Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

Ի՞նչ դիտել կինոյում, թատրոններում և մշակութային մյուս կենտրոններում: newmag-ը կազմել է ուիքենդին սպասվող իրադարձությունների ցանկը:

ԿԻՆՈ

ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ

«ՀԱՐԴՔՈՐ»

Հմայիչ Էստելի հետ ամուսնական գեղեցիկ կյանքը միակ բանն է, ինչ հիշում է գլխավոր հերոսը, երբ արթնանում է անծանոթ գիտական լաբորատորիայում, որտեղ նրան ուշքի է բերում իր կինը: Սակայն նրա սիրելիին անմիջապես առևանգում են, և ոչինչ չհասկացող գլխավոր հերոսը՝ Հենրին, արդեն ստիպված է հետապնդել կնոջն հրեշ Ականային: ՇԱԲԱԹ

 

«ԷԿԻՊԱԺ» Պատմություն տաղանդավոր, երիտասարդ օդաչու Ալեքսեյ Գուշինի մասին: Նա չի ընդունում հեղինակություններին` գերադասելով գործել սեփական պատվի կոդեքսին համաձայն: Անհեթեթ հրամանը չկատարելու պատճառով նրան վռնդում են ռազմական ավիացիայից և միայն հրաշքով նա ստանում է հնարավորություն վարել քաղաքացիական ինքնաթիռ: ԿԻՐԱԿԻ

 

ԿԻՆՈ ՊԱՐԿ

«ՍՊԻՏԱԿԱՁՅՈՒՆԻԿԸ  ԵՎ ՈՐՍՈՐԴԸ  2»

 

Երբ Ռիվեննան և իր քույրը՝ սառցե թագուհի Ֆրեյան, պատրաստվում են գրավել աշխարհը, որսորդ էրիկը, որը ժամանակին օգնել էր Սպիտակաձյունիկին հաղթել Ռիվեննային, և իր արգելված սիրեցյալը՝ Սառան, մտադրվում են կանգնցնել նրանց: ՇԱԲԱԹ
«ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ՇԵՆՔԸ» Էլիտար բարձրահարկ շենքը ապագայի աշխարհի իդեալական մոդել է: Հարմարավետ և շքեղ կյանքի համար այստեղ կա ամեն ինչ: Սակայն նախանձը, մրցակցությունը և սուր զգացողությունների ծարավը մերթընդմերթ թշնամեցնում են շենքի բնակիչների մեջ՝ ստիպելով մոռանալ բարոյականության օրենքների մասին անգամ նրանցից լավագույններին: ԿԻՐԱԿԻ
ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

«ՋՈՒՆԳԼԻՆԵՐԻ ԳԻՐՔԸ»

Վագր Շերխանի հանդեպ ուենցած վախը և նրա հետ մշտական պայքարը սպիտում են Մաուգլիին լքել գայլերի ոհմակը և մեկնել անհավանական ճամփորդության: ՇԱԲԱԹ
«ԱՐԾԻՎ ԷԴԴԻՆ» Ֆիլմը պատմում է ցատկացանցորդ Էդիի մասին, ում մականունը «Արծիվ» է: Նա հայտնի է դարձել իր անհաջողությունների շնորհիվ, քանի որ բոլոր մրցաշարերում նա զբաղեցնում էր վերջին տեղերը: ԿԻՐԱԿԻ

 

ԹԱՏՐՈՆ

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

«ԽԵՂՃ ՊԵՏՐՈՍ»

Նկատել ե՞ք արդյոք, թե որքան զավեշտալի կարող է լինել մահը։ Անհարմար խոսակցություններ, անհեթեթ իրավիճակներ… Եվ այս ամենի ստեղծողները թաղման բոլոր մասնակիցներն են՝ սկսած հարազատներից ու ընկերներից, վերջացրած կիսածանոթ հյուրերով։ Այսպիսին կարող էր լինել և Խեղճ Պետրոսի հուղարկավորությունը: Նա կտակի փոխարեն մի գրություն էր թողել… ԿԻՐԱԿԻ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

«ՆԱԶԱ՛Ր, ՆԱԶԱ՛Ր ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

Ո՞վ կլինի թագավորը և կլինի՞ նա արդյոք։ Տարիներն անցնում են, իսկ Նազարը՝ մնում է նույնը։ Բախտի քմահաճույքով գահին բազմած տիրակալը ոչ այլ ինչ է, քան՝ մի անգետ ստահակ, որին անընդհատ հաջորդում են իր նմանները։ ՇԱԲԱԹ
Հ. ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎ. ԵՐԵՎԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

«ՀԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻՆ ԵՒ ՆՐԱ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԱԿԵՐՏԸ»

Ներկայացումը հնարավոր է եղել կյանքի կոչել Հայաստանի Վաստակավոր արտիստների շնորհիվ: Գլխավոր դերերում են` Հրաչյա Հարությունյանը,Արթուր Ութմազյանը,

Գուժ Մանուկյանը, Արմեն Բարսեղյանը,

Ռոբերտ Հարությունյանը, Գոհար Իգիտյանը,

Ռուբեն Կարապետյանը: Սա բացառի հնարավորություն է մեկ բեմում տեսնել նման մեծություններին:

ՇԱԲԱԹ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ԴԱԼԱՆ

ՎԱՀԱՆ ԹՈՓՉՅԱՆ «ԹՌՉՈՒՆ. ԲՆԱՊԱՏԿԵՐ»

 

Շարքերում  գերիշխողը մոխրագույնն է, որ անցումային է սևի ու սպիտակի միջև: Սևի, որն ըստ Մալևիչի մոռացության գերմենևտիկական խորհրդանիշն է, և սպիտակի, որ նա անվանում է «պատկերների պատկեր», քանի որ սպիտակի վրա, որպես էկրանի,կարող են կենդանանալ նրա մեջ պարփակված բոլոր հնարավոր գույներն ու ձերը: Հետևաբար այս շարքերը իրականացված են այս երկու բևեռների միջև գտնվող տարածքում: ԿԻՐԱԿԻ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ

ՊՂՊՋԱԿՆԵՐԻ ՏՈՆ

Գունավորենք մեր կյանքը վառ գույներով. Ձեր հետ անպայման վերցրեք պղպջակներ:

Ի՞նչ է լինելու: Հավաքված ամբոխը պղպջակները փչելով Թունանյան փողոցից սկսած Հյուսիսային պողոտայով պետք է իջնի Աբովյան փողոց:

ԿԻՐԱԿԻ
ԹՈՒՄՈ

24 Hour Comics Marathon for #NKpeace

24 Hour Comics Marathon-ը ամբողջ աշխարհում տարածված կոմիքսների միջոցառում է, որի ընթացքում մի տեղում են հավաքվում նկարիչներ ու կոմիքսների սիրահարներ, ովքեր ընդունում են մարտահրավեր՝ 24 ժամվա ընթացքում նկարել 24 էջանոց կոմիքս: ՇԱԲԱԹ-ԿԻՐԱԿԻ

 

Գրել կարծիք