Եթե խելագարվել, ուրեմն` հայտնիների պես. պարզեք` ի՞նչ համախտանիշ ունեք

Եթե խելագարվել, ուրեմն` հայտնիների պես. պարզեք` ի՞նչ համախտանիշ ունեք

Սա ընթերցելուց հետո շրջապատի մարդկանց վարքն ավելի հասկանալի կդառնա Ձեզ համար: Գուցե նաև ճանաչեք ինքներդ Ձեզ:

Բժիշկ. «Ձեր բախտը բերեց»:
Հիվանդ. «Ես կապաքինվե՞մ»:
Բժիշկ. «Օ, ոչ, բայց հիվանդությունը կկոչեն Ձեր պատվին»:

Ստենդալի համախտանիշ

Շատ զվարճալի «հիվանդություն» է, թեև դրանով տառապողների համար ամենևին էլ այդպես չէ: Այս սինդրոմն արտահայտվում է գլխապտույտներով, ուշագնացություններով, սրտի զարկերի արագացմամբ, արվեստի գործերի կամ գեղեցիկ բնության գրկում` երբեմն նույնիսկ զգայապատրանքներով: Պատկերացնու՞մ եք՝ մտնում եք Էրմիտաժ և ուշագնաց լինում ամենազոր արվեստից:

Համախտանիշն անվանումը ստացել է Ստենդալի գրքերից մեկից, որտեղ գրողը նկարագրում էր իր զգացողությունները` Ֆլորենցիա այցի ժամանակ: «Երբ ես դուրս էի գալիս Սուրբ Խաչ եկեղեցուց, սիրտս սկսեց արագ խփել, ինձ թվաց՝ քայլելիս ուր որ է կընկնեմԵս տեսել էի կրքի էներգիայով ստեղծված արվեստի գլուխգործոցներ, որոնցից հետո ամեն ինչ անիմաստ էր թվում, փոքր, սահմանափակ», – գրում է նա:

Ալիսայի համախտանիշհրաշքների աշխարհից 

Այս համախտանիշով մարդկանց համար աշխարհը միայն առաջին հայացքից է հրաշքներով լի: Դժվար է ապրել, երբ միշտ թվում է, թե սեղանի վրա դրված խնձորն ահռելի չափի է, իսկ մարդիկ այնքան փոքր, կարծես լուցկու տուփի չափ լինեն: Նրանք չեն կարող տեսնել առարկան` իրական չափսերով, ամեն ինչ չափազանց մեծ կամ չափազանց փոքր է թվում:

Վան Գոգի համախտանիշ

Ձեզանից շատերն այժմ մտածեցին հայտնի նկարչի ականջի մասին: Եվ ճիշտ էլ արեցիք: Այս համախտանիշն արտահայտվում է վիրահատություն կատարելու համառությամբ: Երբեմն ավելի վատ է, երբ հիվանդն ինքն է իրեն վիրահատում:

Պիտեր Պենի համախտանիշ

Պատկերացրեք 25-ամյա մի երիտասարդի, ով անընդմեջ խուսափում է աշխատանքից, ապրում է ծնողների հետ և իր ամբողջ ժամանակն անց է կացնում իր ընկերների հետ, որոնց 18-ը հազիվ է լրացել: Ձեր առջև հավերժ երեխա է. ոչ մի պատասխանատվություն, միայն խրախճանքներ: Հետաքրքիր է՝ աղջիկների մոտ նման համախտանիշ չի նկատվում:

Դիոգենեսի համախտանիշ

Դիոգենեսը հայտնի է իր տակառով, որի մեջ մտավ` ապրելու: Նա դրսևորեց իրեն որպես սոցիոպատ և մարդատյաց: Այս սինդրոմը` որպես համախտանիշ գրանցվեց 1966 թվականին: Այն դրսևորվում է անձի՝ ինքն իր հանդեպ արհամարհանքով, շրջակա միջավայրից մեկուսացմամբ, անտարբերությամբ և ամոթի բացակայությամբ:

Դորիան Գրեյի համախտանիշ

Այս համախտանիշով տառապում են ակտիվորեն երիտասարդանալ փորձողները, ովքեր իրենց ամբողջ ջանքն ու եռանդն ուղղում են արտաքին տեսքը երիտասարդ պահելու վրա: Այս մարդիկ երիտասարդ տեսք ունենալուն վերաբերվում են որպես պաշտամունքի: Այն արտահայտվում է երիտասարդին հատուկ հագուստի, ոճի, կոսմետիկ միջոցների չարդարացված կիրառմամբ և պլաստիկ վիրահատությունների չարաշահմամբ: Այս համախտանիշի ավարտը դեպրեսիաներն են կամ ավելի վատ` ինքնասպանության փորձերը:

Ադելի համախտանիշ

Այսպես է կոչվում երկարատև, անպատասխան մնացած սիրո մոլուցքը: Համախտանիշն իր անունը ստացել է իրական պատմությունից: Վիկտոր Հյուգոյի դուստրը՝ Ադելը, ծանոթանում է անգլիացի մի սպայի՝ Ալբերտ Փինսոնի հետ: Ադելը սիրահարվում է նրան և ենթադրում, որ հենց Փինսոնն է իր կյանքի միակ տղամարդը: Դժվար է ասել՝ սպան անսիրտ և անզգա խաբեբա էր, թե կուրորեն սիրահարված աղջկա զոհ: Փաստն այն է, որ Փինսոնը չէր պատասխանում աղջկա զգացմունքներին. չօգնեցին ո՛չ աղջկա գեղեցկությունը, ո՛չ էլ նրա հոր խոսքերը: Ադելը հետապնդում էր նրան աշխարհով մեկ, ստում բոլորին, որ նրանք ամուսնացած են, մինչդեռ սպան ամուսնացած էր ուրիշ կնոջ հետ: Ի վերջո, Ադելը խելագարվում է և մահանում 1915 թվականին:

Մյունհաուզենի համախտանիշ

Այս համախտանիշի ժամանակ թվում է՝ ամեն ինչ ցավում է և ոչինչ չի օգնում: Այսպիսի խանգարման ժամանակ մարդ ձևացնում է կամ չափազանցնում, թե ցավ ունի, որպեսզի ենթարկվի բժշկական քննության, հոսպիտալացման և այլն: Մյունհաուզենի համախտանիշը բացատրվում է նրանով, որ հիվանդության սիմուլյացիայի շնորհիվ մարդիկ ուշադրություն են գրավում, և նրանց հանդեպ հոգատարություն, համակրանք և հոգեբանական աջակցություն են դրսևորում:

Երիտասարդ Վերթերի համախտանիշ

Մի անգամ Գյոթեն մինչև ականջների ծայրը սիրահարվում է մի աղջկա, ով մերժում է գրողին: Գրողն այնքան էր տառապում, որ նույնիսկ ինքնասպանություն էր ծրագրում, բայց փոխեց միտքն ու դրա փոխարեն սկսեց գրել «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպը: Վեպի հերոսն իրեն ստեղծողի պես կուրորեն սիրահարված էր մի աղջկա, ում անունը Լոտտե էր: Վերջինս մերժում է Վերթերին, և երիտասարդն ինքնասպան է լինում: Վեպը ավարտելուց հետո գրողն ազատվում է ինքնասպանության մտքից, սակայն գիրքը հրատարակվելուց հետո երիտասարդների շրջանում ինքնասպանությունների մեծ ալիք է բարձրանում: Մի շարք երկրներում վեպը նույնիսկ արգելվեց, իսկ հոգեբաններն այդպիսի վարքագիծը կոչեցին «Երիտասարդ Վերթերի» համախտանիշ:

Մերլին Մոնրոյի համախտանիշ

«Ո՞վ եմ ես: Ինչի՞ եմ ես ընդունակ: Ես դատարկություն եմ, ուրիշ ոչինչ: Հոգումս դատարկություն է», – ասում էր Մերլին Մոնրոն: Նա գեղեցիկ էր, հաջողակ, սեքսուալ: Բայց երբ հայելուն էր նայում, տեսնում էր տձև անհաջողակի, ով արժանի չէ երջանկության: Նման համախտանիշով մարդիկ երկարատև հարաբերությունների մեջ են մնում այն մարդկանց հետ, ովքեր իրենց չեն երջանկացնում: Նրանք չեն նկատում կամ բաց են թողնում իրենց հանդիպած հնարավորությունները:

 

Գրել կարծիք