Մտացրիվ. Արա Աբրահամյանի անթաքույց ինտելեկտը

Մտացրիվ. Արա Աբրահամյանի անթաքույց ինտելեկտը

newmag-ը հավաքել է Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ցաքուցրիվ մտքերը, որ հնչել էին Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայում 2015 թվականի հոկտեմբերի 14-ին:

Նա կարողացել է փող կուտակել այնքան, որ նրան ստիպված հասկացել են կեսխոսքից: Կամ նույնիսկ բերանը դեռ չբացած: Կամ նույնիսկ այն դեպքում, երբ նա ասել է բոլորովին ոչ այն, ինչ ցանկացել է լսել: Եվ նույնիսկ եթե նրա ասածը ստացվել է միանգամայն հակառակը:

***

Ես ձեռք եմ բերել բավականին մեծ, մեծ և գիտելիքներ:

***

Գիտե՞ք ինչ, մկների ժողովը չի` ճառը ասեն, մեխանիզմն ասեն, զանգը չկախեն:

***

Պուտինը միշտ ճիշտ ա:

***

Արթուր Բաղդասարյանը մեծ քաղաքական գործիչ ա:

***

Շատ գեղեցիկ հարց եք տալիս: Էս սիրուն աղջկեքն ինչի՞ չեն սիրուց հարցնում:

***

Ես ընդհանրապես չեմ ուզում՝ որևիցե մեկին նմանվեմ: Եթե ուզենայի՝ նմանվեի, Մալիշկայից կհասնեի ընդամենը Արարատյան դաշտավայր: Ընենց որ եթե ես ասեի իմ ամբիցիաների մասին, կզարմանաք, ավելի լավ ա չասեմ:

***

Ես ռուս եմ: Եթե Ռուսաստանում եմ ապրում, ռուս եմ: Ռուս` դա չի նշանակում ինչ-որ ազգություն, դա ոնց որ ամերիկացի: Ես հայ եմ:

***

Դուք գիտե՞ք` ինչ բան ա փող ծախսելը:


ՄՏԱՑՐԻՎ


***

Շատ ժամանակ ինձ ասում են` պարո՛ն Աբրահամյան, Ձեր ռուսերեն խոսալը Ձեզ չի՞ խանգարում, կամ Դուք չե՞ք ամաչում, որ ռուսերեն այնպես չեք խոսում, ինչպես բոլորը: Մի անգամ էլ եմ ասում` էդ բոլորդ՝ էդ ռուսերեն խոսացողներդ, եկե՛ք, հավաքվե՛ք, մի կառո՛ւյց բացեք, ինձ էլ ազատե՛ք: Եկեք էս երկրի վիճակը վերցրե՛ք ձեր վրա:

***

Դա էնպես չի, որ ես, գիտե՞ք, որոշում եմ կայացրել, գիշերը քնել եմ, հանկարծ այնպես չեմ քնել և ուզեցել եմ ինչ-որ կուսակցություն բացել և գամ այստեղ՝ քաղաքական դաշտ: Դա ձեզ համար ա խաղ ու պար, ինձ համար ընդհանրապես խաղ ու պար չի:

***

Եթե ես հիմա թվեմ, թե ինչով եմ զբաղվում, կզարմանաք: Դուք ինքներդ չգիտեք՝ ինչքան ես աշխատանք ունեմ, անելիք: Այնպես չի, որ ես ինչ-որ աշխատանք չունեմ, ինձ աշխատանք եմ ման գալիս: Ինչպես դուք շատ տեղերում գրում եք, բիզնես եմ ման գալիս: Նենց չի, որ ինձ աշխատանք կամ բիզնես ա պետք. ինչ անում ենք, ժողովրդի համար ենք անում:

Գրել կարծիք