[ Նոր արվեստ ] Ալֆոնս Մուխայի ճակատագրական կինն ու եվրոպական արտ-նուվոն

[ Նոր արվեստ ] Ալֆոնս Մուխայի ճակատագրական կինն ու եվրոպական արտ-նուվոն

newmag-ը պատմում է չեխ նկարչի. ինչպե՞ս Մուխայի կանայք դարձան մի ամբողջ դարաշրջանի արտ-խորհրդանիշ և ինչո՞ւ հայրենիքում նրա արվեստը մեկ հարյուրամյակ մնաց ստվերում`պետական արգելքի տակ:

19-րդ դարի վերջ: Fin-de-siècle: Եվրոպայում տիրում է արտ-նուվոն կամ մոդեռն արվեստը: Արվեստաբանների բարձրագոչ վեճերի ուղեկցությամբ փուլ են գալիս ակադեմիական նորմերը: Ուղիղ գծերը փոխարինվում են «տերևաձև գանգուրներով», իսկ Վիկտորիանական շքեղությունը` բնության հետ հարմոնիայի հասնելու ձգտումով:

selportrait

Ալֆոնս Մուխային, ինչպես նրա ժամանակակից մյուս գեղանկարիչներին, պատում է նոր արվեստի ալիքը: «Մուխայի կանայք» (“Les Femmes Muchas”) դառնում են եվրոպական արտ-նուվոի խորհրդանիշը:

La Femme Fatale

Կնոջ սոցիալական դերի կտրուկ փոփոխությունը և  սիմվոլիստների ձգտումը դեպի պարզությունը, պուրիտանությունը  առաջ են բերում  թշնամություն սեքսուալ գրավիչ կնոջ նկատմամբ: Այդպես ծնվում է  նոր կինը` la femme fatale: Սիմվոլիստները նկարում են խորհրդավոր կանանց պոետիկ կերպարները, որոնցում աչք է ծակում նրանց նյարդայնությունը, ինչ-որ տեղ նաև հիսթերիան: Երբեմն այդ կանայք անգամ տձև ու տհաճ են: Կիսելով սիմվոլիստների գաղափարները Ալֆոնս Մուխան, սակայն, կարողացավ  ստեղծել հիասքանչ ու գրացիոզ կնոջ: Նրա կինը թվում է` քարացել է մարդկանց ու աստվածների աշխարհների միջև: Մուխայի կինը կիսաստվածուհի է: Եվ չնայած նրան, որ Ալֆոնս Մուխան իր կյանքի գլխավոր աշխատանքը համարում էր պատմական թեմատիկայով  «Սլավոնական էպոպեա» ընդհանուր անվամբ ստեղծված 20 մոնումենտալ կտավների հավաքածուն, սակայն ճակատագրական էին նրա կյանքում հենց «կանայք»: Ընդ որում` ինչպես չակերտավոր, այդպես էլ առանց դրանց: Ուղղակի կանայք:

mucha

Առաջին սերը` Յարոսլավա

Ալֆոնս Մարիա Մուխան (Alfons Maria Mucha) ծնվել է 1860 թվականին չեխական Իվանչիցե քաղաքում: Այստեղ էլ հանդիպել է իր առաջին սիրուն: Նրանց ծանոթությունից կարճ ժամանակ անց Յարոսլավան մահանում է տուբերկուլիոզից: Իր ապագա աղջկան Մուխան անվանում է նրա անունով, իսկ առաջին սիրեցյալի կերպարը դեռ երկար ժամանակ պարբերաբար հայտնվում է Մուխայի  ստեղծագործություններում:

mucha-3

Կյանքի թատրոն` «Ժիսմոնդա», Սառա Բերնար

1887-ին ծանոթ մեցենտաից ֆինանսական օգնություն է ստանում և տեղափոխվում Փարիզ: Բնականաբար երիտասարդ ու սկսնակ նկարիչը հեշտությամբ չի հայտնվում բոհեմական աշխարհում: Բախտորոշ դեր են ունենում Պոլ Գոգենի և  Ավգուտ Սթրինդբերգի հետ ծանոթությունները:  Նրանցից Մուխան իմանում  սիմվոլիզմի և սինթետիկ արվեստի գաղտնիքները: Սակայն նրա կյանքը վերջնականապես ու անդառնալիորեն փոխում է մի հեռախոսազանգ: Հնչում է այն 1894 թվականի դեկտեմբերի 26-ին, երբ Ալֆոնս Մուխան Լեմերսի  թատրոնում փոխարինելով ընկերոջը կատարում էր նրա դերը: Բրունհոֆի հրատրակուչթյան տնօրենին զանգահարել էր փարիզյան բեմի Աստվածուհին` Սառա Բերնարն ու պատվիրել իր «Ժիսմոնդա» ներկայացման աֆիշայի ձևավորումը: Բոլոր աստղային նկարիչներն այդ ժամանակ Ծննդյան տոների արձակուրդում էին, տնօրենը հուսհատորեն նայում է Մուխայի կողմը: Մերժել Աստվածային Սառային անհնար էր: Մուխայի նկարած աֆիշան  իսկական ֆուրոր է առաջացնում: Կտավը արտառոց էր ոչ միայն չափսով (մոտ 2մ.), նաև նոր հեղինակայն ոճով: Կոլեկցիոներները իսկական որսի էին դուրս գալիս աֆիշի յուրաքնաչյուր կրկնօրինակի համար: Ալֆոնս Մուխան այդպես մեկ գիշերում գրավում է բոհեմական ու կամակոր Փարիզը: Սառա Բերնարը 5-ամյա պայմանագիր է առաջարկում նկարչին:  Դերասանուհու ներկայացումների աֆիշների դիզայնը, կոստյումները, դեկորացիան ու զարդերը նրան էին վստահված: Իհարկե ոչ մամուլը, ոչ էլ հանրությունը չէին կարող ուշադրութուն չդարձնել 50-ամյա դերասանուհու և 34-ամյա նկարչի արտա-աշխատանքային հարաբերություններին: Հատկապես, որ այն ժամանակ չափազանց պոպուլյար էր Դյումա կրտսերի Մսյո Ալֆոնսի կերպարը, որն ապրում էր կայացած սիրուհիների հաշվին: Ալֆոնս Մուխան հետո կխոստովաներ. «Իհարեկ Սառան հիասքանչ էր, բայց միայն արհեստական լուսավորության և խնամքով արված շպարի առակայության պայմաններում»:

Alphonse_Mucha_-_Job_Cigarettes_1

Մուխայի բնորդուհիները

Նրանց Ալֆոնսը ընդունում էր իր նոր ու ընդարձակ արվեստանոցում: Նստեցնում էր ոչ թե մոլբերտի առաջ, այլ զարասեղանի մոտ: Իր կանանց Մուխան լուսանկարում էր շքեղ հագուստով ու թանկարժեք զարդերով: Լուսանկարներին ավելացնում նոթեր` «գեղեցիկ ոտքեր» «գեղեցիկ ձեռքեր», «գեղեցիկ իրան»: Հարկ եղած դեպքում սրբիչով ծածկում էր բնորդուհու դեմքը, եթե այն հակասում էր այն կերպարին, որն իր պատկերացումներում էր և  լուսանկարած «մարմնի այդ հատվածներով»  կերտում իր աստվծուհիներին:

Mucha_SketchForFourSeasons_1900_100

Մարուշկա

Ալֆոնս Մուխայի իրական սերը դարձավ Մարիա Խիտիլովան: Ազգությամբ նույնպես չեխ Երիտասարդ աղջիկը սիրահարվեց իրենից 20 տարով մեծ նկարչին, երբ առաջին նագամ տեսավ վարպետին  Պրահայի Ազգային թատրոնում: Մարիան ինքն է կազմակերպում Մուխայի հետ իրենց ծանությունն ու հանդիպումը: Այդ պահից Մուխան բոլոր կանանց, որոնք նախկինում եղել էին իր կյանքում, անվանում  է օտարներ. «Մինչև քեզ` իմ սրտում միայն մի սրբություն կար` մեր հայրենիքն էր: Հիմա ես քո համար նույնպես աղոթասեղան եմ դրել իմ սրտում, թանկագինս… »: Մարոշկայի հետ ամուսնանալուց հետո Ալֆոնս  Մուխան ավելի ու ավելի քիչ է սկսում կերտել կիսաստվածուհիներ: Փոխարենը նրա արվեստանոցում ծնվում են կնոջ ու որդու տասնյակ կերպարները: Վերադառնալով հայրենիք` Մուխան ձեռնամուխ է լինում իր կյանքի մեծ գործին` «Սլավոնական Էպոպեաի» կերտմանը, որի վրա աշխատում է 15 տարի: Այդ մոնումենտալ նկարները գտնվում են  չեխական Կրումլով քաղաքի Մորավսկի ամրոցում:

muhca2

Ճակատագիր

Եվս մի կին, որ հատուկ տեղ է զբաղեցրել հայտնի նկարչի կյանքում և արվեստում` Ճակատգիրն էր: Օկուլտիզմով, սպիրիտուալիզմով ու էքստրասենսներով հետաքրքված նկարիչը կուրորեն հավատում էր  ճակատագրին: Նրա համոզամբ հենց ճակատագիրն է ուղղորդում մարդուն, կանխորոշում նրա արարքները: Ու ճակատագիրն էլ նրա կտավներում նույն կինն էր` կիսաստվածուհու տեսքով:

Four_Seasons_by_Alfons_Mucha_circa_1895

1920-ականներ վերջից ավանգարդիզմի ու ֆունկցիոնալիզմի ի հայտ գալով` Ալֆոնս Մուխան աստիճանաբար կորցնում է ակտուալությունը որպես նկարիչ ու դեկորատոր: Նացիստները, օկուպացնելով Չեխիան, նրա անունը ընդգրկում են Ռեյխի թշնամիների ցանկում: Ձերբակալում են, մեղադրում սլավոնաֆիլ լինելու և ֆրանկոմասսոննների հետ կապեր ունենալու համար: 79-ամյա Ալֆոնս Մուխան մահանում է  բանտում:

Բոլշևիկյան իշխանության տարիներին Մուխայի արվեստը Չեխոսլովակիայում համարվում է բուրժուա-դեկադենտական և դրվում պետական արգելքի տակ: 90-ականներից սկսած միայն նկարչի ժառանգների ջանքերով նրա աշխատանքները սկսում են քիչ առ քիչ հայտնվել միջազգային ցուցադրություններում: Մուխայի «Ճակատագրական կանայք» վերադառնում են մեծ արվեստ և, ինչպես նախորդ դարասկզբին, այնպես էլ մեր օրերում` դառնում արտ-նուվոի խորհրդանիշ:

Գրել կարծիք