[ Նոր իրեր ] Ինչպես Ֆինլանդիան թղթե մահճակալներով կրճատեց մանկական մահացությունը

[ Նոր իրեր ] Ինչպես Ֆինլանդիան թղթե մահճակալներով կրճատեց մանկական մահացությունը

Ֆիները դեռ 1930-ականներին գտել են նորածինների կյանքը փրկելու արդյունավետ միջոցը. ահա, թե ինչ է պետք դրա համար:

Ստվարաթղթե արկղիկ, առաջին հայացքից նորածնին տեղավորելու համար ոչ այնքան սովորական տարածք, անգամ մի փոքր տարօրինակ: Այնուամենայնիվ, սա առաջին տեղն էր, որտեղ ֆին երեխաներն իրենց փոքրիկ գլուխները դրեցին:

08wit_finland-master768

Այս փոքրիկ մանևրը հետագայում Ֆինլանդիայում նորածինների մահացության ցածր ցուցանիշի գրանցման առիթ դարձավ. յուրաքանչյուր 1000 երեխայից 2,52-ը: Ֆինլանիդիան բոլոր մայրերին ապահովում է մանկական արկղիկներով, բայց այստեղ կա մի նկատառում նույնպես. այն ստանալու համար մայրիկները պետք է հղիության առաջին չորս ամիսների ընթացքում անցնեն պարտադիր բժշկական հետազոտություն: Կառավարությունն ամեն տարի տրամադրում է 40.000 արկղիկ, որտեղ ներառված են անկողնային պարագաներ, 50 այլ մանկական իրեր՝ հագուստ, գուլպա, հյուսիսային սառցե ձմեռներին՝ տաք վերարկու ու բալակլավա (լեռնադահուկորդի դիմակ):

Այն մայրիկներն, ովքեր սրանց կարիքը չեն ունենա, փոխարենը կարող են ստանալ 140 եվրո≈150$:

Ծրագիրը մեկնարկել է 1930-ականների վերջերին, երբ առաջին տարում մահացավ 10-ից 1-ը: Արկղիկները քաջալերող ու մատչելի տարբերակ եղան կանանց՝ հին սովորույթները մի կողմ դնելու համար: Ֆինլադիան նաև առաջարկում է երեխաների ծնողների համար հուսալի պաշտպանություն.10 ամսյա վճարովի հանգիստ ձեզ համար և երաշխավորում, որ ծնողը հանգիստ կարող է գնալ աշխատանքի, մինչև կլրանա բալիկի 3 տարեկանը:

08wit_finland2-master675

Այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի baby-box գաղափարը տարածվի լայն լսարանի համար նույնպես.վերջերս փորձնական հիմունքներով Լոնդոնի հիվանդանոցից հանեցին արկղիկները: Մինեսոտայում շահույթ չհետապնդող աշխատանքային մի խումբ տարածում էր արկղիկներ հատուկ անապահով ընտանքիների համար. «Երբ արտասահման ես գնում, հասկանում ես, որ,այո՜, ամեն տեղ չէ, որ կան baby-box-եր,-ասել է Վաշինգտոնում Ֆինլանդիայի դեսպանատան աշխատակից Սաննա Քանգաշաջուն,-սա շատ արդյունավետ համակարգ է»:

Գրել կարծիք