Ինչպե՞ս Փիթն ու Ջոլին կբաժանեն համատեղ ունեցվածքը

Ինչպե՞ս Փիթն ու Ջոլին կբաժանեն համատեղ ունեցվածքը

Ջոլին ուզում է 6 երեխաների միանձնյա խնամակալություն: Թույլ կտա, որ Բրեդը այցելի նրանց: Իսկ թե ինչպե՞ս կկիսեն համատեղ սեփականությունը, դեռ պարզ չէ:

Անջելինա Ջոլին ապահարզանի դիմում է ներկայացրել: Լուրը հաստատել է դերասանուհու փաստաբանը: Բրեդն արձագանքել է կտրուկ Ջոլին «դժողքի դուռ է բացում»: «Կարմա է»` մեկնաբանել է  նաև Փիթի նախկին կինը Ջենիֆեր Էնիսթոնը, որին թողել ու Ջոլիի մոտ էր գնացել Բրեդը:

Լոս Անջելեսի վիլլան ԱՄՆ-ում

940x470_1_e8f2a31a2ef46963234b64fb8fa3f4941600x800_0xc0a839a4_808982181474456038

Փիթ-Ջոլի զույգի հիմնական տունը Լոս Ֆելիսում է: Այս վիլլան Բրեդն էր գնել դեռ 1994-ին: Ընտանիքի անդամների շատանալով` տան տարածքն էլ է ժամանակի ընթացքւոմ ընդլայնվել: Բրեդն ու Ջոլին գնել են հարևան հողատարածքներ ու տներ: Սակայն այս պահին տունը դատարակ է. զույգի 6 երեխաները ապրում են Անգլիայում` Սուրրեյ կոմսությունում գտնվող 8 սենյականոց վարձով բնակարանում:

Միրավալ ամրոցը Ֆրանսիայում

miraval

Միրավալ ամրոցում Հոլիվուդի ամենագեղեցիկ ընտանեկան զույգը գինեգործությամբ էր զբաղվում: Այն գտնվում է Ֆրանսիայի հարավում: Այստեղ էին 2014-ին  Բրեդն ու Անջելինան ամուսնացել: Սեփականությունը 2012-ին գնահատվում էր 60 մլն դոլար:

Նոր Օրլեանի տունը ԱՄՆ-ում

orlean

Անցած տարի Ջոլի-Փիթ ընտանիքը որոշ ժամանակ ապրում էր  Նոր Օրլեանի ֆրանսիական թաղամասում գտնվող բնակարանում: Այն արժե 3,5 մլն դոլար: Հետո վաճառքի է հանվել, բայց այդպես էլ գնորդ չի գտնվել:

Իսպանական Մայորկա կղզում գտնվող վիլլան

mayorka

Ասում են` Անջելինան ու Բրեդը վիլլան այս ամռանն են գնել, որտեղ էլ Փիթը նկարահանվել է Մարիոն Կոտիարի հետ ( զույգի բաժանության պատճառներից մեկը նշվում է, որ ֆրանսիացի դերասանուհուին է): Վիլլան 3,8 մլն դոլար է  գնահատվում:

Գրել կարծիք