[ Հայրենաներդրում ] Երիտասարդ գործարարների առաջին համահայկական ֆորումի արդյունքները

[ Հայրենաներդրում ] Երիտասարդ գործարարների առաջին համահայկական ֆորումի արդյունքները

Առաջին անգամ տասը երկրներից ժամանած 30 գործարարներ մասնակցել են Երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորումին:

Համահայակական բիզնես ֆորումը երիտասարդ գործարարներին հայկական բիզնես միջավայրին և  օրենսդրությանը ծանոթացնելու համար է: Նրանց բոլորին Հայաստան է հրավիրել Մուշեղ Ավետիսյանը` Հայաստանի երիտասարդ գործատուների միության նախագահը:

IMG_5155Միությունը նախ օգնում է սկսնակներին, հետո էլ խորհուրդներ տալիս կայացած բիզնեսմեններին: Մուշեղ Ավետիսյանի խոսքերով, իրենք պատրաստ են բռնել ցանկացած սկսնակ գործարարի ձեռքը, ուղեցույց դառնալ բիզնես միջավայրում:

IMG_9009

Բիզնես ֆորումին մասնակցում էր նաև պետական հատվածը: Էկոնոմիկայի փոխնախարարն այս հանդիպումը համարում է երկխոսություն, որի մոտիվացիան միայն բիզնեսը չէ, հայ երիտասարդների համար հայրենիքում գործ սկսելը կարող է հայրենիքում հաստատվելու առիթ էլ դառնալ: Էմիլ Տարասյանը հայտնեց, որ Հայաստանի ու դրսում ապրող հայ երիտասարդ բիզնեսմենների համար գլխավոր արդյունքը կլինի սեփական ձեռնարկատիրությանը զարկ տալը: Իրենց գործառույթն էլ երկու կողմերի համար շահավետ պայմաններ ստեղծելն է:

362A0382

Ֆորումը միայն բիզնես շահ չի հետպնդում, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վստահ է, որ հայրենիք-սփյուռք կապերի սերտացմանն այն նույնպես կնպաստի:  Արտահանում, ներմուծում, ներդրումներ՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը արդեն տեսնում է այն ուղղությունները, որոնցով  հայ երիտասարդ գործարարները կարող են օգնել հայրենական տնտեսությանը: Փոխվարչապետը հայտնեց, որ ֆորումը կնպաստի փոխադարձ կապեր ստեղծելուն ու  դրանց միջոցով Հայաստանի տնտեսությանը,  հատկապես արտահանմանը խթանելուն:

362A0361

Հայկական ընկերությունները ֆորումին նույնպես մասնակցում են: Սա նաև լավ հնարավորություն է դրսում ապրող հայրենակիցների հետ նոր տնտեսական կապեր հաստատելու հեռանկարներին ծանոթանալու համար: Էկովիլ ՍՊԸ տնօրեն Տիգրան Օխանյանը վստահ է, որ այս ֆորումը իր կազմակերպության համար հարթակ կլինի արտասահմանում ապրող գործարարների հետ շփվելու, համագործակցելու համար: Էկովիլ ՍՊԸ-ն զբաղվում է  մաքուր տեխնոլոգիաներով,  իսկ աշխարհում արևային էներգիան ամենահեռանկարային բիզնեսներից է:


Երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորում. ովքե՞ր և ինչպե՞ս կարող են մասնակցել


Լուսինե Կարապետյանն էլ «Լուսին գրուպ» կազմակերպության տնօրենն է: Սփյուռքի գործարարների հետ քննարկել է գյուղատնտեսության, տուրիզմի, էկոլոգիապես մաքուր սնունդի արտադրության ու շինարարական խորհրդատվություն մատուցող իր ընկերության` «Լուսին գրուպի» ծառայությունների մասին: Ֆորումի ընթացքում հասցրել է ծանոթանալ նոր մարդկանց հետ, հետագայում բիզնեսը զարգացնելու ու նաև Հայաստանից ծառայություններ մատուցելու համար:

IMG_5268

Հայաստանի, Արցախի ու ևս տասը երկրների սկսնակ ձեռներեցների թվում է նաև ստամբուլահայ Մուրադը:  44-ամյա գործարարն իրեն համարում երիտասարդ բիզնեսմեն, վստահ է, որ նոր բիզնես սկսելու համար երբեք ուշ չէ: Որոշել է կաշվե պայուսակների արտադրությունն ընդլայնել, Թուրքիայից  տեղափոխել հայրենիք: Բիզնեսը տեղափոխելուց հետո, երկվորյակ եղբոր` Վարդանի հետ ինքն էլ կհաստատվի Հայաստանում:

Ուկրաինայում ապրող վանաձորցի Արամ Ասրյանի համար այս ֆորումը նույնպես Հայաստան վերադառնալու լավ առիթ էր: Իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերության հիմնադիրը հայկական բիզնես միջավայրի  պոտենցիալը մեծ է համարում: Վստահ է, որ հաջողակ հայ բիզնեսմենների ներուժը պետք է օգտագործել նաև հայրենիքի զարգացման համար:

IMG_5152

Գործնական առաջարկներով ու նույնիսկ պայմանագրերի փաթեթներով էր Հայաստան եկել տյումենցի գործարար Սերգո Ստեփանյանը: Պատրաստ են 21 ոլորտներում  գործակցել Հայաստանի հետ: Ոլորտները տարբեր են` գյուղատնտեսությունից, մինչև տուրիզմ, լոգիստիկա:

362A0414

Ընտանեկան գործը Հայաստան տեղափոխելու ու ոսկերչության բիզնեսն այստեղ վերսկսելու նոր հնարավորություններ գտնելու համար է Հայաստան եկել երուսաղեմցի Սևան Փանոսյանը: Հայաստանի հետ կապն ավելի ամրապնդվեց, երբ ամուցնացավ հայստանցի կնոջ հետ: Հանդիպել է հայ գործարարների հետ, ծանոթացել բիզնես միջավայրին ու հնարավորություններին:

Երկօրյա ֆորումի վերջում, Երիտասարդ գործատուների միության նախագահն ու երիտասարդ գործարարների առաջին համահայական ֆորումի հիմնադիրն ամփոփեց  արդյունքները, հայտնեց, որ Ֆորումի նպատակն էր ակտիվացնել եւ ներդրումային պոտենցիալը, եւ տնտեսական հարաբերությունները: Կան գործարարներ, որ պատրաստ են գալ, գաղափարներով կիսվել,  ներդրումներ անել:

IMG_5340

Երիտասարդ գործարարների մեկշաբաթյա համահայկական ֆորումում երիտասարդ ձեռնարկատերերը հասցրեցին ծանոթանալ հայկական բիզնես դաշտին, իրավական, ներդրումային ու արտահանման պայմաններին, եղան Արցախի ու Հայաստանի գլխավոր տուրիստական կենտրոններում` բիզնես սկսելուց առաջ` Հայաստանն ավելի լավ ճաչելու համար: Համահայական բիզնես ֆորումն առաջինն էր, բայց շարունակություն այն կունենա:  Համագործակցության հուշագրերը, որ ստորագրվեցին, հետագա ֆորումների քննարկման ուղղությունները հաստատելու համար հիմք կդառնան ու կհաստատեն արդեն ստեղծված գործնական կապերը:

Գրել կարծիք