Մեջքդ ուղիղ, կյանքը հիասքանչ է. երբ տղաները տեսնում են կոր քայլվածքով աղջիկների

Մեջքդ ուղիղ, կյանքը հիասքանչ է. երբ տղաները տեսնում են կոր քայլվածքով աղջիկների

Տղաներին գրավում են հենց սլացիկ ու ինքնավստահ քայլվածքով աղջիկները: newmag-ը պատմում է սլացիկ քայլվածքի անհրաժեշտության մասին

Ուղիղ մեջքը ազատության մետաֆորան է: Փողոցով քայլելիս աղջկան հաճոյախոսելու կամ ծանոթանալո փոխարեն ուզում ես մոտենալ ու ասել՝ «մեջքդ ուղիղ, խնդրում եմ»: Ուղիղ մեջքով ու ձիգ կեցվածքով դու բաց ես աշխարհի, արկածախնդրությունների ու սիրո առաջ:

Ծանոթներիցս մեկը երկար ժամանակ աթլետիկայով էր զբաղվում, իսկ ուղիղ մեջքն այդ սպորտաձևում առաջնահերթ խնդիր է: Սպորտին հրաժեշտ տալուն պես, հրաժեշտ տվեց նաև ուղիղ մեջին, ձիգ ու սլացիկ կեցվածքին, հետևաբար նաև իրեն բառի բուն իմաստով հետապնդողների բանակի կեսից ավելիին, ովքեր նրան հանգիստ չէին տալիս: Թվում էր, թե աթլետիկան պետք է ամբողջ կյանքի համար ուղղեր նրա մեջքը: Պարզվեց՝ այնքան էլ չէ:

Ընդհանրապես տղաներին գրավում են հենց սլացիկ ու ինքնավստահ քայլվածքով աղջիկները:

Գլուխը բարձր, հայացքն ուղիղ, մեջը ձիգ, կուրծքն առաջ. սա իդեալական կեցվածքն է: Փոխարենը տեսնում ենք ամառվա շոգին փողոցով քայլող տոնածառ, որի հասակի մասին անգամ մոտավոր պատկերացում չես կարող կազմել, քանի որ քայլում է այնպես, ինչպես նստում են ճապոնացի սամուրայները՝ ծալապատիկ:

Կյանքը հիասքանչ է: Տանը քայլում եք բալետի պարուհու պես, դռնից դուրս գալուն պես ամեն ինչ գրողի ծոցն է կորչում:

Աշխատեք ձեզ վրա: Սկզբում մի փոքր դժվար կլինի: Ուսերը կպահանջեն վերադառնալ հին դիրքին: Չենթարկվեք:  Հետո կսկսի դուր գալ:

Պատկերացրեք, որ ես հետևում եմ ձեզ, ու ամեն վայրկյան, երբ կռանաք, պատրաստ եմ ամբողջ ուժով խփել ձեր մեջքին ու գոռալ՝ մեջդ ուղիղ: Մի ամիսց կսովորեք ձեր նոր կեցվածքին,  երկու ամսից նոր սիրավեպ, մեկ տարի անց էլ կամուսանանաք: Հենց այդ ժամանակ ես կլքեմ Ձեզ:

Գրել կարծիք