Սև հումոր աշնանային դեպրեսիայի դեմ. գրքացանկ

Սև հումոր աշնանային դեպրեսիայի դեմ. գրքացանկ

newmag-ն առաջարկում է աշնանային մռայլությունը ցրել գրական սև հումորի միջոցով: Ահա, մի քանի գիրք, որ կբարձրանեն տրամարդությունը:

catscradle1963«Օրորոցային կատուների համար» / Կուրտ Վոնեգուտ

Ուրեմն` մի անգամ 2 կին, 250 ծխախոտ, 3000 լիտր ալկոհոլ առաջ… այն ժամանակ, երբ բոլորը երիտասարդ էին, աշխարհը պտտվում էր ու հարուստները թախծում էին հիմարությունից ու ձանձրույթից, աղքատներին մնում էր մի բան` լինել ազատ ու խելոք: Ճշմարտությունն անճշմարտանման էր թվում ամեն անիրականից: Կանայք չար էին ու գեղեցիկ, տղամարդիկ` դժբախտ ու լի հիմար հույսերով: Ու պտտվում էր, պտտվում էր կյանքը, էլ ավելի  խճճվում մի վայրի, տարօրինակ խաղի պես, որ կոչվում էր  «Օրորոցային կատուների համար»:

41c71knjm3l«99 ֆրանկ» / Ֆրեդերիկ Բեգբեդեր

Այս վեպը չարախինդ սատիրա է ժամանակակից գովազդային բիզնեսի մասին: Ֆրեդերիկը անխղճորեն դիմակազերծում է այդ խելագար ու  մեղսավոր աշխարհիկը, որտեղը բոլորը ատում են բոլորին, ու որտեղ այդքան անտաղանդորեն մսխվում է մարդկային ներուժը: Բեգբեդերը ինքն էլ վեպի հրատարակումից մեկ օր առաջ հեռացավ գովազդային բիզնեսից, որպեսզի անմիպաջես ներխուժի բեսթսելերների աշխարհ:

 

images«Մակուլատուրա» / Չարլզ Բուկովսկի

Սա, թերևս, Բուկովսկու «կարապի երգն է», գրողի վերջին վեպը: Պոստմոդեռնիստական այս գործը հարգանքի տուրք է դասական նուար ժանրին: «Մակուլատուրայի» հերոսը անհաջողակ մասնավոր խուզարկու է, որ պատվեր է ստանում անձամբ Լեդի մահից, որն ուզում է իմանալ` իրո՞ք ֆրանիացի սկանդալային գրող Լուի-Ֆերդինանդ Սելինը հարություն է առել ու անհոգ շրջում է Հոլիվուդում:

 

 

41yb4shn4el«Ուտոպիա անվերջանալի դեպրեսիայի մեջ» / Մայքլ Օ’Դուայեր

3 տարի է, ինչ Ալեքս Ուքերը սպանել է իր ծնողներին: Ի դեպ, առանց որևէ չարամտության: Ու նա մի հարյուր անգամ կմտածեր դա անելուց առաջ, եթե նախպես իմանար, որ իրեն կորդեգրի հոր նախկին սիրուհին,  եթե իմանար Ալեքսը, որ իր հայրացուն  դառնալու է մոդայիկ նկարիչը, որն ունի մի թմրամոլ սեղանայապետ, լուռումոնւջ երկվորյակ աղջիկներ ու բնավ ոչ լռակյաց, սադիստ որդի: Ալեքսը գնում է  աշխարհի ծայրը` Ծովային հրեշի դուռը` աղաչելով, որ ծնողները վերադառնան հանդրեձյալ աշխարհից:

kiss-kiss-413934«Համբույր» / Ռոալդ Դալ

Կարճ պատմվածքների այս  ժողովածուն պատկանում է սև հումորի վարպետ, «նրբազգաց միզանտրոպի» գրչին: Այստեղ կիմանաք` ինչ է նշանակում տակսիդերմիա (կենդանիների խրտվիլկաներ պատրաստելու արվեստ) մարդկային դեմքով և ինչով է ավարտվում դեպի սպանդանոց անմեղ էքսկուրսիան, և կամ էլ` ինչ կլինի, եթե չարաշահեք թագավորական ժելեն և ո՞ւր է իրականում տանում ճանապարհը դեպի դրախտ:

 

10181739_0«Հոգեբուժի նոթեր կամ բոլորին գալոպելիդոլ հաստատության հաշվին» / Մաքսիմ Մալյավին

Ձեր քունը չի տանում մարդկության ճակատագրի մասին մտորումների պատճառո՞վ: Հարևանները վատություն են ուզում անել ու օդափոխի խողովակով գա՞զ են բաց թողնում: Ձեր կինն էլ դավաճանում է այլմոլորակայինների՞ հետ: Իսկ գուցե կինն այդ, ամեն ինչից զատ, նաև վհո՞ւկ է: Հարևան գալակտիկայից հարձակում է պատարստվում  Երկրի վրա  Ձեր պատշգամբի՞ միջով: Շունչ քաշեք, փրկութուն կա, կանչեք Մալյավինի հոգեբուժական հատուկ ջոկատին:

the_loved_onefortop«Սիրելին» / Իվլին Վո

20-րդ դարի գրականության ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է գրված «սև հումորի» ժանրում: Սա տրագիկոմիկ պատում է մի աշխարհի ներսից, որտեղ  թաղման արարողակարգն ու դիակիզման էսթետիկան  են կանոնակարգում ոնջ մնացած մարդկանց կյանքը:

 

 

thefloatingopera«Լողացող օպերա. Ճանապարհի վերջը» / Ջոն Բարթ

Ամերիկացի Ջոն Բարթը «սև հումոր» ժանրի լիդերներից է, առհասարակ պոստմոդեռնիզիմի ամենաազդեցիկ անուններից մեկը: Այս գիրքը ուշագրավ է սյուժեի անսովոր կառուցվածքով, ոճային վիրտուոզությամբ, փիլիսոփայական խորությամբ, հեգնանքով ու շշմեցուցիչ անկեծղությամբ:

Գրել կարծիք