Երևանի կամուրջները. Ազատ հայացք վարից վեր

Երևանի կամուրջները. Ազատ հայացք վարից վեր

newmag-ի օբյեկտիվում են հայտնվել Երևանի կամուրջները` անհայտ ռակուրսից` ներքևից, ու անհայտ պատմություններով:

Որպես ինժեներական կառույց, պատմական աղբյուրներում պաշտպանական կառույցներից հետո ամենաշատը հիշատակվում է կամուրջների մասին: Առաջին կամուրջները գետերի երկայնքով գցված գերաններ էին: Հետագայում սկսեցին կառուցել բազմաթռիչք կամուրջներ, որոնք իրար էին կապում խոշոր գետերի ու կիրճերի ափերը: Պատմական աղբյուրներում հայկական առաջին կամուրջը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ դարին` Արտաշատի Տափերական կամուրջն է:

Ըստ դասակարգման կամուրջները լինում են 27 տեսակ: Երևանում տարածված են դրանցից յոթը` գետակամուրջ, ուղետար, երկաթուղային, ավտոճանապարհային, հետիոտնային, աքվեդուկ և ուղեանց (էստակադա:)

Կիևյան կամուրջ

Երևանցիներին աառավել հայտնի Կիևյան կամուրջը երկաթբետոնե միաթռիչք հորինվածք է:  Երկարությունը 357 մ. է, բարձրությունը՝ 60.5: Կամրջի կառուցման աշխատանքները սկսվել են 1949-ին:

kievyan-21952-ի հուլիսի 4-ին ժամը 15.05-ին բետոնալցման աշխատանքների ընթացքում փլուզվում է կամրջակամարը։ Զոհվում է 47 մարդ, այդ թվում` 22 բանվոր և 25 կալանավոր, շատերը ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դժբախտ պատահարը մայրաքաղաքի մեծ աղետներից մեկն էր, որի մասին տասնամյակներ ոչինչ չի գրվել ու չի ասվել:

kievyan-3Կիևյան կամուրջը շահագործման է հանձնվել 1956թ.-ին: Այսօր «Կիևյան կամուրջ» անվանումը մարդկանց մոտ ասոցիացվում է մահվան հետ: Իր բարձրության և դեպի վար սահմռկեցուցիչ տեսարանի պատճառով այն իր մոտ է ձգում սուիցիդի սիրահարներին:

kievyan-1

Հաղթանակի կամուրջ

Երկրորդ աշխարահամարտից հետո խորհրդային բազաներում գտնվող ռազմագերիներին հիմնականում օգտագործում էին որպես բանվորական աշխատուժ: Եթե նշենք բոլոր այն վայրերն ու կառույցները, որոնց դիպչել է ռազմագերիների ձեռքը, կստացվի մի մեծ ու բովանդակ ցուցակ:

p5Ռազմագերիների աշխատանքի արդյունքն է նաև Հրազադան գետի վրա կառուցված յոթկամարանի Հաղթանակի կամուրջն է: Երկարությունը 200 մ., լայնությունը` 25 մ., բարձրությունը` 34 մ.:

p1Հաղթանակի կամուրջի շինարարության վրա կողքի կողքի աշխատում էին  հայ բանվորները և գերմանացի գերիները: Ասում են՝ մի օր ռազմագերիներից մեկը երկար նայում է, թե ինչպես է հայը շաղախ անում, ապա անսպասելի ձեռքն է վերցնում մուրճը, հարձակվում ու սպանում է հայ շինարարին: Գերմանացուն ձերբակալում են: Հարցաքննության ժամանակ գերին ասում է, որ մասնագիտությամբ շինարար է և իրեն հունից հանել է այն, թե հայ բանվորն ինչպես է առանց խղճի խայթի անորակ շաղախ պատրաստել:

p11

Դավիթաշենի կամուրջ

1975թ. սկսվեց այժմ Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններն իրար միացնող Դավիթաշենի կամրջի շինարարությունը: Անհայտ պատճառներով շինարարությունը կիսատ մնաց և ավարտին հասվեց միայն 2000թ.: Երևանում գտնվող կամուրջներից ամենաերիտսարդն ու ամենաբարձրն է: Երակրությունը 496 մ է, բարձրությունը հասնում է 92մ-ի:
davitashen-1

d4

Հրազդանի աքվեդուկ

Հրազդան մարզադաշտին զուգահեռ ճանապարհով անցնելիս, ճանապարհի ձախ կողմում` ձորում ծառերի մեջ նշմարվում է հազիվ նկատելի կամրջանման շինություն: Մի փորք զառիթափ լանջով ներքև իջնելով կարելի է տեսնել Հրզադանի  ջրանցույցը` աքվեդուկը:

h5 Երևանում իր տեսակի մեջ եզակի կառույց է, որը կառուցվել է 1950-ին` Ռաֆայել Իսրայելյանի նախագծով: Հայաստանում աքվեդուկներ քիչ են պահպանվել` քանի որ ժամանակի ընթացքում վերացել է դրանց կիրառելիությունը: Դրանք նախատեսված են ափից ափ ջուր տեղափոխելու համար:

h1

Բարեկամության էստակադա

2007թ. դեկտեմբերի 25-ին շահագործման հանձնվեց Բաղրամյան-Կասյան-Կիևյան փողոցների վերգետնյա էստակադան,որը բավականաչափ թեթևացրեց քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկի երթևեկությունը: Էստակադան նախատեսված էր կառուցել  դեռ յ70-ականներին:

barekamtyun-1

Կառույցը, սակայն, միանշանակ չընդունվեց: Մոտակայքում ապրող բնակիչները հենց հաջորդ օրը սկսեցին բողոքել, որ մեքենաների լույսերը խանգարում են:  Էստակադան կառուցած «Երևաննախագծի»-ի տնօրենն էլ գտավ «ամենակիրառելի» լուծումը. «Եթե մեքենաների լույսերը խանգարում են, թող վարագույր կախեն»:

barekamutyun-2

Գարեգին Նժդեհի (Վստրեչի) կամուրջ

Գարեգին Նժդեհի կամուրջը, որն առավել հայտնի է, որպես Վստրեչի կամուրջ, կառուցվել է 1968-ին: Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններն իրար կապող վերգետնյա ավտոճանապարհը հատկապես Արմավիր և Աշտարակ գնացող վարորդների համար ամենահարմար երթուղին է:

v3

 

Երևանի միակ կամուրջն է, որի տակով ոչ գետ է հոսում, ոչ էլ խորը ձոր կա: Այն անցնում է երակթուղու վրայով: Հենց երկաթուղու հոսանքալարերից բռնկված խոշոր հրդեհն էլ 1985թ. թվականին լրջորեն վնասել էր կամրջի հիմնասյուները:

v14

1997թ. այն ճանաչվեց վթարային, քանի որ  խարխլված հիմնասյուներն արդեն ի վիճակի չէին իրենց վրա պահել մեքենաների ծանրությունը: Կամրջի վերանորոգման աշխատանքները սկսվեցին միայն 2009թ-ին և շահագործման հանձնվեց մեկ տարի անց:

vstrech

 

Գրել կարծիք