԿԻՐԱԿԻ

19:00

  Հ. ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
ՎԵՐՋԻՆ ԾԱՂՐԱԾՈՒՆ

 

Ներկայացման մեջ շոշափվում են կյանքում ամենից շատ հանդիպող թեմաները։ Կա «հայրեր և որդիներ», դարերով եկած թեման, որը ներկայացման գլխավոր առանցքներից է։ Սեր, դավաճանություն, ընտանիք, կյանք, մահ։
Ներկայացումը բոլորի մեջ եղած ծաղրածուի մասին է, ոչ թե կրկեսային ծաղրածուի։
ՇԱԲԱԹ
19:00

 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

  EDUARD ISABEKYAN GALLERY YEREVAN  
ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՔԻ ԵՐՐՈՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

 

Ցուցահանդեսին մասնակցում են Էդուարդ Իսաբեկյանի ուսանողները` տարբեր տարիների շրջանավարտները: Սա այս շարքի` “Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները”, երրրորդ ցուցահանդեսն է, բայց ոչ վերջինը: ՇԱԲԱԹ
11:00
  ԵՐևԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ  
NONA GABRIELYAN “BETWEEN HEAVEN AND EARTH” & “ARMENIA IN OUR EYES” EXHIBITIONS

 

«Երկնքի ու երկրի միջև».այսպես է կոչվում վերջին քսան տարիների ընթացքում ստեղծված Նոնա Գաբրիելյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ավագ սերնդի արվեստասերներին հարկ չկա ներկայացնելու Նոնա Գաբրիելյանին,սակայն մեր թանգարանի ավելի երիտասարդ այցելուների համար նշենք, որ Նոնա Գաբրիելյանը տաղանդավոր խեցեգործ և նկարիչ է: ՇԱԲԱԹ

11:00

  ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
ԱՐՄԵՆ ԽՈՋՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

 

Արմեն Խոջոյանի անհատական ցուցահանդեսին կցուցադրվեն գեղանկար, գրաֆիկա, պղնձե փորագրություն, կոլաժ: Արմեն Խոջոյանի աշխատանքները պահվում են ՀՀ Մշակույթի նախարարության և անհատների հավաքածուներում, ինչպես նաև արտերկրյա թանգարաններում: ՇԱԲԱԹ
17:00

ՀԱՄԵՐԳ

  ԳՈՅ ԹԱՏՐՈՆ  
LED ZEPPELIN “CELEBRATION DAY” Ժանրը` ծանր ռոք, ծանր մետալ, բլուզ ռոք:
Տևողությունը – 124 րոպե
Կցուցադրվի նաև աշխարահռչակ Led Zeppelin ռոք խմբի 2007 թվականի Լոնդոնի 02 արենայում կայացած համերգային ֆիլմն է:
ԿԻՐԱԿԻ

19:30

  ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ
SAYAT NOVA FESTIVAL Սայաթ-Նովա փառատոնը աﬔնամյա փառատոն է, որը շարունակաբար զարգացնելու է Սայաթ-Նովայի երաժշտության կարևորության գաղափարը և աշուղական մշակույթի ազդեցությունն ընդհանրապես:
Փառատոնը հայ երաժիշտներին և հետաքրքրված հանդիսատեսին տրամադրելու է ﬕ հարթակ այս հարուստ և բազմաբովանդակ երաժշտությանն ու արվեստին ավելի խորը ծանոթանալու համար:
ՇԱԲԱԹ
20:00
  «ՍՏՈՊ» ԱԿՈՒՄԲ  
GREENWOOD CITY BLUES BAND

 

Առաջին անգամ Ստոպ Ակումբում Greenwood city blues band-ը իր բազմաժանր կատարումներով՝ Blues, Rock & roll, Rock: ԿԻՐԱԿԻ

21:00

 

Գրել կարծիք