Ինչո՞ւ է Բիլ Գեյթսը որոշել զբաղվել թռչնաբուծությամբ

Ինչո՞ւ է Բիլ Գեյթսը որոշել զբաղվել թռչնաբուծությամբ

Newmag-ը պատմում է, թե ինչո՞ւ է աշխարհի ամենահարուստ մարդը հավերի բուծման մեջ տեսնում աղքատության դեմ պայքարի արդյունավետ միջոցը:

Աշխարհի ամենահարուստ մարդը, Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը որոշել է փրկել աֆրիկացիներին աղքատությունից: Նա սկսում է թռչնաբուծական ծրագիր: Արևադարձային Աֆրիկայի երկրների բնակիչների համար Գեյթսը մտադիր է գնել 100 հազար հատ հավ: Նախագիծը միտված է աջակցելու Աֆրիկայի գյուղական համայնքների ընտանիքների 30%-ին, կրճատել աղքատությունը:

«Ինչպե ՞ ս կարող եք բարելավել կյանքի որակը, եթե ստիպված եք ապրել օրը 2 դոլարով:

Աշխարհի բնակչության մեկ միլիարդի համար սա արդի, սուր ու շատ լուրջ խնդիր է:

Իհարկե, միանշանակ պատասխան չկա, բայց հստակ է, որ գոնե մեկ հավ ունենալու դեպքում ցանկացած աղքատ մարդու կյանք կարող է բարեփոխվել: Նրանց փոխարեն, ես հաստատ կզբաղվեի թռչնաբուծությամբ», –  հայտարարել է Բիլ Գեյթսը:

Բարերարի հաշվարկները փաստում են, որ 5 հավ ունեցող մարդը երեք ամիս հետո կարող է ավելացնել դրանց թիվը ու հասցնել մինչև 40 հավի, իսկ ամսական եկամուտը ավելացնել մինչև 1000 դոլար, այն դեպքում, երբ այժմ այն 700 դոլար է կազմում մեկ տարվա համար:

Գրել կարծիք