Ապոկալիպսիս Արթիկում (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ապոկալիպսիս Արթիկում (ՖՈՏՈՇԱՐՔ)

newmag-ը ներկայացնում է ֆոտոշարք, որը նկարահանվել է հեղեղից տաս օր հետո: Մեծ հաշվով` գրեթե նույն վիճակն է, ինչ աղետի առաջին օրերին:

Հունիսի 24-ին բոլորի հայացքն ուղղված էր դեպի երկինք ու կապ չունի քրիստոնյա էին, մահմեդական, աղանդավոր, ագնոստիկ, թե ընդհանրապես աթեիստ: Բոլորը սպասում էին Սուրբ Պետրոսի աթոռի տիրակալի ինքնաթիռի հայտնվելուն: Հռոմի պապն էր գալիս: Թեև կաթոլիկության հետ մենք այնքան էլ կապ չունենք, առավել ևս, որ պապական ինստիտուտն ու սուրբ բառը մի տեսակ այնքան էլ համատեղելի չեն: Նա եկավ ու օրհնեց բոլորին, սակայն նրա օրհնանքը կարծես շրջանեցեց ամբողջ Հայաստանի մի փոքրիկ հողակտորը` Արթիկը: Այնտեղ նույնպես բոլորի հայացքն ուղղված էր դեպւ երկինք, սակայն բնավ ոչ Հռոմի Պապի համար:

Առատ տեղումների պատճառով ջուրն ամբողջությամբ լվացել էր քարհանքի ձորակի թափոնները և սելավատարի միջոցով հսկայական քարերի հեղեղը լցրել քաղաք` ուղիղ մարդկանց տան մեջ:

Մի ամբողջ թաղամաս բառի բուն իմաստով հողին էր հավասարվել, կանգուն մնացած տներում էլ պարզապես հնարավոր չէր ապրել: Ընտանի կենդանիները սատկել էին և մնացել այդպես իրենց տեղում:: Տների մեջ վխտում էին օձերն ու կրծողները, քարերի մասին էլ խոսելն ավելորդ: Այս մասին, սակայն, Երևանում սկսեցին խոսել միայն «սրբազան սպիտակավորի» հեռանալուց հետո:

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 21 23 24 25 26 28 29 30 32

Գրել կարծիք