[ Նոր բաղադրատոմս ] Ցելյուլիտի դեմ պայքարի մեթոդները

[ Նոր բաղադրատոմս ] Ցելյուլիտի դեմ պայքարի մեթոդները

Հետևեք newmag-ի խորհուրդներին և վերականգնեք հարթ ու առաձգական մաշկը:

Ավելորդ քաշ, ֆիզիկական պասիվություն ու անկանոն սննդակարգ: Այս երեք բաղադրիչները ցեյուլիտի առաջացման գլխավոր պատճառներն են: Կորցրածն այլևս վերականգնել հնարավոր չէ, ուստի ժամանակ կորցնել պետք չէ: Ցելյուլիտի դեմ պայքարի մեթոդներն ու մեխանիզմները տարբեր են: Քսուքներ, վարժություններ ու դիետա: Սկսենք ամենապարզից

Cellulite-Naturally-Through-ExerciseՎարժություններ

Քանի որ ցելյուլիտը ավելորդ քաշի ու նստակյաց կյանքի հետևանք է, նախ և առաջ պետք է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Դիետան այն է, ինչ անհրաժեշտ է: Երկրորդ կարևոր գործոնը մարզվելն է: Մկանների գերլարումը այդ հատվածներում հարթեցնում է մաշկը և վերացնում ցելյուլիտը: Այնպես որ, կատարեք կոնքային մկանները լարող վարժություններ:

Հակացելյուլիտային կրեմներ

Ցելյուլիտի դեմ կրեմներն արդյունավետ են հատկապես առաջացման սկզբնական շրջանում: Խորքային ցելյուլիտի դեպքում դրանք կարող են միայն թեթևացնող, բայց ոչ չեզոքացնողի դեր կատարել: Հակացելյուլիտային կրեմ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որ դրանք պարունակեն հետևյալ բաղադրիչները.
• Սպիրուլին
• Լամինարիա
• Կոֆեին
• Ֆուկուս
• Պղպեղ
• Կանաչ թեյ

anti creamՏնային պայմաններում պատրատվող քսուքներ

Կավը մաշկի ձգման ու ամրացման լավագույն միջոցներից է: Հենց այդ պատճառով ցանկալի է օգտագործել քսուքներ, որոնց հիմքում կավն է: Առաջարկում ենք դիմակ` ցելյուլիտի դեմ:

Պատրաստման եղանակը. 100 գրամ կավին խառնում եք 3-4 գրամ նարնջի հյութ կամ ձեթ և մի փոքր էլ մանանեխ : Խառնեք այնքան, որ ստացվի միասեռ զանգված: Քսուքը տարածեք ցելյուլիտի հատվածում, փակեք կտորով և սպասեք 30 րոպե:

Հակացելյուլիտային նոր միջոցներ

Ցելյուլիտի դեմ պայքարի նոր միջոցներից են մերսումները, հատուկ նյութերով լոգանքները և նույնիսկ հակացելյուլիտային ներքնաշորերը: Ցելյուլիտի դեմ պայքարի գլխավոր խնդիրը վաղեմությունն է, որքան շուտ սկսեք այն վերանցել, այնքան մեծ է երբենի թարմ ու հարթ մաշկը վերականգնելու հավանականությունը:

Գրել կարծիք