[ Խմբագրության ընտրանի ]  Ռոկֆելերի ֆենոմենը, հայկական կինոյի պոետն  ու լեսբի Օդրի Հեփբերնը

[ Խմբագրության ընտրանի ] Ռոկֆելերի ֆենոմենը, հայկական կինոյի պոետն ու լեսբի Օդրի Հեփբերնը

Շաբաթվա լավագույն հոդվածները մեկ տեղում. առաջարկում ենք կիրակին անցկացնել newmag-ը վերընթերցելով:

Լինել հաջողակ ու հարուստ բոլորն են ցանկանում, բայց քչերն են կարողանում ստեղծել բիզնես-կայսրություն: newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն առաջարկում է հետևել ռոկֆելերյան հաջողության բանաձևին և իրագործել երազանքները:

Գնել Նալբանդյան. Ինչպե՞ս դառնալ Ռոկֆելերի պես հաջողակ

john


Բիզնես խորհուրդներ չէ, բայց երջանիկ լինելու կանոնների մի տեքստ է վերագրված ամերիկացի հայտնի գրող Կուրտ Վոննեգուտին: Իրականւմ, Միչիգանի համալսարանի 1997թ.-ի շրջանավարտների առաջ Վոննեգուտն այս ելույթը չի ունեցել: Բայց այդ չասված ճառը երկու տասնամյակ անց դարձել է համացանցային հիթ: newmag-ը ներկայացնում է իբր վոննեգուտյան շատ «կյանքային» խորհուրդները:

Կյանքի խորհուրդներ Կուրտ Վոննեգուտի չասված ճառից

vonegud


Երկրորդ աշխարհամարտը սկսվեց 1939 թ. սեպտեմբերի 1-ին և ավարտվեց 1945 թ. սեպտեմբերի 2-ին: Ի՞նչ էր նախատեսել ֆաշիստական Գերմանիան, ու հայերն ինչպե՞ս կարողացան ի չիք դարձնել «Բարբարոսա» պլանը: Զոհրաբ Հարոյանը Post Factum ներկայացնում է Նելսոն Ստեփանյանի հերոսապատումը:

Հայկական «Մրրկահավն» ընդդեմ Հիտլերի «Բարբարոսայի»

Nelson-stepanyan


Հին աշխարհը վաղուց չկա, բայց մարդիկ շարունակում են կայծակն աստվածներին վերագրել: newmag-ի քաղաքական վերլուծաբան Դավիթ Սարգսյանը փորձել է հասկանալ՝ ինչպե՞ս է փոխվել աշխարհը և ո՞րն է ռացիոնալ դատողության սահմանը:

Հին աստվածներն ու ժամանակակից կառավարությունների ճգնաժամը

Davit-Astvatsner


newmag ամսագրի 44-րդ համարի շապիկին կինոպոեմի, կինոգեղագետ, կինոհանճար Արտավազդ Փելեշյանն էր: newmag-ը վավերագրական կինոյի կենդանի լեգենդի հետ զրուցել է իր ստեղծած ու սիրած կինոհնարքով՝ «դիստանցիոն մոնտաժի» սկզբունքով:

#44 Արտավազդ Փելեշյան. Դիստանցիոն հարցազրույց

5211a590-af0f-4330-b641-90111f7ca92a


1961-ին Ուիլյամ Ուայլերի ստեղծած «Մանկական ժամը» Օդրի Հեփբերին կարիերայի վերջին սև ու սպիտակ ֆիլմն է ու նաև` դերասանուհու կարիերայի ամենահամարձակ փորձը: newmag-ի կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը բացահայտում է, որ նորաձևության և էլեգանտության խորհրդանիշ Հեփբերնը էկրանին միայն արքայադուստր և անանուն կատու պահող անհոգ գեղեցկուհի չէ:

Օդրի Հեփբերնի անհայտ լեսբիական ողբերգությունը

odri2


Յուրի Շևչուկի ДДТ-ն անկասելի էր Խորհրդային վարչակարգի համար ու շարունակում է անզիջում լինել պուտինյան իշխանության հանդեպ: newmag-ը լսել է ռոք-երաժիշտ, քաղաքային պոետ, ուղղակի արտիստ Շևչուկի մենախոսությունը, երբ նա Հայաստանում էր:

shevchuk2


Երբ ռուսերեն խոսելը ոչ թե օտար լեզվի իմացություն է, այլ «բարձր ճաշակի» խորհրդանիշ, իսկ ավելի ճիշտ՝ քաղքենիության ցուցիչ: newmag-ի սյունակագրի մտահոգությունները մեր իրականության ամենավատ երևույթներից մեկի՝ օտարամոլության հետևանքների մասին է:

«Բարձրաճաշակների» ռուսերենը կամ օտարամոլորության վերջին կաթիլը

arpi


Եվ, վերջում, newmag-ն ատաջարկում է ևս մեկ անգամ դիտել մարդկանց լուսանկարները, որոնք արտաքնապես շատ նման են իրենց չորքոտանի բարեկամներին:Գուցե խորապես նվիրված շներն են ձգտում նմանվել իրենց տերերին, գուցե տերն է ենթագիտակցաբար ընտրում հենց այն շանը, որն իր կրկնօրինակն է: Դատեք ինքներդ:

Dogmen. Շան նման կամ շատ նման (Ֆոտոշարք)

dogmen

Գրել կարծիք