ՀԲԸՄ. Սիրիահայության աջակցության նոր արշավ

ՀԲԸՄ. Սիրիահայության աջակցության նոր արշավ

Ամենահին, ամենամեծ ու համահայկական այս կազմակերպությունը սիրիահայության օգնության համար սկսել է հանգանակության նոր արշավ:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն անցած տարիներին սիրիահայության օգնությանն ուղղված մարդասիրական հսկայածավալ ծրագրեր է իրականացրել: Միության հիմնած՝ սիրիահայության օգնության մեկ միլիոն ԱՄՆ դոլարի հիմնադրամին կատարված նվիրատվությունների, կազմակերպված հանգանակությունների ու նվիրահավաքների շնորհիվ այդ գումարն արդեն հատել է 3 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանագիծը: Օգնության ծրագրերի ծանրակշիռ մասն իրականացվել է տեղում՝ Սիրիայի Հալեպ, Դամասկոս, Քամիշլի, Քեսապ և այլ հայաբնակ բնակավայրերում: Օգնությունը Սիրիայում շարունակվում է: Սնունդ, խմելու ջուր, վառելանյութ, բժշկական օգնություն, ձմեռային պիտույքներ, ապաստարան և տարաբնույթ այլ օգնություններ: Սիրիայում ընթացքող պատերազմի պայմաններում հայ համայնքը նյութականից բացի և գուցե առաջին հերթին ունի բարոյական օգնության կարիք:


ՀԲԸՄ. Հայաստան կյանքի երկիր

Ի՞նչ կապ ունի ՀԲԸՄ-ն Tumo-ի հետ


Հայկական բարեգործական ընդհանուր միությունն ավելի քան 3 տարի սիրիահայությանը տալիս է թե՛ մեկը, թե՛ մյուսը: «Սիրիահայության մարդասիրական շտապ օգնություն» ծրագիրն սկսել է գործել ռազմական իրադրության առաջին ամիսներից: Հայաստանում նույնպես առաջին իսկ օրերից սիրիահայերի բնակվարձի, բժշկական ծառայությունների, ֆինանսական օգնության ու սննդի ծախսերի փոխհատցման ծրագրեր են իրականացվել, որոնք այսօր էլ շարունակվում են: Ամենահին, ամենամեծ ու համահայկական այս կազմակերպությունը սիրիահայության օգնության համար այժմ սկսել է հանգանակության նոր արշավ:

agbu-1  agbu-2

 

 

 

 

Ուսումն ընդդեմ պատերազմի

agbu-6Ապագան հորիզոնում երևում է, եթե ներկայում ակտիվ է ուսյալ սերունդը: Այս ճշմարտության գիտակցմամբ ՀԲԸՄ-ն, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, Սփյուռքի և ԿԳ նախարարությունները 2013-ից համատեղ իրականացնում են Հայաստանի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը:2013-14 ուսումնական տարում սիրիահայ 380 ուսանողներ օգտվեցին այս ծրագրից: ՀԲԸՄ-ն 2014-15 ուսումնական տարում էլ շարունակել է ծրագիրը: Տարեկան հատկացվել է 130 հազար դոլար:

Նույնքան գումար է տրամադրել նաև Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը: ՀՀ Կառավարությունն իր հերթին սիրիահայ ուսանողների համար կիրառում է զեղչեր, բացի այդ՝ պետբյուջեից հատկացվում է հավելյալ գումար: Հայաստան տեղափոխվող սիրիահայ ուսանողների թիվը տարեցտարի ավելանում է: Հաշվի առնելով այս հանգամանքն ու ծրագրում հնարավորին չափ շատ ուսանողներ ընդգրկելու մոտեցումը՝ ՀԲԸՄ-ն ու գործընկերները սկզբնական նախապատվությունը տալիս են բակալավրիատի ուսանողների ուսման վարձերի փոխհատուցմանը, քանի որ դիմողների մեծ մասը այս բաժնում են սովորում:

agbu-5

agbu-4

ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Յորդեքյանն ընդգծում է, որ սիրիահայ ուսանողների հիմնահարցերի կարգավորման խնդրի շուրջ պետություն-համահայկական կառույցներ  գործակցությունը երեք տարի շարունակ դարձել է Հայաստան-Սփյուռք միության լավագույն դրսևորումներից մեկը:- «ՀԲԸ Միությունը կրթաթոշակ տրամադրելու մեծ փորձ ունի և պիտի շարունակի ծրագիրը»,- ասում է նա:

 

Արվեստն ընդդեմ պատերազմի

agbu-9«Զեյթունցիները», «Գարուն էր», «Երեք սերունդ», «Կարոտ», «Հաց հանապազօրյա», «Արդարադատություն». Զուլում Գրիգորյանը ցեղասպանության թեմայով շարքն ուղղել է ի նպաստ սիրիահայերի: 85-ամյա ժողովրդական նկարիչն ու արվեստում նրան հետևող որդին` Մուշեղ Գրիգորյանը, իրենց 57 աշխատանքներն աշնանը ներկայացրեցին ցուցահանդես-վաճառքի:

agbu-12Հայր և որդի Գրիգորյանները վաղուց էին որոշել ձեռք մեկնել  Սիրիայում ապրող հայրենակիցներին: Երկար էին փնտրել հուսալի գործընկեր: Ի վերջո, Մուշեղի ընկերը հուշել է Հայկական բարեգործական ընդհանուր միության անունը:

agbu-7«Ցուցադրությունը պետք է ցուցադրական չլինի, չպետք է բղավի, թե ես ի ՜նչ լավ նկարիչ եմե,- վստահ է Զուլում Գրիգորյանը:– «Ցուցադրությունը պետք է հանուն բարության լինի»: ՀԲԸՄ Հայաստանիե տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը հույս ունի, որ Միության ու հայր և որդի Գրիգորյանների գործակցությունը կշարունակվի. «Արվեստի և բարեսիրության համատեղումը շատ հետաքրքիր արդյունքներ կարող է տալ»,- ասում է նա: Նկարիչներ Զուլում և Մուշեղ Գրիգորյանների ցուցահանդես-վաճառքի հասույթը ՀԲԸՄ-ն տրամադրելու է սիրիահայերի օգնության ծրագրերին:

Հողն ընդդեմ պատերազմի

Սիրիական քաղաքացիական պատերազմը Արցախ է բերել տասնյակ սիրիահայ ընտանիքների: Արցախում նոր հույս և տուն գտած ընտանիքների մեծ մասը Սիրիայի Քամիշլի շրջանից են: Նրանց բնակարանային ու կենցաղային խնդիրների լուծմանն օգնում են և՛ ԼՂՀ Կառավարությունը, և՛ ՀԲԸՄ-ն: Սիրիահայերը արդեն ցորեն ու գարի են ցանել:

agbu-14

2 տարի առաջ ՀԲԸՄ-ն հողագործությամբ զբաղվող սիրիահայ այդ ընտանիքների համար սկսեց գյուղատնտեսական աջակցության ծրագիր: «Չերչյան ընտանիք» հիմնադրամի առատաձեռն նվիրատվությամբ արցախաբնակ սիրիահայերին անհատույց տրամադրվեց գյուղտեխնիկա` «Բելառուս MT3-82.1» մակնիշի 3 տրակտոր, 2 սերմնացան, ցաքաններ, պարարտանյութերի ցրիչներ, թունաքիմիկատների սրսկիչ: Փոխհատուցվում է նաև գյուղտեխնիկայի գործարկման համար անհրաժեշտ վառելանյութի ծախսը: Պատրաստվել է տրակտորների կայանատեղի:

agbu-13

Գրել կարծիք