Մերկության միստիկան. Արվին Քոչարյանն  իր համարձակ նախագծի մասին

Մերկության միստիկան. Արվին Քոչարյանն իր համարձակ նախագծի մասին

Արվին Քոչարյանն առավել հայտնի է որպես  համարձակ, սեքսուալ ու միստիկ ոճում ստեղծագործող լուսանկարիչ: Նրա ‹‹Միստիկուս››  կոչվող լուսանկարների շարքը մի քանի անգամ զարմացրեց, ցնցեց ու հիացրեց հայաստանյան հանդիսատեսին:

Արվինին հանդիպեցի իր լուսանկարչական ստուդիայում, որի ամեն մի անկյունը լի է անսովոր առարկաներով, պատերն էլ զարդարում են միստիկ լուսանկարները: Ավելի քան 15 տարի է, ինչ լուսանկարիչը Թեհրանից տեղափոխվել է Երևան՝ ուսումը շարունակելու, ընտանիք ստեղծելու և հայրենիքում հաստատվելու համար: Ճամփորդել սիրում է, բայց ուզում է դստերը մեծացնել Հայաստանում՝ հայերի հետ: Արվինը համարձակություն ու նոր շունչ բերեց լուսանկարչական առօրյա: Մարմնի մերկությունը նա մատուցում է գեղեցիկ, առանց գռեհկության: Բայց նրա սիրելի ուղղությունը մնում է խորհրդավորը, միստիկը:

 

«Միստիկուս» շարքն ԱՄՆ-ում

Սա իմ առաջին ցուցահանդեսն էր ԱՄՆ-ում: Ստեփան Փարթամյանն Ամերիկայում բացել է ցուցասրահ, որը կոչվում է “Armenian Arts”: Այնպես ստացվեց, որ իմ ցուցահանդեսը համընկավ այդ ցուցասրահի բացման հետ: Հրավերը Ստեփան Փարթամյանից էր: Մի քանի տարի է, ինչ ծանոթ եմ նրա հետ և անգամ հասցրել եմ նրան լուսանկարել անսովոր կերպարով՝ կոտոշներով:
Ցուցահանդեսը կայացավ օգոստոսի 24-ին: Բացմանը մոտ 250 մարդ էր եկել, հիմնականում հայեր էին, ամերիկացի կոլեկցիոներներ նույնպես կային: Հայերը մոտենում ու շնորհակալություն էին հայտնում, որովհետև Գլենդելում հազվադեպ են լինում նման ցուցահանդեսներ:

1268740_10151851962684868_1152148388_o

Ամերիկահայերը

Սփյուռքահայերի ճաշակը մի փոքր այլ է: Ես մտավախություն ունեի, որ լուսանկարները սխալ կընկալվեին, սակայն արձագանքը դրական էր: Մեզանում կա այն կարծրատիպը, որ դրսում բնակվող հայերն ինչ-որ տեղ անճաշակ են, որովհետև x մարդկանց համերգներին են գնում: Իրականում անճարության խնդիր է: Օրինակ՝ Երևանում շատ թատրոններ կան, և մարդն է որոշում, թե որ ներկայացմանը գնա: Սակայն այս ընտրությունը սփյուռքում բնակվող հայը չունի: Հետևաբար ամիսը մեկ միջոցառումը, համերգը` ինչ բնույթի էլ լինի, մարդկանց ստիպում է հաճախել՝ հայ մնալու, լեզուն պահպանելու համար:

«Միստիկուսի» մասին

«Միստիկուսը» մութ արվեստ է, որն ունի զգացմունքներ, դեպրեսիա, մելանխոլիա: Լուսանկարների այս շարքում հաղորդագրություն կա` ուղղված յուրաքանչյուր մարդու: Սիրում եմ հետաքրքիր «համեմունք» ավելացնել ցուցահանդեսներիս: Օրինակ՝ Երևանի ցուցահանդեսի ժամանակ դագաղ էի դրել ցուցասրահում: Երկրորդ անգամ թավջութակով շոու էր: Գերմանիայի ցուցահանդեսի ժամանակ մերկ աղջիկներ էին ՝ ներկած մարմիններով: Ամերիկայում փորձեցի համեստ տարբերակով ներկայացնել ցուցահանդեսը. խունկ ու մոմեր էի վառել և միստիկ երաժշտություն էր հնչում, որն էլ ստեղծել էր յուրահատուկ միջավայր:

12039080_10153666733089868_4923066895955308432_o

Աշխատանքն ու անձի էգոն

Ես այն մտքին եմ, որ եթե մարդը որևէ բան է ներկայացնում և հավատացած է, որ իր աշխատանքը լավն է ու վստահ է դրանում, ապա պետք է օրիգինալ տարբերակով այն մատուցի հանրությանը:
Աշխարհը պրեզենտացիայի վրա է հիմնված: Անգամ ամենավատ ապրանքը` ստանդարտից դուրս ներկայացնելու դեպքում, դառնում է հետաքրքիր:

Սիրում եմ վատը նկատող մարդանց

Ես սիրում եմ այն մարդկանց, ովքեր վատը իրատեսորեն նկատում ու ասում են: Սխալ կարծիքով հնարավոր չէ ճիշտ ստեղծագործել: Իմ կյանքում կան նման մարդիկ, ովքեր իրենց իրատեսական կարծիքներով կարողանում են ինձ ճիշտ ուղղորդել: Նրանցից մեկն էլ կինս է:
Օգտակար է նաև արտասահմանում ունենալ ցուցահանդեսներ, որովհետև նոր մարդկանց կարծիքները առավել արդյունավետ են լինում: Հայաստանից դուրս ցուցահանդեսները նպաստավոր են այնքանով, որ դրսի մշակույթը զանազան է ու կոնտրաստ է ստեղծում մեր մշակույթի հետ:

Գրել կարծիք