Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

Ի՞նչ դիտել կինոյում, թատրոններում և մշակութային մյուս կենտրոններում: Weekend-ը հաճելի անցկացնելու համար newmag-ը կազմել է շաբաթ-կիրակի սպասվող իրադարձությունների ցանկը:

ԿԻՆՈ

ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ

 

ԴԻՎԵՐԳԵՆՏ: ԳԼՈՒԽ 3: ՊԱՏԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

 

Թրիսը և Ֆորը առաջին անգամ լքում են քաղաքն ու իրենց հարազատներին և հայտնվում են պատից այն կողմ:  Գոյատևելու համար Թրիսը ստիպված է կատարել շատ դժվար ընտրություն քաջության, հավատարմության, սիրո և զոհաբերության գնալու անհրաժեշտության միջև: ՇԱԲԱԹ

 

ԿԵՆԴԱՆԱՊՈԼԻՍ Կենդանիներով բնակեցված ժամանակակից քաղաքի որ ոստիկանը՝ կենսուրախ նապաստակ Ջուդին, աշխատանքի առաջին իսկ օրերից գիտակցում է, թե որքան դժվար է փոքր ու փափուկ լինելը խոշոր եւ ուժեղ ոստիկանների մեջ: ԿԻՐԱԿԻ

 

ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

 

ՓԱԽԻՐ ԿԱՄ ԱՄՈՒՍՆԱՑԻՐ

 

Ֆիլմը պատմում է մի սովորական տաքսիստի՝ Աղասիկի մասին, ով վարում է ոչ այնքան սովորական մեքենա՝ «Հրթիռ», որն անչափ սիրված է զբոսաշրջիկների կողմից: Սակայն, մի օր Աղասիկի կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենայի մեջ է նստում հարսնացուի զգեստով Սաթենիկը, ով փախչում է իր իսկ սեփական հարսանիքից… ՇԱԲԱԹ

 

ԴԻՎԵՐԳԵՆՏ: ԳԼՈՒԽ 3: ՊԱՏԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ Թրիսը և Ֆորը առաջին անգամ լքում են քաղաքն ու իրենց հարազատներին և հայտնվում են պատից այն կողմ:  Գոյատևելու համար Թրիսը ստիպված է կատարել շատ դժվար ընտրություն քաջության, հավատարմության, սիրո և զոհաբերության գնալու անհրաժեշտության միջև:

 

ԿԻՐԱԿԻ

 

ԿԻՆՈ ՊԱՐԿ

ԿԵՆԴԱՆԱՊՈԼԻՍ

Կենդանիներով բնակեցված ժամանակակից քաղաք։ Քաղաքի նոր ոստիկանը՝ կենսուրախ նապաստակ Ջուդին, աշխատանքի առաջին իսկ օրերից գիտակցում է, թե որքան դժվար է փոքր ու փափուկ լինելը խոշոր եւ ուժեղ ոստիկանների մեջ: ՇԱԲԱԹ
ԴԻՎԵՐԳԵՆՏ: ԳԼՈՒԽ 3: ՊԱՏԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ Թրիսը և Ֆորը առաջին անգամ լքում են քաղաքն ու իրենց հարազատներին և հայտնվում են պատից այն կողմ:  Գոյատևելու համար Թրիսը ստիպված է կատարել շատ դժվար ընտրություն քաջության, հավատարմության, սիրո և զոհաբերության գնալու անհրաժեշտության միջև: ԿԻՐԱԿԻ

ԹԱՏՐՈՆ

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն «Մեծ լռություն»

 

ՇԱԲԱԹ
Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն «Խորհրդականը, սիրուհին և… դիակը»

 

ԿԻՐԱԿԻ

 

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն  

«Մեր տան տերերը»

 

ԿԻՐԱԿԻ

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն «Երևան- Բարսելոնա»

 

ՇԱԲԱԹ

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Զանգակ հրատարակչություն.

ՓՐԿԵԼՈՎ ԳՐՔԵՐԸ. ՇՆՈՐՀԱՆԴԵՍ-ՏՈՆ

451 ԱՍՏԻՃԱՆ ԸՍՏ ՖԱՐԵՆՀԱՅԹ 

Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: ՇԱԲԱԹ
BUREAUCRAT BOOKSTORE

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ «ԲՅՈՒՐՈԿՐԱՏՈՒՄ»

 

«Բյուրոկրատը» մեկնարկում է նոր նախագիծ «Հանդիպումներ Բյուրոկրատում» խորագրով:
Հանդիպումներին կհրավիրվեն գրողներ, կներկայացվի նրանց ստեղծագործությունը, կլինեն զրույցներ, դասախոսություններ, բանավեճեր, քնարկումներ գրքի, գրականության մասին և ոչ միայն:
ՇԱԲԱԹ

ՀԱՄԵՐԳ

«Ստոպ» ակումբ Որդան Կարմիր խմբի կենդանի համերգը Ստոպ Ակումբում՝ ալտերնատիվ ռոքի երեկո և հատուկ տրամադրություն: ՇԱԲԱԹ

 

LOFT Երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակային կատարումներ, Ֆրանսերեն հանրահայտ երգերի յուրահատուկ փոխադրումներ: ՇԱԲԱԹ

Գրել կարծիք