Բոբ Դիլան. 5 երգ ու մի քանի կարևոր «դիլանիզմ» ականջին օղ անելու համար

Բոբ Դիլան. 5 երգ ու մի քանի կարևոր «դիլանիզմ» ականջին օղ անելու համար

newmag-ն առաջարկում է լսել Բոբ Դիլանի լավագույն 5 կատարումներից ու մի քիչ թաթախվել «դիլանյան» մտքերով:

Նրա երաժշտությունը ազդեցություն է ունեցել նույնիսկ նրանց վրա, ովքեր մերժում են Դիլանի երաժշտական կոնցեպտները: 1960-ականներին ռոքի սկզբնավորման ակունքներում կանգնած լեգենդներից է: Ֆոլկ երաժշտություն, ընդվզող կատարումներ, հակապատերազմական գործողությունների օրհներգեր, ֆոլկ ռոք, քանթրի.Դիլանին  լսում են ավելի քան կես դար:

1. Blowin’ In The Wind (1963)

Ըստ Rolling Stone՝ այս երգը զբաղեցնում է բոլոր ժամանակների 500 զիլ երգերի շարքում 14-րդ տեղը: 20-րդ դարի 60-ական թվականներին Blowin’ In The Wind-ը, բացելով պատերազմի և խաղաղության, ազատության ու երջանկության թեմաները, դարձել է ԱՄՆ-ի քաղաքացիների քաղաքացիական իրավունքի օրհներգը:

  • Մարդիկ հազվադեպ են անում այն, ինչին հավատում են: Ավելի հաճախ նրանք անում են այն, ինչ հարմար է տվյալ պահին, իսկ հետո հասցնում են փոշմանել դրա համար:
  • Երբ ես նորությունների թողարկում եմ դիտում, հասկանում եմ, որ աշխարհը ղեկավարում են նրանք, ովքեր երբեք չեն լսում երաժշտություն:
  • Երբ առաջին անգամ լսեցի Էլվիս Փրեսլիին, հասկացա, որ երբեք ոչ ոքի մոտ չեմ աշխատի, ու ոչ ոք չի լինի իմ ղեկավարը: Ես լսեցի նրան ու կարծես բանտից ազատվեի:

2. The Times They Are a-Changin’ (1964)

Բոբ Դիլանն այս երգը ստեղծեց այդ ժամանակների փոփոխությունների համար օրհներգ դառնալու նպատակով: Cover տարբերակները շատ են՝ Simon and Garfunkel, The Birds, Blackmore’s Night և այլոց կատարմամբ:

  • Տանել չեմ կարողանում հավասարության մասին դատարկաբանությունները: Միակ բանը, ինչում մարդիկ հավասար են, այն է, որ նրանք բոլորն էլ ինչ-որ ժամանակ մահանալու են:
  • Որպեսզի իմ մասին ինչ-որ բան իմանաք, բավական է լսեք իմ երգերը: Իհարկե կարևոր է, որ ճիշտ երգեր ընտրեք. չէ՞ որ ես դրամատուրգ չեմ, իմ երգերում բոլոր կերպարները ես եմ:
  • Այն, որ քեզ դուր չի գա իմ երաժշտությունը, չի նշանակի, որ ես քեզ ինչ-որ բան պարտք կլինեմ:

3. Like a Rolling Stone (1965)

2004 թվականին կազմված բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում №1 ստեղծագործությունն է: Այս երգի առաջին կենդանի կատարումը Նյու Պորտի ֆոլկ փառատոնում է հնչել:

  • Երաժշտությունը պետք է ատամի ցավի նման խրվի գլխում:
  • Չեմ կարծում, թե ապրում եմ ժամանակակից աշխարհից դուրս: Ուղղակի, փոքր ինչ այն կողմ:
  • Շատ հաճախ չէ, որ ոգեշնչումը քեզ հյուր կգա, ուրեմն բռնիր նրան այնտեղ, որտեղ հանդիպեցիր:

4. Knockin’ on Heaven’s Door (1973)

Պետ Գերրեթի և Բիլլի Քիդի համատեղ ֆիլմի համար գրված յուրօրինակ սաունդթրեք: Ներառված է Բոբ Դիլանի լավագույն երգերի հավաքածուում:

  • Հաջողությունը առավոտյան արթնանալ ու երեկոյան քնելու մեջտեղում հասցնելն է անել այն, ինչը քեզ իրոք դուր է գալիս:
  • Ինձ թվում է՝ խրվել-մնացել եմ 80-ականներում:
  • Վաճառել եմ  ավելի քան 100 մլն օրինակ ձայնասկավառակ: Բայց ես գաղափար էլ չունեմ, թե ոնց կարող էր նման բան պատահել:

5.Things Have Changed (2000)

Դիլանի այս գործն էլ Wunderkind ֆիլմի սաունդթրեքն է: Հենց այս ստեղծագործությունը Բոբ Դիլանին Օսկար և Ոսկե գլոբուս  բերեց որպես ֆիլմի լավագույն երգ: Դիլանը նաև մի քանի տեսարանաններում երևում է Կյորտիս Հենսոնի օսկարակիր ֆիլմում.

  • Եթե խորը մտածենք, ես չեմ գրել և ոչ մի քաղաքական երգ: Որովհետև երաժշտությունը չի կարող փրկել աշխարհը;
  • Կարևորը ես չեմ, կարևորն իմ երգերն են: Ես ուղղակի փոստատար եմ, որ տեղ եմ հասցնում դրանք:
  • Բոբ Դիլանը գոյություն է ունեցել միշտ, մինչև իմ ծնվելը: Ես հավանաբար  խաղում եմ այս դերը նրա համար, որ ավելի եմ համապատասխանում դրան:

Գրել կարծիք