Apple, վճարի´ր ԵՄ հարկերը. Եվրաընտանիքը Խնձորային կայսրությանը վերջնագիր է ներկայացրել

Apple, վճարի´ր ԵՄ հարկերը. Եվրաընտանիքը Խնձորային կայսրությանը վերջնագիր է ներկայացրել

Եթե Apple-ը ստիպված լինի վճարել ԵՄ-ին 13 մլրդ եվրո պարտքը, ապա այն կհամարվի կազմակերպության պատմության մեջ ամենախոշոր հարկային մուտքը:

Եվրամիությունը մեղադրանք է ներկայացրել ամերիկյան տեխնոհսկա Apple ընկերությանը, որ մի քանի միլիարդ դոլար է գրպանել` խուսափելով հարկերից:  Պարզվում է, որ Apple-ն Իռլանդիայի իշխանության հետ կնքել էր Եվրամիության պահանջներին հակասող հարկային համաձայնագիր, որը զգալի թեթևացնում էր ամերիկյան տեխնահսկայի հարկային բեռը:

«Եվրամիության անդամ երկրները չպետք է հարկային արտոնություններ տրամադրեն մասնավոր ընկերություններին: Դա հակասում է Եվրամիության պետական մուտքերի ապահովման չափանիշներին», – նշվում է Եվրահանձնաժողովի հաշվետվության մեջ:

Իռլանդիայի հետ հարկային արտոնությունների համաձայնագրով, Apple-ը 2003-ից մինչև 2014 թվականը ազատվել է 13 մլրդ եվրո հարկային վճարներից: Եվրահանձնաժողովը պնդում է, որ Իռլանդիայի իշխանությունը ամերիկյան կորպորացիայից պետք է հետ պահանջի կորցրածը:

6a0120a5580826970c01b8d216d059970c-800wi

Բայց Իռլանդիայի կառավարական կաբինետը, մեղմ ասած, անտեսում է Եվրահանձնաժողովի պարտադրանքը:  Ֆինանսների նախարար Մայքլ Նունանը  հերքել է մեղադրանքը: Նրա խոսքով, Իռլանդիան Apple-ին երբևէ չի տրամադրել հարկային արտոնություն, և ընկերությունը մինչև վերջին լուման վճարել է բոլոր հարկերը:

Apple-ը ևս արձագանքել է մեղադրանքին: Ամերիկյան ընկերությունը համոզված է, որ Եվրահանձնաժողովի որոշումը բացասաբար կազդի ամբողջ Եվրոպայի ներդրումային գրավչության և նոր աշխատատեղերի ստեղծման ծրագրի վրա: Apple-ը համոզված է, որ Եվրահանձնաժողովի կչեղարկի իր որոշումը: Ամերիկյան ընկերությունը արդեն պատրաստվում է բողոքարկել այն:

Գրել կարծիք