Ապոկալիպտիկ ապագա. 7 պատճառ, որ վաղն ավելի լավ չի լինելու

Ապոկալիպտիկ ապագա. 7 պատճառ, որ վաղն ավելի լավ չի լինելու

Արհեստական ինտելեկտի հաղթարշավ, «մարտնչող» բակտերիաներ, ժանտախտ, սով, ահաբեկչություն… newmag-ը պատմում է երևույթների մասին, որոնք մեր լուսավոր ապագան շատ մեծ հարցականի տակ են դնում:

Մենք բոլորս էլ ռոմանտիկ հայացքով ենք նայել  լուսավոր, պայծառ, բայց շատ անորոշ ապագային: Չէ՞ որ հին ու բարի երգի մեջ ասվում է, որ «վաղն ավելի լավ կլինի»: Իհարկե, շատ ճիշտ դիրքորոշում է: Լավատեսությունը միշտ էլ դրական է ընկալվել` սպասել լավ բանի, իսկ վատն այսպես, թե այնպես կպատահի: Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ վատ բաները բավական հաճախ են տեղի ունենում: Եթե դրան նայենք շատ ավելի գլոբալ մասշտաբներով` ի՞նչ է կատարվում ամբողջ աշխարհում, գիտնականների տեսություններն այնքան էլ հուսադրող չեն ապագայի վերաբերյալ:

Մեքենաների գերիշխանություն

2016-ին գիտնականները հայտարարեցին, որ արհեստական ինտելեկտը IQ թեստի ժամանակ գրանցել է 4 տարեկան երեխայի արդյունք: Թվում է, թե շատ թույլ արդյունք է, սակայն տասը տարի առաջ, դա ընդհանրապես երևակայական ժանրից էր և թվում էր անհասանելի: Փորձը ցույց է տալիս, որ ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են երկրաչափական պրոգրեսիայով: Դա նշանակում է, որ արհետսական ինտելեկտը հասուն մարդու ինտելեկտի աստիճանին կհասնի մոտակա 30-35 տարում: Ու ոչ ոք չգիտի, թե միկրոսխեման ինչ կհորինի: Եթե հանկարծ նա որոշի ապստամբել իր արարչի դեմ, ապա Տերմինատոր ֆիլմում նկարագրված պատկերները կդառնան տխուր իրականություն:

Ծովի մակարդակի բարձրացում

Վաղուց արդեն գաղտնիք և նույնիսկ զարմանալի էլ չէ, որ մեր մոլորակի կլիման փոփոխվում է ավելի հաճախ և արագ, քան Մայլի Սայրուսի արտաքին տեսքը: Դա կապված է մթնոլորտում ածխաթթու գազի քանակի բարձրացման հետ: Եթե այդ տենդենցը շարունակվի, հետևանքներն անդառնալի կլինեն: Մոլորակի բնակչության մեծ մասը մահվան վտանգի տակ է, քանի որ ապրում է ափամերձ գոտիներում, որը ինչ ինչ պատճառներով կարող է հայտնվել ջրի տակ, այն էլ ` կայծակնային արագությամբ: Այսօրվա տվյալներով, կարող են եզրակացնել, որ 100 տարուց էլ պակաս ժամանակում Վենետիկն ամբողջովին կհայտնվի ջրի տակ, նրա հետևից Ամստերդամը և մյուս ցածրադիր գոտիներում գտնվող քաղաքները: Փրկվելու անհագ ցանկությունն ու վախը մարդկանց ստիպում է կառուցել շատ ավելի անվտանգ քաղաքներ, ինչը կհանգեցնի դեմոգրաֆիական ճգնաժամի:

Պանդեմիա

Պատմությունից երևի կհիշեք սարսափելի «Սև մահ» կոչված երևույթը, որը խժռում էր Եվրոպան 14-րդ դարում: Իսկ իսպանական վիրո՞ւսը, որն իր հովանու տակ էև առել ամբողջ աշխարհը 20-րդ դարասկզբին և հանդերձյալ աշխարհ ուղարկեց ավելի շատ մարդ, քան առաջին աշխարհամարտն ու Վերդենյան մսաղացը: Եվ դա այն դեպքում, երբ այն ժամանակ դեռ չկար գենային ինժեներիա, միկորկեննաբանություն, և կենսաբանական զենք հասկացությունները: Ցանկացած պահի, ցանկացած լաբորատորիայից կարող է դուրս պրծնել մահացու մի վիրուս, որը կվարակի մոլորակի բնակչության մեծ մասին: Կամ էլ որևէ պատերազմական գործողության ժամանակ կիրառվի կենսաբանական զենք, որի հետևանքները կարող են դուրս գալ վեահսկողությունից: Նախադեպն արդեն կա:

Բակտերիաների հակազդեցությունը հակաբիոտիկներին

Հիշո՞ւմ եք ֆանտաստիկ սուպերմիկրոբին, որն իմունիտետ ուներ ցանկացած տեսակի հակաբիոտիների դեմ: Ժամանակին պենիցիլինի հայտնագործությունը համաշխարհային բժշկության պատմության մեջ նոր էջ բացեց: Վերջապես գտնվել էր մի միջոց, որն օգնում էր շատ արդյունավետ պայքարել: Հեղնիկաներ Հովարդ Ֆլորին և Էռնստ Չեյնը Նոբելյան մրցանակ էլ ստացան: Շուտով պարզվեց, սակայն, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, ինչքան թվում է: Միկրոօրգանիզմները նույնպես կարողանում են հարմարվել և ողջ մնալ: Այն հակաբիոտիկները, որոնք դեռ կես դար առաջ փրկում էին մարդկանց կյանքն անգամ ամենաանհույս թվացող հիվանդություններից, այժմ անզոր են անգամ ամենապրիմիտիվ վիրուսների դեմ: Ինչ կլինի հետո, եկեք չմտածենք: Սարսափելի  է:

Ահաբեկչություն

Այն գոյություն ունի մարդկության և քաղաքակրթությունների ստեղծումից ի վեր: Բայց 21-րդ դարում ահաբեկչությունը դարձել է մարդկության համար մեկ խնդիրներից մեկը: Այն դասվում է այն խնդիրների շարքին, որոնք մարդկությունը, պարզապես չի ուզում լուծել: ՁԵռք չի տալիս, համ էլ, մի տեսակ թանկ է արժե:  Սեպտեմբերի 11-ը ցույց տվեց, որ մենք այնքան էլ պատրաստ չէինք միջազգային ահաբեկչության հետ մասշտաբային բախումներին: Դրանից հետո ահաբեկչական գործողություններն ու խմբավորումները աճում են սնկի պես: Սերմացու բույսի նման` արմատախիլ են անում մեկին, փոխարենն աճում են նորերն ու ավելի սարսափելիները: Նրանք ամենուր են: Դրանցից վերջինը, որն արդեն քանի տարի է ամբողջ աշխարհն է պահում սարսափի մեջ Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորումն է:

Մեխանիզացիա

Ձեր դիպլոմները, մասնագիտական որակների և որակավորման բարձացման կուրսերը, լավ աշխատանքի տեղավորվելու ջանքեն ու հույսերն անօգուտ են: Թեև դիպլոմի անօգուտությունն Հայաստանում ապացուցվում է 25 տարի շարունակ: Ամբողջ հարցը մեխանիզացիայի մեջ է: Արտադրության մեջ վաղուց արդեն ռոբոտները միլիոնավոր մարդկանց զրկել են օրվա հացը վաստակելու հնարավորությունից: Ի՞նչ կա որ: Ռոբոտն ավելի էժան աշխատուժ է. Կաշխատի որքան կուզես, առանց ընդմիջման, աշխատավարձի, պարգևավճարների և արձակուրդի: Թեև արդարության համար նշեմ, որ մինչև այսօր դեռ այդպիսի մարդիկ էլ կան, որ աշխատում են ռոբոտի սկզբունքով: Եթե արհեստական ինտելեկտն իրեն արդարացնի, իսկ այն հաստատ իրեն կարդարացնի, ապա շատերս կարող ենք պարզապես հրաժեշտ տալ մեր աշխատանքին ու մասնագիտությանը: Անվերադարձ: Իսն եթե, ինչպես նշել եմ հոդվածի սկզբում, այդ նույն արհեստական ինտելեկտը ապստամբի մարդկության դեմ, ապա շատ շուտով մարդիկ դուրս կմղվեն  բոլոր ոլորտներից, և լավագույն բժիշկներին, իրավաբաններին, մենեջերներին և վերլուծաբաններին կփոխարինեն ռոբոտներով:

Սով

Այո, համձայն եմ, Աֆրիկան առաջա էլ սոված էր, սոված է այսօր, և, ամենայն հավանականության վաղն էլ սոված կլինի: Բայց ես հիմա Սև մայրացամաքի մասին չեմ խոսում: Արդեն այսօր ամեն րոպե 11 մարդ է սովամահ լինում: Այսինքն, երբ դուք կարդաք այս հոդվածը, ապա վերջում ամբողջ աշխարհում արդեն 100 մարդ մահացած կլինի: Այս թիվն աճում է և կաճի մոլորակի բնակչության աճին զուգահեռ: Այն ժամանակ, երբ մոլորակի ռեսորսներն արդեն սպառվելու վրա կլինեն, կսկսվի համատարած սով, սարսափելի մասշտաբների: Եվ կսկսվի  մնացած փշրանքի համար կռիվ: Դա կարող է բերել մարդկության տեսակի վերացման:

Գրել կարծիք