Ժաքլին Բիսեթը «հավեսով» Հայաստանի ու «գլամուրային» կինոյի մասին

Ժաքլին Բիսեթը «հավեսով» Հայաստանի ու «գլամուրային» կինոյի մասին

newmag-ը ներկա է եղել Ժաքլին Բիսեթի երևանյան ասուլիսին և առանձնացրել դերասանուհու պատասխաններից ամենահետաքրքիր հատվածները:

Ժաքլին Բիսեթը դեռ մեկ օր է, ինչ Հայաստանում է, սակայն հասցրել գնահատել հայկական հյուրընկալությունը։ Դերասանուհին նշել է, որ ցանկանում է շրջել քաղաքով և մոտիկից ծանոթանալ տեղական ճարտարապետությանը, տեսնել քաղաքի բնականոն կյանքը՝ փառատոնից զատ։ Բիսեթին տված հարցերը՝ նոստալգիկ էին, պատասխանները՝ ոչ կոնկրետ։ Համառոտ` ինչ հարցրեցին, ինչպես պատասխանեց:

13659102_1386389118044603_3894743800226897277_n

Հայաստանի մասին

Տպավորված եմ։ Մեծ արտոնություն է նման փառատոնի մասնակցելը։ Հույս ունեմ, որ գալիք օրերի ընթացքում ավելի շատ բան կբացահայտեմ ինձ համար։ Լոս Անջելեսում շատ հայերի եմ ճանաչում, որոնք շատ ուրախացան, երբ իմացան, որ Հայաստան եմ գալու։ Գիտեմ՝ ձեր երկիրը շատ դժվարությունների միջով է անցել, ինչի համար ինքս էլ ցավում եմ, բայց արդեն հասկացա, որ հայերը «քեֆ անող» ժողովուրդ են

Դերասանուհի դառնալու մասին

Երբ ավարտեցի դպրոցը, երկար էի մտածում, թե ինչ մասնագիտություն պետք է ձեռք բերեմ։ Սիրում էի արվեստը, դասական երաժշտությունը, բայց երբեք մտքովս չէր անցնի, որ կցանկանամ դերասանուհի դառնալ, մինչեւ որ դասախոսներիցս մեկը չնկատեց, որ շատախոս եմ եւ ասաց, որ դա կարող է օգնել, որ լավ դերասանուհի դառնամ։ Բայց գիտե՞ք՝ նաեւ հետաքրքրասեր եմ, այնպես որ՝ միգուցե, կարող էի նաեւ լավ լրագրող դառնալ:

Մարմնի լեզվի մասին

Երիտասարդ դերասաններն ուզում են հնարավորինս շատ խոշոր պլաններ, դա մտերմիկ է, դա ավելի է ընդգծում արտաքինը։ Անցան շատ տարիներ և ես վերջապես հասկացա մարմնի լեզվի շարժումների կարևորությունը։ Մինչև այդ մտածում էիր, որ լավ կլինի հագուստը գրպաններ ունենա, որտեղ  կկարողանամ թաքցնել ձեռքերս, իսկ հետո սովորեցի` ինչպես պետք է ճիշտ ժեստիկուլյացիա անել տեսախցիկների առաջ։

Բրիտանական կինոյի մասին

Կան ֆիլմեր, այո, երբեմն լինում են, բայց այդ ամենը խիստ կապված է ֆինանսների հետ։ Եվ այժմ, երբ մենք դուրս եկանք Եվրոմիությունից… ինձ թվում է, մարդիկ լավ չմտածեցին, քվեարկելուց առաջ… Աշխարհը փոխվել է, ես սիրում եմ Բրիտանիան, այնպես, ինչպես որ հիշում եմ այն, սակայն երբ կատուն դուրս է պրծնում պարկից, նրան հետո գտնելը հնարավոր չի։

Լավ կինոյի բանաձևի մասին

Լավ սցենարը, առանց դրա՝ ոչինչ դուրս չի գա։ Ինձ համար կինոարտադրման մեջ համար առաջինը՝ սցենարիստն է։ Եթե չկա թղթին՝ չկա նաև էկրանին։

13669685_1386389111377937_3483658832471117038_n

«Գլամուրի» մասին

Եղել է շրջան, երբ ռեժիսորներն ու պրոդյուսերներն ինձ վերաբերվել են զուտ որպես գլամուրային աղջկա, և եղել է դեպք, երբ ես պայքարել եմ իմ ուզած կնոջ տեսակը մարմնավորելու համար՝ ավելի ինտելեկտուալ կամ, գուցե ինտելեկտուալը վատ բառ է, ուղղակի խելացի կին։

Անջելինա Ջոլիի մասին

Ես շատ մտերիմ էի Անջելինայի մայրիկի հետ, իսկ Անջելինայի հետ, ցավոք, այդքան էլ հաճախ չենք հանդիպում, երեւի այն պատճառով, որ նա շատ զբաղված է։ Ամեն դեպքում, նրան իմաստուն եւ գեղեցիկ կին եմ համարում։ Հուսով եմ՝ դեռ կհասցնենք միմյանց հետ ավելի հաճախ շփվել:

 

Գեղեցկության մասին

Կարծում եմ՝ գեղեցկությունը երկփեղկվածություն է առաջացնում։ Կինը շատ ավելի գրավիչ է, երբ ակտիվ է եւ կենսուրախ։

Ամուսնության մասին

Իմ մայրը երկար տարիներ ամուսնացած է եղել, բայց դա նրան ոչ մի առավելություն չի տվել, բացի իր զավակներին ունենալուց։ Ո՞վ է ասում, թե երջանկությունը ամուսնացած լինելով է պայմանավորված…

Ասուլիսի տեսագրությունը դիտեք newmag-ի facebook-յան պաշտոնական էջում

Լուսանկրաները փառատոնի facebook-յան պաշտոնական էջից 

Գրել կարծիք