Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

Ի՞նչ դիտել կինոյում, թատրոններում և մշակութային մյուս կենտրոններում: Վիքենդը հաճելի անցկացնելու համար newmag-ը կազմել է շաբաթ-կիրակի սպասվող իրադարձությունների ցանկը:

ԿԻՆՈ

ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ

ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔ

Ֆիլմը պատմում է մի սովորական երիտասարդի մասին: Նա շատերի պես սիրում է բողոքել ամեն ինչից և առաջարկել իր «ամենատեղին» և «արդյունավետ» լուծումները: Բայց ի տարբերություն մեզանից շատերի՝ մեր հերոսը օրերից մի օր արթնանում է  որպես Առաջին դեմք և ստանում  իր բոլոր մտահղացումներն իրագործելու բացառիկ հնարավորություն: ՇԱԲԱԹ

 

ԲԵԹՄԵՆՆ ԸՆԴԴԵՄ ՍՈՒՊԵՐՄԵՆԻ:ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԵԼՔԸ Վախենալով, որ աստվածանման սուպերհերոսի գործողությունները կմնան անվերահսկելի, Գոտեմ Սիթիի հզոր և դաժան պահապանը մարտահրավեր է ստանում Մետրոպոլիսի մեր օրերի ամենահարգված փրկչին այն ժամանակ, երբ աշխարհը որոշում է, թե որ սուպերհերոսն է իրենց պետք:Քանի դեռ Բեթմենն ու Սուպերմենը պատերազմում են իրար հետ, նոր սպառնալիք է ի հայտ գալիս, որը մարդկությանը կանգնեցնում է այնպիսի վտանգի առաջ, որի հետ նրանք երբևէ չեն բախվել: ԿԻՐԱԿԻ

 

ԿԻՆՈ ՊԱՐԿ

ԼՈՒՍՆԻ  ԴՐՈՇԸ

12-ամյա Մայքը և նրա ընկերները փորձում են փրկել լուսինը չար միլիարդատեր Կարսոնի զավթումից: Բայց դրա համար անհրաժեշտ է թռչել տիեզերք: Առաքելությունն իրագործելու համար նրանց պետք է ընկերների, հավատարիմ տնային մողեսի և հարազատ պապիկի օգնությունը: ՇԱԲԱԹ
ԼՈՆԴՈՆԻ ԱՆԿՈՒՄԸ Ֆիլմի դեպքերը սկսում են Լոնդոնում, որտեղ խորհրդավոր հանգամանքներում մահանում է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Սակայն այն, ինչը սկզբում թվում էր խաղաղ իրադարձություն, վերածվում է ամենահզոր պետությունների ղեկավարների վրա վտանգավոր հարձակման, որն իր հերթին վտանգի տակ է դնում ամբողջ աշխարհի ապագան: Միայն երեք հոգի դեռ հույս ունեն կանխել աղետը. ԱՄՆ-ի նախագահը, նրա հավատարիմ օգնականը՝ հատուկ ծառայության գործակալը և բրիտանական MI6-ի գործակալը, ով ոչ մեկին չի վստահում:

 

ԿԻՐԱԿԻ
ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

ՓԱԽԻՐ ԿԱՄ ԱՄՈՒՍՆԱՑԻՐ

Ֆիլմը պատմում է մի սովորական տաքսու վարորդի՝ Աղասիկի մասին: Նա  վարում է ոչ այնքան սովորական մեքենա՝ «Հրթիռ» («Ракета»), որն անչափ սիրում են զբոսաշրջիկները: Այն նախագծել և պատրաստվել է Երևանի ավտոմոբիլային գործարանի ինժեներ-կոնստրուկտոր Արշավիր Խոջոյանը՝ Աղասիկի հայրը: Գլխավոր հերոսը կենսուրախ ու փոքր-ինչ անլուրջ բնավորության տեր մարդ է: Մի օր Աղասիկի կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենա է նստում սսեփական հարսանիքից փախած Սաթենիկը: ՇԱԲԱԹ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՅԱՄԻՈՒՄ Իր հարսանիքի նախօրեին Բենը ապագա կնոջ եղբոր՝ ոստիկան Ջեյմսի հետ մեկնում է Մայամի՝ թմրաբիզնեսով զբաղվողին բռնելու համար: ԿԻՐԱԿԻ

 

ԹԱՏՐՈՆ

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն

Նիլ Սայմոն «№ 707»

Կատակերգություն 3 գործողությամբ: ՇԱԲԱԹ
Երևանի Կամերային Թատրոն

Շոու No 3

Պրեմիերա

Երաժշտական շոու- ներկայացում
«Կառավարական համերգ» ներկայացման շարունակություն
ՇԱԲԱԹ
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

Վերջին կանգառ

Պրեմիերա

 

Ըստ Թամար Հովհաննիսյանի
Լուրջ կատակերգություն 2 գործողությամբ
ԿԻՐԱԿԻ

ՀԱՄԵՐԳ

Արամ Խաչատրյան համերգասրահ

Federico Mondelci “Timeless Melodies”

«Անմահ հնչյուններ» իտալացի Մաէստրոյի կատարմամբ:
Ծրագրում՝ Թարիվերդիև, Կոմիտաս, Հարությունյան, Մանսուրյան, Բաբաջանյան
ՇԱԲԱԹ

 

Ուլիխանյան ակումբ

Միքայել Ոսկանյանն ու ընկերները Խարբերդի մանկատան համար

Ապրիլի 2-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր:
Նախագիծն ուղղված է աջակցելու աուտիզմ ունեցող երեխաներին։
ՇԱԲԱԹ

 

Գրել կարծիք