Բեյջ. «Հանուն հայրենիքի» և ի նշան կորպորատիվ էթիկայի

Բեյջ. «Հանուն հայրենիքի» և ի նշան կորպորատիվ էթիկայի

Մենք գործի բերումով այն օգտագործում ենք գրեթե ամեն օր և ամենուր: newmag-ը պատմում է բեյջի ստեղծման ու կիրառության մասին:

Ընդամենը մեկ հայացք, և մարդու մասին գիտեք անհրաժեշտ ինֆորմացիան՝ անուն, ազգանուն, աշխատանքի վայր և պաշտոն: Այս ամբողջ տեղեկությունը տեղավորվում է մի փոքրիկ ուղղանկյան վրա: Խոսքը բեյջի մասին է, որն այսօր դարձել է կորպորատիվ էթիկայի մաս: Շատ ընկերություններում այդ փոքրիկ թղթե կամ պլաստմասսայե կտորը համազգեստի անբաժանելի մասն է: Այն անհրաժեշտ է, երբ գործի բերումով հաղորդակցվում ես բազմաթիվ մարդկանց հետ: Բեյջը հեշտացնում է անծանոթների շփումը:

badgeՀուշաբեյջ

Առաջին բեյջն արտադրվել է ԱՄՆ-ում 19-րդ դարի վերջին: Այն մետաղական էր՝ ծածկված էմալով: Հետո բեյջերը տարածվեցին Բրիտանիայում: Առաջին օրինակները հայտնվեցին Վիկտորյա թագուհու գահակալման 60-ամյակի տոնակատարությանը 1897-ին: Այդպես բեյջը դարձավ նաև հուշանվեր:


Հետաքրքիր է իմանալ


Ոգեբեյջ

Բեյջը կարևոր բաղադրիչ էր պատերազմներում: Այն օգտագործվում էր զինվորների ոգին բարձրացնելու համար: Իհարկե, դրանք ավելի շատ կրծքանշանի էին նման, որոնք կրում էին «Միայն առաջ», «Հանուն հայրենիքի» և այլ այդպիսի կարգախոսներ:

Ինֆոբեյջ

Ժամանակակից բեյջերի արտադրության տեխնոլոգիան վերջին 150 տարում գրեթե չի փոխվել: Ինֆորմացիան նույնն է, երբեմն ավելանում է այն կրողի լուսանկարը: Բեյջն ամրացվում է համազգեստին, կամ աշխատողը կախում է պարանոցից: Ամենակարևորը՝ ինֆորմացիան տեսանելի լինի:

Գրել կարծիք