Գիտնականները հայտնաբերել են հակաբիոտիկներին դիմակայուն սուպերմիկրոբ. Դա սարսափելի՞ է (spoiler` այո)

Գիտնականները հայտնաբերել են հակաբիոտիկներին դիմակայուն սուպերմիկրոբ. Դա սարսափելի՞ է (spoiler` այո)

newmag-ն ահազանգում է` շուտով հակաբիոտկները բառի բուն իմաստով կդառնան անպիտան: Հոդվածում ավելի մանրամասն` ի՞նչ է սպասվում մարդկությանը սուպերմիկրոբների դեմ պայքարում:

Ի՞նչ է պատահել

Շատ պարզ է

Մի ամերիկուհու մոտ հայտնաբերել են իր տեսակի մեջ եզակի աղիքային ցուպիկ, որը համառորեն դիմադրում է տարբեր տեսակի հակաբիոտիկներին: Ի միջի այլոց, այդ աղջիկը նաև ցիստիտ ուներ:

Հիմա ավելի բարդ

Escherichia coli կոչվող բակտերիայի ցողունային բջիջները, որոնք գտել են են խեղճ աղջկա օրգանիզմում, դիմադրում են ոչ միայն հակաբիոտիկներին, այլև բազում այլ հակաբորբոքային միջոցների, ներառյալ «Կոլիստին» կոչվող դեղամիջոցին, որը պարզապես սպանում է դիմադրողականության mcr-1 գենը: Mcr-1-ը գտնվում է պալզմիդայում: Դա ԴՆԹ-ի ոչ մեծ մոլեկուլ է, որն ունակ է բազմանալ բակտերիայի բջջի ներսում և մի բակտերիայից փոխանցվել մյուսին: Դա նշանակում է, որ  «կոլիստինի» հանդեպ դիմադրողականության գեն ունեցեղ պլազմիդան  կարող է բազմանալ բակտերիաների շրջանում:

Այս ի՞նչ սուպերմիկրոբներ են

Շատ պարզ է

Սա, այսպես ասած, նախազգուշացնող-վախեցնող տերմին է: Սրա միջոցով, երկար-բարակ խոսելու փոխարեն, կարճ ու կոնկրետ նկարագրում են այն միկրոբներին, որոնք դիմադրում են միանգամից մի քանի հակաբիոտիկների: Գիտության մեջ սուպերմիկրոբ անվանում են այն բակտերիաներին, որոնք ունեն դիմադրողականությունը ընդհանրապես տարբեր դեղերի նկատմամբ:

Հիմա ավելի բարդ

Ընդհանրապես, հակաբիոտիկների չարաշահումը, ինչը հաճախ է պատահում վերջին շրջանում, բերում է բակտերիաների ընտրության, որոնք կրում են տվյալ հակաբիոտիկին դիմադրող գեն: Այնպես որ, հակաբիոտիկները, նույնիսկ սուրճի հետ խմելուց առաջ մի փոքր երկար մտածեք: Տարբեր ու հիմնականում անկապ հակաբիոտիկներին դիմադրող գեները ժամանակի ընթացքում «միավորվում են» կոնյուկտիվային պլազմիդաներում և դառնում, այսպես ասած, ինքանավար գենետիկ տարրեր, որոնք ունակ են գոյատևել մի քանի տեսակի ու ցեղի բակտերիաների բջիջներում:

Տարբեր բակտերիաներում այդպիսի պլազմիդաների «հորիզոնական փոխանցման» հաշվին, բազմաթիվ դեղերի հանդեպ իմունիտետը դառնում է համատարած: Սուպերմիկրոբները հիմնականում հանդիպում են այնպիսի տեղերում, որտեղ ամենաշատն են հակաբիոտիկներ օգտագործում: Օրինակ՝ հիվանդանոցներում: Պլազմիդայով սուպերմիկրոբները, որոնք կրում են բազմաթիվ հակաբիոտիկների հանդեպ դիմադրողականության գեն, սովորական ժամանակ չունեն ոչ մի առավելություն այն բակտերիաների նկատմամբ, որոնք չունեն այդ պլազմիդան: Ընդհակառակը՝ պլազմիդան պահելու համար անհրաժեշտ է ռեսուրսների հավելյալ ծախս: Հիվանդանոցային պայմաններում, որտեղ հակաբիոտիկների չափաբաժինն անհամեմատ մեծ է, այդպիսի պլազմիդաներով բակտերիաներն անմիջապես առավելություն են ստանում ու սկսում են տարածվել։ Մյուս կողմից էլ կա մեկ ուրիշ հակափաստարկ։ Հիվանդանոցներում, որպես կանոն, հիվանդների՝ վարակներին ու ինֆեկցիաներին դիմադրելու կարողությունը փոքրանում է։ Ու այստեղ ստեղծվում է մի պարադոքսալ ու անորոշ իրավիճակ. ստացիորնարներում բուժում ստացող հիվանդները մեծ ռիսկի են գնում՝ իրենց դնելով ներհիվանդանոցային ինֆեկցիաներով վարակվելու վտանգի տակ, որոնք կամ դժվար են բուժվում, կամ էլ ընդհանրապես չեն բուժվում։

Ինչո՞վ է այդքան կարևոր կոլիստին հակաբիոտիկը

Շատ պարզ է

Կոլիստինը, այսպես ասած, վերջին շարքի հակաբիոտիկներից է, այն ստուգողական կրակը, որը դեռևս ազդում է այսօր գոյություն ունեցող սուպերմիկորբների մեծամասնության վրա։ Ցավոք սրտի այս «սուպերզինվորը» ունի նաև բազմաթիվ կողմնակի ազդեցություններ։

Ավելի բարդերի շարքից

Կոլիստինն ամենահին հակաբիոտիկներից է։  Այն ազդում է բջջապատի բակտերիաների վրա (օրինակ՝ Acinetobacter baumannii և Klebsiella pneumoniae, որոնք վերջին շրաջոնւմ իսկական գլխացավանք են դարձել)։  Պենիցիլինի նման կոլիստինը նույնպես վնասում է կիսվող բջիջները, որոնք նոր բբջապատ են սինթեզում։ Նախկինում, երբ հակաբիոտիկների հանդեպ դիմադրողականությունն այնքան էլ լուրջ խնդիր չէր, կոլիստին հազվադեպ էին օգտագործում։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ ընդհանրապես չէին օգտագործում, քանի որ այն շատ լուրջ բարդություններ էր առաջացնում, հատկապես երիկամների շրջանում։ Եվ հենց այդ խնդիրն էլ դարձավ նրա գլխավոր զենքը։ Կոլիստին չէին օգտագործում, հետևաբար դրան դիմադրող բակտերիա չկար։ Հիմա երբ գոյություն ունեն մի ամբողջ շարք անծանոթ ինֆեկցիաներ, որոնք դիմադրում են գրեթե բոլոր տեսակի հակաբիոտիկներին, կոլիստինի օգտագործումն ավելի քան արդարացված է՝ չնայած կողմնակի ազդեցություններին։

Լավ, բա հիմա ի՞նչ անենք

Շատ պարզ է

Եթե այն բակտերիաները, որոնց վրա էլ կոլիստինը չի ազդում, տարածվեն, ապա մի քանի բակտերիալ ինֆեկցիաներ բուժել պարզապես հնարավոր չի լինի։ Ինչո՞վ բուժենք։ Մարդիկ կտանջվեն, ոմանք նույնիսկ տանջվելով կմահանան, իսկ բժիշկներն անկարող կլինեն որևէ բան անել։ Այդպիսի բակտերիաների տարածման վրա ոչ ոք չի կասկածում։ Դա միայն ժամանակի հարց է։

Ավելի բարդ

Ի տարբերություն մնացած բոլոր հակաբիոտիկների, կոլիստինին դիմադրողների թիվը շատ փոքր է՝ ընդամենը 1-2 տոկոս։  Այդ պատճառով բժիշկները հաճախ էին օգտագործում կոլիստինը տաբեր ինֆեկցիոն հիվանդույթուններ բուժելից։ Պլազմիդաներում դիմադրող բակտերիաների հայտնաբերումը ապացուցում է մի բան, որ կոլիստինի օրերն էլ հաշված են։

Հիմա ի՞նչ։ Ստացվում է, որ հակաբիոտիկները շուտով էլ բանի պետք չ՞են լինի

Շատ պարզ է

Այո, դա հնարավոր է։ Ինչքան շատ օգտագործենք այդ գրողի տարած հակաբիոտիկները, բժշկությունում թե գյուղատնտեսությունում կարևոր չէ, այնքան հաճախ, անկախ մեր կամքից, կբուծենք այդ սուպերմիկրոբներին։ Նոր հակաբիոտիկները քիչ են, դրանց դժվար է գտնել, ու, ամենակարևորը, դրանք շատ թանկ արժեն։

Ու նորից մի փոքր ավելի բարդ

Նախ Երկիր մոլորակի բնակչությունը ծերանում է և ավելի շատ մարդիկ օրեցօր ունենում են շատ ավելի ցածր իմունիտետ։ Ու հետո  այդ բակտերիաները, որոնց վրա չի ազդում և ոչ մի հակաբիոտիկ, բազմանում են կայծակնային արագությամբ։

Հնարավո՞ր է ինչ-որ կերպ պայքարել սուպերմիկրոբների դեմ

Պարզ

Հնարավոր է, բայց դա դժվար է։

Ավելի բարդ

Հնարավոր է, բայց բժիշկները դեռ չեն գտել ամենաօպտիմալ տարբերակը։

Գրել կարծիք