Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

newmag-ը կազմել է ապրիլի 23-ին և 24-ին մայրաքաղաքի տարբեր կենտրոններում սպասվող իրադարձությունների ցանկը:

ԿԻՆՈ

ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

ԿԱՆՉ

Քեսաբի ու Ադանայի կոտորածներից հետո ողջ մնացած պատանիներ Վարդանն ու Միհրանը հայտնվել են թուրքական ռազմական վարժարանում․․․

Վարդանն, ապավինելով իր ուժին, կարողանում է հետ բերել կորցրած մագաղաթը, և փորձում փախուստի դիմել Միհրանի հետ միասին․․․

ՇԱԲԱԹ

16:00
20:15

ԱՐՄԱՏՆԵՐ Բոստոնաբնակ լրագրող, բլոգեր Արամը ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին որոշում է գալ Հայաստան և իր բլոգում լուսաբանել կատարվելիք իրադարձությունները:

Ֆիլմը գտնվում է փաստավավերագրական և խաղարկային ժանրերի հատման կետում: Նկարահանվել է Scripted Reality ժանրում, այն իր ոճով և մատուցմամբ նոր խոսք է հայկական ֆիլմարտադրության մեջ:

ԿԻՐԱԿԻ

12:30
14:30
16:30
18:30
20:30
22:30

ԹԱՏՐՈՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
ՕՊԵՐԱՑԻԱ ՆԵՄԵՍԻՍ
Բեմում 1921 թվականի մարտի 15- ն է: Հայոց ցեղասպանության հեղինակներին չդատեցին ու թույլ տվեցին պաշտպանվել եվրոպական մայրաքաղաքներում: Անարդարության դեմ ստեղծվում է հայերից կազմված գաղտնի խումբ, որոշում է ոչնչացման ենթակա մեղավորների հատուկ ցուցակը, ու սկսվում է “Նեմեսիս” օպերացիան` հունական վրեժի աստվածուհու անունով: ՇԱԲԱԹ

19:00

Հ. ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
ՎԵՐՋԻՆ ԾԱՂՐԱԾՈՒՆ
Ներկայացման մեջ շոշափվում են կյանքում ամենից շատ հանդիպող թեմաները։ Կա «հայրեր և որդիներ», դարերով եկած թեման, որը ներկայացման գլխավոր առանցքներից է։ Սեր, դավաճանություն, ընտանիք, կյանք, մահ։ ՇԱԲԱԹ

19:00

Հ. ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
ՓԱՐԻԶՅԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ
Պրեմիերա նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցին:

Պերճ Զենթունցյանի «Փարիզյան դատավճիռ» պիեսի հիմքում արձակագիր և հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի «Հայերի դատը Փարիզում» գիրքն է: Պիսեը բեմադրել է Արմեն Խանդիկյանը

ԿԻՐԱԿԻ

19:00

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

LOFT
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ հետք է թողել աքսորն Արշիլ Գորկու էսթետիկական լեզվի կազմավորման վրա: Այդ հարցին կփորձենք պատասխանել՝ անդրադառնալով այն հեղինակների ուսումնասիրություններին, ովքեր դիտարկել են Արշիլ Գորկու արվեստը՝ հաշվի առնելով նրա գաղթական ինքնությունը։ ՇԱԲԱԹ

19:15

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ

 

Սեփական դատի հանդեպ պահանջատեր լինելու, հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ավանդական Ջահերով երթ: ՇԱԲԱԹ

19:30

ՀԱՄԵՐԳ

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ
ԴՎՈՐԺԱԿ «ՌԵՔՎԻԵՄ»
Դվորժակ՝ Ռեքվիեմ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին ՇԱԲԱԹ 19:00
12 ԱԿՈՒՄԲ
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԻՆ
«Խաղաղություն աշխարհին» ազգային եւ ազգագրական երաժշտության երեկո: Արցունքներին հաղթենք մեր արժեքներով: ԿԻՐԱԿԻ

20:30

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, EXHIBITION HIEROTOPY
Ներկայացվելու են  Զառայի հայկական,միստիկ շարքի աբստրակտ կտավները: Ցուցահանդեսը կուղեկցվի հանրահայտ դաշնակահար Տիգրան Համասյանի դեռ չհրապարակված երաժշտաությամբ , որն առաջին անգամ կհնչի հենց ցուցահանդեսի ժամանակ: ՇԱԲԱԹ

11:00

ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ
«ԾԱՌԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» ՔԵԹՐԻՆ ՔՈՒՔ
«Ծառերի հիշողություն» նախագիծը Հայոց ցեղասպանության մասին երկար ու մանրակրկիտ պրպտումների արդյունք է: Լուսանկարչուհին կտրել է տարբեր երկրների սահմաններ՝ Թուրքիա, Սիրիա, Լիբանան, Հայաստան, Իսրայել, Ֆրանսիա, լուսանկարել Հայոց ցեղասպանության ականատեսներին: ՇԱԲԱԹ

10:00

 

Գրել կարծիք