[ Արդեն դիտել ենք ] «Դաշնակիցները». բեմադրված սերը պատերազմի օրերին

[ Արդեն դիտել ենք ] «Դաշնակիցները». բեմադրված սերը պատերազմի օրերին

Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության գլխավոր պատճառը, ասում են` Ռոբերտ Զեմեկիսի «Դաշնակիցներն» է: newmag-ի կինոքննադատը դիտել է մելոդրամատիկ թրիլերը, և պատմում է, թե ինչն այն չէ սկանդալային ֆիլմի հետ։

Ռոբերտ Զեմեկիսը համարվում է ոճային, էլեգանտ և ոչ հիմար ժամանցային կինեմատոգրաֆի հեղինակ, որը վարպետորեն կարող է խճճել սերը պատերազմի կամ հետապնդումների հետ («Ֆորեստ Գամփե, «Ո՞վ է մատնել Ճագար Ռոջերինե և «Մահը նրան սազում էե)։ Ռեժիսորն այս անգամ էկրանավորել է բրիտանացի Սթիվեն Նայթի պատմությունը, որը սկսվում է նացիստների գրաված Կասաբլանկայում. Ինքնապաշտպանության զինյալներ Մաքս Վատանն ու Մարիան Բազիժուրը պետք է սպանեն Գերմանիայի դեսպանին։

Գործակալները, որոնք սեփական անվտանգության համար ձևանում էին ամուսիններ, շուտով սիրահարվում են և ամուսնանում  հանձնարարությունն ավարտելուց հետո։ Արդեն համեմատաբար խաղաղ բրիտանական կենցաղն ու ընտանեկան հոգսերը խաթարում է կասկած-լուրը,  որ ամուսիններից մեկը գերմանական լրտես է։

Բոնդիանա` միքսված «Պարոն և տիկին Սմիթներով». ֆիլմը բեմադրված է անցած դարի առաջին կեսի գլամուրային, պատերազմական մելոդրամաների ոճով։ Շքեղ կոստյումներն ու բազմանշանակ օպերատորական աշխատանքը շեղում են ուշադրությունը իրար շատ արագորեն փոխվող դեպքի վայրերից (ի˜նչ արժե միայն բացման տեսարանը և անապատի սեքսի «գլխապտույտը»

Փիթի և Ավգուստ Դիլի (այստեղ նա կրկին մարմնավորում է նացիստի) տեսարանը դեժավյու է «Անփառունակ սրիկաներից», սակայն այստեղ այն զրկված է տարանտինոյական ալդոռեյի հմայքից։ Հավանաբար, Փիթն  ինչ-որ կոսմետոլոգիական պրոցեդուրաներ է ընդունել. նրա դեմքը նման է ռեզինե մանեկենի: Այդ ֆոնին Կոտիյարի ակտիվ ծիծաղն ու սեթևեթանքը գրեթե անհեթեթ է թվում։

Քիմիան, կամ անգամ սեքսուալ լարվածությունը զուտ մակերեսային է, ֆլիրտային, զրկված բարդ դրամատիկ ենթաշերտից. արդյունքում հանդիսատեսը  իրեն խաբված է զգում: Անհասկանալի է նաև այս աստիճան անորակ հատուկ էֆեկտների օգտագործումը, որոնց գերազանցում է միայն ռեզինե դեմքով լացող Բրեդ Փիթը՝ առանց բնական դիմախաղի։

Նման կանխատեսելի վերջաբանը, ֆրուստրատիվ դրամատուրգիկ կոնֆլիկտը և գռեհիկ սենտիմենտալիզմը չի թողնում ոչ մի դրական կարծիք տեսածի մասին։ Բացի, իհարկե, գլամուրային ռետրո աութֆիթերից և անապատային սեքսից. թանկարժեք փաթեթավորում անհամ միջուկով։

Գրել կարծիք