Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

Ի՞նչ դիտել կինոյում, թատրոններում և մշակութային մյուս կենտրոններում: newmag-ը կազմել է ուիքենդին սպասվող իրադարձությունների ցանկը:

ԿԻՆՈ

ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

Առաջին դեմք

Ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, որը շատերի պես սիրում է բողոքել ամեն ինչից և առաջարկել իր «ամենատեղին» և «արդյունավետ» լուծումները: Բայց ի տարբերություն մեզանից շատերի՝ մեր հերոսը օրերից մի օր արթնանում է  որպես Առաջին դեմք և ստանում  իր բոլոր մտահղացումներն իրագործելու բացառիկ հնարավորություն: Իսկ ի՞նչ կանեիր դու, եթե լինեիր Առաջին դեմք։ ՇԱԲԱԹ
Վա՜յ մամա՛ ջան… Բժիշկ Սիմոնյանը իր կարիերայի ամենակարևոր օրը հայտնվում է անհավանական իրավիճակում: Խնդիրները ամեն րոպե ավելի անլուծելի են դառնում և Սիմոնյանը ստիպված է լինում խելահեղ լուծումներ գտնել, բայց ամեն վայրկյան ընկնում է ավելի բարդ իրադրության մեջ: ԿԻՐԱԿԻ
ԿԻՆՈՊԱՐԿ

Իքս մարդիկ: Ապոկալիպսիս

«Անցյալ ապագայի օրերի» ժամանակ տեղի ունեցող իրադարձությունները հսկայական ազդեցություն ունեցան այն աշխարհի վրա, որտեղ մուտանտներն ու մարդիկ պայքարում էին ապրելու համար: Այսպիսի դժվար պայմաններում Իքս մարդիկ պետք է պայքարեն իրենց ամենավտանգավոր թշնամու՝ հնագույն Ապոկալիպսիս մուտանտի դեմ, ում հետ պայքարը կարող է ճակատագրական լինել ինչպես մուտանտների, այնպես էլ ողջ մարդկության համար: ՇԱԲԱԹ
Փախիր կամ ամուսնացիր Ֆիլմը պատմում է մի տաքսու վարորդի՝ Աղասիկի մասին, որը վարում է ոչ այնքան սովորական մեքենա՝ «Հրթիռ» («Ракета»), որն անչափ սիրում են զբոսաշրջիկները: Մի օր Աղասիկի կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենան է նստում հարսնացու Սաթենիկը, նա փախչում է  սեփական հարսանիքից… ԿԻՐԱԿԻ
ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ

Առաջին դեմք

Ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, որը շատերի պես սիրում է բողոքել ամեն ինչից և առաջարկել իր «ամենատեղին» և «արդյունավետ» լուծումները: Բայց ի տարբերություն մեզանից շատերի՝ մեր հերոսը օրերից մի օր արթնանում է  որպես Առաջին դեմք և ստանում  իր բոլոր մտահղացումներն իրագործելու բացառիկ հնարավորություն: Իսկ ի՞նչ կանեիր դու, եթե լինեիր Առաջին դեմք։ ՇԱԲԱԹ
Իքս մարդիկ: Ապոկալիպսիս «Անցյալ ապագայի օրերի» ժամանակ տեղի ունեցող իրադարձությունները հսկայական ազդեցություն ունեցան այն աշխարհի վրա, որտեղ մուտանտներն ու մարդիկ պայքարում էին ապրելու համար: Այսպիսի դժվար պայմաններում Իքս մարդիկ պետք է պայքարեն իրենց ամենավտանգավոր թշնամու՝ հնագույն Ապոկալիպսիս մուտանտի դեմ, ում հետ պայքարը կարող է ճակատագրական լինել ինչպես մուտանտների, այնպես էլ ողջ մարդկության համար: ԿԻՐԱԿԻ

ԹԱՏՐՈՆ

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն Ախ Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի

Սիրային կատակերգություն 2 մասից:

ՇԱԲԱԹ
Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն Պոչատ աղվեսը
Տիկնիկային մանկական ներկայացում:
ՇԱԲԱԹ
Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն Ռոմանտիկ կոմեդիա

Կատակեգություն 2 գործողությամբ

ԿԻՐԱԿԻ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն Գերմանա-Հայկական Երաժշտական Միությունը և Կամերային Երաժշտության Ազգային Կենտրոնը կազմակերպում են ջութակի և դաշնամուրի վարպետության դասընթացներ ԿԻՐԱԿԻ

 ՀԱՄԵՐԳ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն Հայաստանի պարի պետական անսամբլ

 

ԿԻՐԱԿԻ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն Երգեհոնային երաժշտության ժամ

Ծրագրում՝ Բախ, Բրունս, Բուքստեհուդե, Պախելբել, Լիստ: Մուտքն ազատ է:

ՇԱԲԱԹ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Արամ Խաչատրյանի տուն- թանգարան Հռիփսիմե Սիմոնյան 100

Նշանավոր քանդակագործ, խեցեգործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի ծննդյան 100–ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Նրա արվեստի գլխավոր թեման Հայաստանն է, որն արծարծվում է ամենատարբեր արտահայտչամիջոցներով:

ՇԱԲԱԹ

Գրել կարծիք