Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

newmag-ը կազմել է ուիքենդին մայրաքաղաքի տարբեր մշակութային կենտրոններում սպասվող իրադարձությունների ցանկը:

ԿԻՆՈ

ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ

Անտանելի կանայք

Տարբեր մայրիկների մասին պատմող հետաքրքիր պատմություններ: ՇԱԲԱԹ
Սպիտակաձյունիկն և որսորդը 2

 

Երբ Ռիվեննան և իր քույրը՝ Սառցե թագուհի Ֆրեյան, պատրաստվում են գրավել աշխարհը, որսորդ էրիկը, որը ժամանակին օգնել էր Սպիտակաձյունիկին հաղթել Ռիվեննային, և իր արգելված սիրեցյալը՝ Սառան, մտադրվում են կանգնցնել նրանց: ԿԻՐԱԿԻ
ԿԻՆՈ ՊԱՐԿ

Առաջին դեմք

 

Գրիգորը կատակասեր երիտասարդ է հրաշալի լրագրող լինելու բոլոր նախադրյալներով, սակայն կա մի խնդիր՝ մեր հերոսը ամեն ինչում միշտ մեղադրում է ուրիշներին, հանգամանքներին, «վերևներին»՝ խուսափելով ցանկացած պատասխանատվությունից։ Ամեն ինչ փոխվում է, երբ մի օր նա դառնում է նախագահ: ՇԱԲԱԹ
Շքամուտքը

 

Հինգ պատմություն՝ ջերմության, կորստի, դավաճանության, պայքարի ու հավատի մասին: Հին շքամուտքը միահյուսում է մարդկային ճակատագրեր, որոնք վերածնվում են նոր ժամանակի մեջ: ԿԻՐԱԿԻ
ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

Արմատներ

Բոստոնաբնակ լրագրող, բլոգեր Արամը ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին որոշում է գալ Հայաստան և իր բլոգում լուսաբանել կատարվելիք իրադարձությունները: ՇԱԲԱԹ
Փախիր կամ ամուսնացիր Ֆիլմը պատմում է մի սովորական տաքսու վարորդի՝ Աղասիկի մասին, որը վարում է ոչ այնքան սովորական մեքենա՝ «Հրթիռ» («Ракета»), որն անչափ սիրված է զբոսաշրջիկների կողմից: Այն նախագծվել և պատրաստվել է Երևանի ավտոմոբիլային գործարանի ինժեներ-կոնստրուկտոր Արշավիր Խոջոյանի՝ Աղասիկի հոր կողմից: Սակայն, մի օր Աղասիկի կյանքը կտրուկ փոխվում է: ԿԻՐԱԿԻ

ԹԱՏՐՈՆ

Կ. ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Ինչպես Աստվածներ

Ներկայացման հիմքում մարդկանց ցանկություններն ու այն ճանապարհն է թե ինչ գնով կհասնեն իրենց ցանկություններին՝ դավաճանության, ստի մթնոլորտում: Շաբաթ
ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ

Քաղաքական պամֆլետ, շոու միջազգային թեմաներով, երգիծական համայնապատկեր, ժամանակակից աշխարհի հոգեկան աղքատության պրոբլեմներ, զգացմունքների արժեքազրկում, ինչպիսիք են՝ սերը, բարին, արդարությունը, բարոյականությունը։ Շաբաթ

 

 

Գրել կարծիք