Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

Ի՞նչ դիտել կինոյում, թատրոններում և մշակութային մյուս կենտրոններում. ուիքենդը հաճելի անցկացնելու համար newmag-ը կազմել է շաբաթ-կիրակի սպասվող իրադարձությունների ցանկը:

ԿԻՆՈ

ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ

ՓՈՐՁԱՇՐՋԱՆ

Տուրիստական գործակալություններից մեկը բարձր աշխատավարձով փնտրում է էքսկուրսավար, որի համար էլ կազմակերպել է հարցազրույց ցանկացողների համար: Բայց կա մեկ խնդիր, տնօրինության հավանությանն են արժանացել 2 թեկնածոււ:

Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները կարող եք դիտել կինոթատրոնում:

ՇԱԲԱԹ

 

ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔ Ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, որը շատերի պես սիրում է բողոքել ամեն ինչից և առաջարկել իր «ամենատեղին» և «արդյունավետ» լուծումները: Բայց ի տարբերություն մեզանից շատերի՝ մեր հերոսը օրերից մի օր արթնանում է  որպես Առաջին դեմք և ստանում  իր բոլոր մտահղացումներն իրագործելու բացառիկ հնարավորություն:

Իսկ ի՞նչ կանեիր դու, եթե լինեիր Առաջին դեմք։

ԿԻՐԱԿԻ
ԿԻՆՈ ՊԱՐԿ

ԱԼԻՍԱՆ ՀԱՅԵԼՈՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Այս անգամ ֆիլմի գլխավոր հերոսուհուն վիճակված են նոր փորձություններ: Իր ընկերոջը՝ Խելագար Գլխարկագործին փրկելու համար նա պետք է հասկանա, թե ինչ բան է ժամանակը:Միայն այս դեպքում նա կփրկի իր զարմիկին և նրա երազանքը կկատարվի: ՇԱԲԱԹ
ԻՔՍ ՄԱՐԴԻԿ: ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ «Անցյալ ապագայի օրերի» ժամանակ տեղի ունեցող իրադարձությունները հսկայական ազդեցություն ունեցան այն աշխարհի վրա, որտեղ մուտանտներն ու մարդիկ պայքարում էին ապրելու համար: Այսպիսի դժվար պայմաններում Իքս մարդիկ պետք է պայքարեն իրենց ամենավտանգավոր թշնամու՝ հնագույն Ապոկալիպսիս մուտանտի դեմ, ում հետ պայքարը կարող է ճակատագրական լինել ինչպես մուտանտների, այնպես էլ ամբողջ մարդկության համար: ԿԻՐԱԿԻ
ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

ՎԱՐՔՐԱՖԹ

 

Շտորմգրադի ամուր պատերը և կախարդանքը դարեր շարունակ պաշտպանել են այնտեղ ապրող մարդկանց արտաքին վտանգից:Սակայն նախկինում մոռացված չար ուժերը կրկին արթնանում են և չլսված ռասսայի ներկայացուցիչները ներխուժում են Ազերոտ:

Նոր իրադարձությունները փոխում են աշխարհի ճակատագիրը:

 

ՇԱԲԱԹ

 

ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔ Ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, որը շատերի պես սիրում է բողոքել ամեն ինչից և առաջարկել իր «ամենատեղին» և «արդյունավետ» լուծումները: Բայց ի տարբերություն մեզանից շատերի՝ մեր հերոսը օրերից մի օր արթնանում է  որպես Առաջին դեմք և ստանում  իր բոլոր մտահղացումներն իրագործելու բացառիկ հնարավորություն: Իսկ ի՞նչ կանեիր դու, եթե լինեիր Առաջին դեմք։ ԿԻՐԱԿԻ

ԹԱՏՐՈՆ

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

 

 

Ռիթմիկ ու կրքոտ պարեր, անբովանդակ արտահայտություններ, իրար հետ ոչ մի կապ չունեցող համերգային համարներ, կենդական աշխարհի բնակիչների նմանակումներ, տղամարդու և կնոջ դերերի սխալ բաշխում և այսպես շարունակվող քաոսային իրավիճակ: Ահա այս ամենն է, որ բնութագրում է «Կառավարական համերգ» ներկայացումը: ՇԱԲԱԹ

19:00

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

ՋԵՔ-ՓՈԹ

Կատակերգություն 1 գործողությամբ ըստ Կունիի:

Ջեք-փոթ շահելն այնքան էլ բարդ բան չէ, դրան դիմանալ է պետք…այ, սա արդեն ամեն մարդու գործ չէ: Զավեշտական խառնաշփոթ, որ կարող է ձեզ լիաթոք ծիծաղ պատճառել:

ԿԻՐԱԿԻ

19:00

Հ. ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
ԱԽ ԱՆՆԱ, ԱՆՆԱ ԿԱՄ ԿՐՔՈՏ ԿԻՐԱԿԻ
Սիրային կատակերգություն 2 մասից:
Մարկ Կամոլետտիի պիսեի հիման վրա:
ՇԱԲԱԹ

19:00

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Ա՜Խ, ԿԱՆԱՅՔ, ԿԱՆԱՅՔ

 

Եթե դուք տղամարդ եք և որոշել եք սիրուհի ունենալ, ապա, նախ ճշտեք նրա ամուսնու անունը։ Թե չէ, Աստված մի արասցե…

Եթե դուք կին եք և կնամոլի եք սիրահարված, ապա ցուցակագրեք նրա բոլոր սիրուհիներին։ Այդպիսով դուք կփրկեք ձեր միակի կյանքը և, հավանաբար, ամուսին ձեռք կբերեք։

Եվ, վերջապես, սեր մի փնտրեք Փարիզի ռեստորաններում, միգուցե այն հենց ձեր քթի տակ է։

ՇԱԲԱԹ

19:00

ՀԱՄԵՐԳ

ՄԵՑՑՈ ԱԿՈՒՄԲ

CONCERT DEDICATED TO ASTOR PIAZZOLLA’S 95-TH ANNIVERSARY

Մեցցո Պրոդաքշնը իր 5-ամյա հոբելյանի շրջանակներում ներկայացնում է. Պիացոլլայի 95-ամյակին նվիրված համերգ «Մոսկվայի վիրտուոզները» նվագախմբի դերասանների մասնակցությամբ: ԿԻՐԱԿԻ

19:00

Ա. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ և ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

ԺԻԶԵԼ

Բալետ 2 գործողությամբ

Հիմքում ընկած է մի հին պոետիկ լեգենդ, թե ինչպես մինչև հարսանիքը մահացած հարսնացուները` «վիլլիսները», կեսգիշերին դուրս գալով շիրիմներից, սկսում են պարել` ձգտելով նորից վերապրել իրենց երջանիկ օրերը: Այստեղ սերն անասելիորեն ուժեղ է մահից, հաղթում է մահվանը՝ հերթական անգամ փաստելով սիրո անմահությունը:

ՇԱԲԱԹ

19:00

 

 

Գրել կարծիք